Ծառայություններ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար
«Ձեր իրավախորհրդատու» իրավաբանական կազմակերպությունը տրամադրում է ծառայությունների լայն ոլորտ տարբեր կազմակերպա-իրավական ձևի իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին:
Տարբեր իրավական հարցերով մասնագետների խորհրդատվություններից, ինչպես նաև տարբեր տեսակի գործարքներին (անշարժ գույքի, հողի, արժեթղթերի և այլնի հետ) աջակցելուց բացի, մենք ձեռնարկատերերին և կազմակերպություններին առաջարկում ենք իրավաբանական բաժանորդագրայի ծառայություն, Ձեր գործարարությանը բաժանորդային աջակցություն, այսինքը՝ սահմանված ամենամսյա վարձի դիմաց որոշակի իրավաբանական ծառայություններ:
Հարկային իրավունքի ոլորտի փորձառու մասնագետ-պրակտիկները կմշակեն Ձեզ համար հարկադրման օպտիմիզացիայի նախագծեր, կլուծեն հարցեր` կապված ԱԱՀ-ի փոխհատուցման հետ, խորհուրդներ կտան ծագած հարցերի վերաբերյալ:
Մտավոր սեփականության իրավունքի հարցով մասնագետները կօգնեն գրանցել ապրանքային նշանները, լիցենզիոն պայմանագրերը և խորհուրդներ կտան հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ:
Պետական գրանցման և լիցենզավորման գծով մասնագետները կարճ ժամանակահատվածում, կիրականացնեն իրավական փորձաքննություն և կպատրաստեն անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև կիրականացնեն գրանցման, հաշվառման գործողությունները պետական մարմիններում (Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստր, Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստր և այլն):
Դատական վեճերի դեպքում մենք ցույց կտանք անհրաժեշտ իրավաբանական օգնություն գործի նյութերի փորձաքննության, ապացույցների հավաքագրման Վարչական դատարաններում, Ընդհանուր իրավասության դատարաններում, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում:
Ստորև ներկայացված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ցուցաբերվող ծառայությունների մանրամասն նկարագիրը
1. Մասնագետների խորհրդատվություններ
• Իրավական և կազմակերպչական հարցերի վերաբերյալ բանավոր խորհրդատվություններ, որոնք առաջանում են իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների առևտրային գործունեության ընթացքում
• Մանրազննին իրավական փորձաքննություն պահանջող հարցերով, գրավոր եզրակացություն
• Մանրազննին իրավական փորձաքննություն պահանջող հարցերով, գրավոր եզրակացություն
• Իրավական փաստաթղթերի ցանկացած տեսակների մշակում
2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն
Սա ձեռնարկատիրական գործընթացում առաջացող բոլոր իրավական հարցերով ձեռնարկության գործունեության իրավաբանական կոմպլեքսային ուղեկցում է
Իրավաբանական ծառայությունների կոմպլեքսը ներառում է.
• Ընթացիկ տնտեսական գործունեության հարցերով խորհրդատվություններ
• Դաշնագրերի, պայմանագրերի, նամակների, համաձայնագրերի, տեղային փաստաթղթերի մշակում
• Երրորդ կողմից ստացվող փաստաթղթերի հետազոտում և իրավական վերլուծություն, օրենսդրությանը և հաճախորդի շահերին դրա համապատասխանության ստուգում
• Պահանջա-հայցային աշխատանք (մինչդատական կարգով վեճերի լուծում, բողոքների, նամակների, հայցադիմումների, միջնորդագրերի կազմում, զուգահեռ խորհրդատվություններ)
• Ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու վերաբերյալ պրակտիկ խորհուրդներ: Դատական մարմիններ դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքում, կազմում և ներկայացում
• Գործարքների իրավական ուղեկցում
• Հաճախորդի աշխատողների համար խորհրդատվական իրավական սեմինարների անցկացում
3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
• Արժեթղթեր տիրապետողների մատյանի վարում
• Արժեթղթերի պատասխանատու պահպանում
• Հաշվարկային գործողություններ արժեթղթերով
• Գործարքներ արժեթղթերով, անհրաժեշտ արձանագրությունների, մտադրությունների մասին համաձայնագրերի, պայմանագրերի պատրաստում
• Իրավաբանական անձանց կառավարման մարմինների` բաժնետերերի ժողովների և տնօրենների խորհրդի նիստերի, մասնակիցների ժողովների գործունեության իրավաբանական ուղեկցում
• Գործարքներ շահագրգռվածությամբ, խոշոր գործարքներ
• Գործարքի մասնակիցների և հետաքրքրված անձանց հետ բանակցությունների կազմակերպում և անցկացում
• Անդամի հեռացում ՍՊԸ-ից
4. Իրավական աուդիտ
• Իրավաբանական անձանց կորպորատիվ աուդիտ, հիմնադիր փաստաթղթերի ստուգում, արժեթղթերի հիման վրա կնքվող գործարքների ստուգում, կառավարման մարմինների ստեղծման ժամանակ, կարգին համապատասխան պահպանում
• Իրավական աուդիտ պայմանագրային աշխատանքի ժամանակ իրավական ստուգում (գործող և կնքվելիք պայմանագրերի)
• Կադրային, ներքին փաստաթղթավորման հաշիվների իրավական ստուգում
5. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների գրանցում
Ստեղծում
• ՍՊԸ-ի, ՓԲԸ-ի, ԲԲԸ-ի ստեղծում
• Օտարերկրյա ներդրումների մասնակցությամբ իրավաբանական անձանց ստեղծում
• Ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծում
• Անահատ ձեռներեցի գրանցում
Փոփոխություններ
ՍՊԸ-ի, ԲԲԸ-ի, ՓԲԸ-ի հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների հետ կապ չունեցող փոփոխությունների կատարում
• Գլխավոր տնօրենի փոխարինում
• Տնտեսական գործունեության տեսակների փոխարինում
• Հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների հետ կապ չունեցող այլ փոփոխություններ
• Փոփոխությունների առաջարկում ՍՊԸ-ի, ԲԲԸ-ի, ՓԲԸ-ի հիմնադիր փաստաթղթերում
• ՍՊԸ-ի, ԲԲԸ-ի, ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի մեծացման/փոքրացման գրանցում
• Իրավաբանական անձի անվան փոխարինում
• Իրավաբանական հասցեի փոխարինում
• Մասնակիցների փոխարինում
• Այլ փոփոխություններ
Վերակազմավորում
• Ցանկացած ձևեր (միաձուլում, միացում, բաժանում առանձնացում, վերամիավորում)
• Վերակազմավորման օպտիմալ ձևի ընտրություն` նպատակների և խնդիրների հաշվառմամբ
• Վերակազմավորման նախագծերի մշակում և հարկային հետևանքների գնահատում
• Վերակազմավորման գործընթացի իրավական ուղեկցում (փաստաթղթերի կազմում, վերակազմավորման գործընթացում ծագող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն)
• Վերակազմավորման գործընթացի հետ կապված այլ ծառայություններ
Լուծարում
• Իրավաբանական անձանց լուծարում (ՍՊԸ, ՓԲԸ և այլն)
• Անհատ ձեռներեցի գործունեության դադարեցում
6. Լիցենզավորում
• Բժշկական լիցենզավորում
• Դեղագործական լիցենզավորում
• Լիցենզավորում գնահատիչ գործունեության համար
• Շինարարական լիցենզավորում
• Կրթական լիցենզավորում
• Լիցենզավորում ոչ պետական (մասնավոր) պահպանական գործունեության համար
• Ալկոհոլային լիցենզավորում
• Փոխադրական լիցենզավորում
• Լիցենզավորում խաղային գործունեություն ծավալելու համար
• Լիցենզավորում կապի ծառայությունների և հեռուստահեռարձակման համար
• Լիցենզավորում գործունեության այլ թույլատրելի ձևերի համար
7. Անշարժ գույք
• Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման և դադարեցման պետական գրանցում
• Անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի գրանցում
• Հիփոթեքային (անշարժ գույքի գրավադրություն) պայմանագրերի գրանցում
• Գործարքների կնքման և անշարժ գույքի հետ կապված այլ հարցերով խորհրդատվություններ
• Անշարժ գույքի օբյեկտների հաշիվների իրավաբանական ստուգում (հողակտորների և անշարժ գույքի այլ օբյեկտների նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերի ստուգում, ծանրաբեռնումների և սահմանափակումների հայտնաբերում)
• Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների մասին վեճերի մինչդատական կարգավորում
• Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների հետ կապված դատական գործերի վարում
8. Հողային իրավունք
• Խորհրդատվական, ներկայացուցչական և իրավաբանական ծառայություններ հողային իրավունքի ոլորտում
• Հողի նկատմամբ իրավունքների պետական գրանցում
• Հողամասերի և անշարժ գույքի այլ օբյեկտների նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերի ստուգում, ծանրաբեռնումների, սահմանափակումների պարզում
• Հողամասերի և անշարժ գույքի այլ օբյեկտների սեփականաշնորհում
• Հողի նկատմամբ իրավունքների մասին վեճերի մինչդատական կարգավորում
• Հողի նկատմամբ իրավունքների հետ կապված դատական վեճերի վարում
• Խորհրդատվություններ հողային տարբեր գործարքների իրականացման հարցերով
• Հողային իրավունքի այլ հարցեր
9. Հարկային իրավունք
• Հարկադրման օպտիմիզացիա, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար անհատական հարկային նախագծերի մշակում
• Դատարանում հարկային մարմինների անօրինական գործողությունների և որոշումների, այդ թվում գրասենյակային և արտագնա հարկային ստուգումների արդյունքների վերաբերյալ որոշումների վիճարկում
• Ավելորդ վճարված հարկերի վերադարձ/հաշվանցում
• Արտահանման և ներմուծման գործողությունների հարցով ԱԱՀ-ի փոխհատուցում
• Մասնագետների խորհրդատվություններ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների հարկադրման /հարկահավաքման/հարցերով
• Հարկային մարմիններում հաճախորդի շահերի ներկայացում
10. Աշխատանքային իրավունք
• Մասնագետների խորհրդատվություն կոլեկտիվ և անհատական աշխատանքային վեճերի վերաբերյալ
• Աշխատանքային պայմանագրերի մշակում և կազմում
• Աշխատանքային վեճերի մինչդատական կարգավորում
• Աշխատանքային վեճերում գործատուի իրավունքների դատական պաշտպանություն (աշխատանքից ազատման պատճառների վիճարկման, հարկադրված պարապուրդի ժամանակահատվածի դիմաց աշխատավարձի պահումով աշխատանքի վերականգման, վնասի փոխհատուցման և այլ հարցերով)
• Աշխատանքի կազմակերպման բոլոր հարցերով իրավաբանական անձանց համար ներքին կադրային փաստաթղթավորման մշակում (ժամանակավոր կամ մշտական աշխատանքային պայմանագրեր, պաշտոնատար ցուցումներ, դրույթներ կառուցվածքային ստորաբաժանումների մասին, աշխատանքային ներքին կանոնակարգի մշակում (աշխատանքի կազմակերպման, աշխատողների խրախուսուսման և պարգևատրման, ներքին աշխատանքային կարգուկանոնի և այլնի կարգ)
• Կադրային փաստաթղթերի հաշիվների իրավաբանական աուդիտ
11.Մտավոր սեփականություն
• Խորհրդատվություններ և ծառայություններ մտավոր սեփականության իրավական պաշտպանության վերաբերյալ
• Ապրանքային նշանների գրանցում
• Հայտնագործությունների, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների արտոնագրում
• Հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանություն
• Փաստաթղթերի պատրաստում և ներկայացում դատարանում, Մտավոր սեփականության գործակալությունում (Արմպատենտ), Արտոնագրային վեճերի ատյանում և այլ կազմակերպություններում
• Ապրանքային նշանների զիջման, լիցենզիոն համաձայնագրերի, պայմանագրերի վերլուծություն, կազմում, գրանցում
• Մտավոր սեփականության այլ հարցեր
12. Վարչական իրավունք
Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների խորհրդատվություն եւ շահերի ներկայացում վարչական պատասխանատվության հարցերի վերաբերյալ, վարչական բռնագրավման իրավաչափության հարցերով, վիճարկելի իրավահարաբերությունների վերլուծություն, փաստաթղթերի կազմում, այդ թվում բողոքների և դիմումների, խորհրդատվության հարցերով գրավոր եզրակացության հանձնում, հանձնված բողոքների և դիմումների իրավական ուղեկցում
• Վարչական իրավախախտումներ ձեռնարկաատիրական գործունեության ոլորտում
• Վարչական իրավախախտումներ ճանապարհային երթևեկության ոլորտում
• Վարչական իրավախախտումներ հարկերի, տուրքերի և ֆինանսների ոլորտում
• Այլ վարչական իրավախախտումներ
13. Գործարքների իրավաբանական ուղեկցում
• Հաճախորդի գործարքի ամբողջական կամ որոշակի փուլում/փուլերում իրավաբանական ուղեկցում
• Իրավական փորձաքննություն, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, մասնակցություն բանակցություններում, ներկայացուցչություն տարբեր կազմակերպություններում և պետական մարմիններում
14. Վեճերի մինչդատական կարգավորում
• Իրավիճակի իրավաբանական վերլուծություն և խորհրդատվությունների մշակում առաջացած վեճի օպտիմալ լուծման համար
• Պահանջագրերի նախագծերի պատրաստում
• Հաճախորդների շահերի ներկայացուցչություն և մասնակցություն բանակցություններում
15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան
• Իրավիճակի և գործի նյութերի իրավաբանական վերլուծություն
• Հայցադիմումի, հայցադիմումի պատասխանի, հակընդդեմ հայցի, հաշտության համաձայնագրի պատրաստում
• Ապացույցների հավաքագրում
• Հաճախորդի շահերի ներկայացում բոլոր ատյանների դատարաններում
• Դատական ակտերի բողոքարկում
16. Կատարողական վարույթ
• Խորհրդատվական օգնություն պարտքերի բռնագանձման և դատական որոշումների կատարման վերաբերյալ
• Փոխգործողություն դատական ակտերի հարկադիր ծառայության հետ
• Հաճախորդի շահերի ներկայացում կատարողական վարույթի ցանկացած փուլում դատարանի որոշման կատարման գործում
• Կատարողական թերթի ներկայացում
• Կատարողական գործողությունների հետաձգում
• Կատարողական վարույթի կարճում
• Դատական ակտերի և այլ մարմինների ակտերի իրականացման հետաձգում կամ տարաժամկետում
• Դատական ակտերի իրականացման կարգի և ձևի փոփոխում
• Դատական ակտերի հարկադիր ծառայության աշխատակցի անօրինական գործողությունների բողոքարկում
• Հատկացված գույքի և դրամի ստացում
Փաստաբանական ծառայություններ
Ներկայացնել դատարանում հաճախորդների շահերը կարող են ոչ միայն փաստաբանները, այլ նաև այլ իրավաբաններ: Դրա հետ մեկտեղ փաստաբանների ծառայությունների օգտագործումը որոշ դեպքերում առավելություն է տալիս: Այսպես, փաստաբանները օրենքով իրավունք ունեն իրավաբանական անձանցից և պետական մարմիններից պահանջել անհրաժեշտ տեղեկություն և այդ տեղեկությունը նրանց պարտավոր են տրամադրել: Միայն փաստաբանները կարող են ներկայացնել հաճախորդներին քրեական դատավարություններում: Միայն փաստաբանները իրավունք ունեն մասնակցել որոշ իրավաբանական գործընթացներում: Այսպիսով, «Ձեր իրավախորհրդատու» իրավաբանական կազմակերպության հաճախորդները կարող են վստահ լինել կազմակերպության փաստաբանների մասնագիտական ունակության մեջ: Փաստաբանները կապահովեն կազմակերպության և նրա հաճախորդների պատշաճ անվտանգությունը վարչական և ընդհանուր իրավասության դատարաններում:
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում
> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում
> Փաստաթղթերի վավերացումը Հայաստանում - Ապոստիլ
> Հայրության ճանաչումը Հայաստանում
> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը
› Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
› Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում
"Հովիկ Ստուդիո" ՍՊԸ-ն ի դեմս հիմնադրի իր շնորհակալությունն է հայտնում "Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակին: Աշխատանքը , որը դուք կատարել եք արժանի է բարձր գնահատականների: Ծառայությունները իրականացվել են որակով և ժամանակին, խնդրի իրական պատկերացմամբ:
Շատ շնորհակալ ենք! Հարկ եղած դեպքում կրկին կդիմենք Ձեզ, քանի որ մենք գոհ ենք ներկայիս արդյունքից: