ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼԻՍ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ
Հայաստանի մաքսային օրենսգրքի և Հայաստանի իրավական այլ ակտերի համաձայն Հայաստանի մաքսային սահմանով ապրանքներև փոխադրամիջոցներ տեղափոխելիս գանձվում են հետևյալ վճարները`
ա ) մաքսատուրք
բ ) մաքսավճարներ
գ ) ակցիզային հարկ
դ ) ավելացված արժեքի հարկ
Մաքսային արժեքը որպես մաքսային վճարների հաշվարկման հիմք.
ՀՀ տարածք ներմուծվող կամ ՀՀ տարածքից արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների ընթացքում մաքսային վճարների հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման վրա`այն գումարի , որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ձեռք բերելու և մինչև ՀՀ մաքսային սահմանը տեղափոխելու համար:
Մաքսային արժեքի որոշման եղանակները և կարգը սահմանված է “Մաքսատուրքերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով :
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը ներառում է.
ա ) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը,
բ ) մինչև Հայաստանի մաքսային սահմանը տեղափողելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրական ծախսերը ,
գ ) կոմիսիոն և միջնորդային ծախսերը,
Մաքսատուրքեր
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և փոխադրամիջոցները հարկվում են մաքսատուրքով “Մաքսատուրքերի մասին” Հայաստանի օրենքով սահմանված կարգով:
Մաքսատուրքը “Մաքսատուրքերի մասին” ՀՀ օրենքով և ՀՀ իրավական այլ ակտերով նախատեսված կարգով, սահմանված ժամկետներում ֆիզիկական և իրավաբանական անձանցից և այլ վճարողներից պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով գանձվող պարտադիր վճար է:
Մաքսատուրքերի դրույքաչափերը Հայաստանում.
ՀՀ մաքսային օրենսգրքի 102 հոդվածը Հայաստան ներմուծելու համար սահմանում է մաքսատուրքերի չափը յուրաքանչյուր ապրանքների տեսակների համար: Այն կամ 0 տոկոս է կամ 10%։ Բացի դրանից որոշ դեպքերում պետք է վճարել նաև ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ), որը կազմում է 20% որոշ ապրանքների համար:
Մաքսավճարի դրույքաչափերը Հայաստանում.
1.Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների , ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման ( բացառությամբ, բեռնային գործողությունների) համար գանձվում է մաքսավճար:
Մաքսավճարը գանձվում է յուրաքանչյուր առանձին մաքսային ձևակերպման համար` յուրաքանչյուր բեռնամաքսային հայտարարագիր կամ քաղաքացիների բեռնամաքսային հայտարարագիր լրացնելու դեպքում: Մաքսավճարի արժեքը կախված է ձևակերպվող ապրանքի քանակից։ Բայց մանրածախ ապրանքներ ներկրելու դեպքում կազմում է չնչին գումար, սովորաբար 7000 դրամից ոչ ավել:
Մաքսավճարի արտոնությունները.
Մաքսավճարից ազատվում են`
ա) այն ապրանքները, որոնք մուտք են գործում ՀՀ մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում:
բ ) ֆիզիկական անձանց կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ` օրենքով սահմանված ուղեկցվող իրերը` բացառությամբ անհատական օգտագործման փոխադրամիջոցների,
գ ) ֆիզիկական անձանց /բացառությամբ անհատ ձեռներեցների/ կողմից ներմուծվող ապրանքները`”Մաքսատուրքերի մասին” ՀՀ օրենքով սահմանված չափերը չգերազանցող մասով,
դ ) օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավորապես արտահանվող և հետադարձ ներմուծվող մշակութային արժեքները,
ե) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները`այդ փոխադրումների իրականացման ժամանակ:
Պետք է իմանալ նաև, որ Հայաստանի մաքսային օրենսգրքի 105 հոդվածին համաձայն ՀՀ քաղաքացին իրավունք ունի Հայաստան ներմուծել ընդհնուր մինչև 150 000 դրամ արժողության, մինչև 20 կգ ապրանք 6 ամսվա ընթացքում: Իսկ եթե ապրանքի գինը գերազանցում է 105-րդ հոդվածի արտոնությունը, ապա մաքսատուրքը վճարվում է ընդհանուր կարգով :
Հայաստանի Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:
Մաքսային արժեքը ներառում է`
ա) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.
բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը.
գ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի.
դ) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`
- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,
- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և ներմուծման երկրից բացի այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը,
ե) գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
զ) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
է) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:
Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ :
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում
> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում
> Փաստաթղթերի վավերացումը Հայաստանում - Ապոստիլ
> Հայրության ճանաչումը Հայաստանում
> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը
› Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
› Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում
"Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակը ունի շատ փորձառու թիմ, որոնք մասնագիտացված են պարտքերի բռնագանձման, ֆինանսական աուդիտի, ստուգումների , վարչական և քաղաքացիական գործերով: Մեր ասոցիացիայի անունից գոհունակություն եմ հայտնում դատական պաշտպանության և խորհրդատվական հարցերով մեզ օգնություն ցուցաբերելու գործում: Մենք խորհուրդ ենք տալիս "Ձեր իրավախորհրդատու" ընկերությանը բոլոր նրանց, ովքեր իրավունքի հետ կապված խնդիրներ ունեն:
"Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի" Նախագահ` Մելս Պետրոսյան