Home
(+374) 91 01-15-61

On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Ալիմենտի գործերով փաստաբանը Հայաստանում

Ալիմենտային պարտավորությունները կիրառվում  են ծնողների, երեխաների, ամուսինների, տատիկների ու պապիկների և այլոց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները կարգավորող  իրավահարաբերությունների վրա:

Ալիմենտային պարտավորություններ ունեցող կողմերը կարող են արտադատական կարգով համաձայնագիր կնքել ալիմենտների վճարման, դրանց չափի, վճարման կարգի և այլնի մասին:

Ալիմենտի հարցով փաստաբանի ծառայությունն անհրաժեշտ է քաղաքացիների` դատական նիստերին անձամբ  մասնակցել  չցանկանալու, կամ դատավարության ընթացքի  բարդությունը գիտակցելու դեպքում:

Ալիմենտի հարցերով փաստաբանի ծառայությունները ներառում են փաստաթղթերի հավաքագրում, դատարանի  համար  դատական հայցի կազմում, հայցի ներկայացում դատարան, դատական նիստի մասնակցություն, ալիմենտի հարցով դատարանի վճռի ստացում և այլն:

Ալիմենտի բռնագանձումն իրականացվում է դատարանի վճռի հիման վրա և կարող է  գանձվել կայուն դրամական միջոցների կամ բոլոր  տեսակի եկամուտներից ստացված մասի տեսքով:

Դատարանի միջոցով ալիմենտների բռնագանձման  իրավաբանական ծառայությունները.

• ալիմենտի, դրանց բռնագանձման կարգի և ժամկետի, չափի հարցերով  իրավաբանական  խորհրդատվություն,

• հայցադիմումի կազմում, հայցի պատասխան, բողոքներ ալիմենտի բռնագանձման հարցերով,

• դատարանում ալիմենտի բռնագանձման գործերի վարում,

• ալիմենտի գործերով կատարողական վարույթի ուղեկցում,

• պարտապանի, նրա գույքի և այլ ակտիվների որոնում,

• ալիմենտի պարտքի և տոկոսադրույքի դատական կարգով բռնագանձում,

• դատական կարգով ալիմենտի չափի մեծացում, կամ փոքրացում,

• ծնողական իրավունքներից  զրկման դեպքում ալիմենտի բռնագանձում,

• ալիմենտի բռնագանձում և դատական կարգով հայրության ճանաչում,

• օտարերկրացուց  ալիմենտի գանձում և արտասահմանում դատական որոշումերի օրինականացում:

Ընդհանուր կարգով, երեխայի համար ալիմենտը վճարվում է մինչ նրա չափահաս դառնալը, բացառություն է ուսումը շարունակող չափահաս երեխայի համար վճարվող ալիմենտը, ինչի համար ևս անհրաժեշտ է հայցով դատարան ներկայանալ:

Ալիմենտի չափը մեկ երեխայի համար կարող է կազմել աշխատավարձի մեկ քառորդը, երկու երեխայի համար`մեկ երրորդը, երեք և ավելի երեխայի համար` եկամուտի կեսը:

Ալիմենտի  բռնագանձման  համար  հայցը  որ դատարան ներկայացնել?

Ալիմենտի բռնագանձումը և այդ առիթով վեճերը քննվում են տեղական շրջանային դատարանում: Հայց ներկայացնելու երկու տարբերակ կա` պատասխանողի բնակության վայր, կամ Ձեր շրջանի դատարան: Եթե ծրագրել եք Ձեր շրջանի դատարան հայտ գրել, ապա հայտի եզրափակիչ մասում հղում արեք Հայաստանի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը:

Ալիմենտի բռնագանձման հայցի  վերնագրի վերևի մասում   նշվում է դատարանի անունը: Նաև հարկավոր է նշել հայցվորի և պատասխանողի անուն, ազգանուն, հայրանունը, բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, փոստային ինդեքսը, կապ  հաստատելու  միջոցներ, եթե համարները  հայտնի են:

Ալիմենտի բռնագանձման հայցի նախաբանում հարկավոր է նշել ընդհանուր երեխայի մասին: Նշվում է նրա անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև, որ երեխան Ձեզ հետ է բնակվում:

Հաջորդը արդեն մոտիվացիոն մասն է, այստեղ հարկավոր է նշել, որ պատասխանողը ոչ բավարար կերպով  է մասնակցում երեխայի ապահովմանը, կամ առհասարակ չի մասնակցում, չի ցուցաբերում երեխային կամավոր նյութական օգնություն: Կարելի է նշել նրա աշխատանքի վայրը:

Եթե դիմել եք պատասխանողին` երեխային ապահովելու խնդրանքով, և նա մերժել է, ապա հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում  հարկավոր է դրամասին նշել  հայցում, իսկ փաստաթղթերի պատճեները տրամադրել դատարանին:  Պատասխանողի` երեխային (ներին) նյութապես ապահովելու, պարտականությունները չկատարելու գործում լավ ապացույց կլինի վկաների կողմից  հավաստող ցուցմունքները:
Ալիմենտը կարող է հաշվարկվել դատարան հայց ներկայացնելու օրից երեք ամիս առաջ:

Եթե հայցվորը ցանկանում է ալիմենտ ստանալ գումարի տեսքով, հարկավոր է ալիմենտի վճարման ձև ընտրել: Կա երկու ձև` տոկոսներ եկամուտներից և կայուն  դրամաչափ: Ալիմենտի     բռնագանձման ձևը և գումարը սահմանում է դատարանը, բայց Դուք իրավունք ունեք Ձեր հայտում դատարանից խնդրել ալիմենտ գանձել որոշակի կերպով և չափով:

Պատասխանողի մշտական աշխատանք չունենալու պարագայում ալիմենտը գանձվում է կայուն դրամական գումարով:

Այնուհետև, հավելվածում հարկ է թվարկել  վերոնշված տեղեկությունը հաստատող բոլոր փաստաթղթերը: Հայցադիմումին կցվում են փաստաթղթերի պատճեները, իսկ բնօրինակները տրմադրվում են դատարանին դատական նիստում դիտարկելու համար: Ալիմենտի գանձման հայցին պետք է կցված լինի` անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք երեխայի բնակավայրից, ծնողների ամուսնալուծության վկայականի պատճենը, կամ ամուսնալուծության մասին դատարանի ուժի մեջ մտած վճիռը (պարտադիր չէ, որովհետև միշտ չէ որ ծնողները նախկին ամուսիններն են):

Ալիմենտ բռնագանձման հայցը բոլոր ներդիրներով հանձնվում է դատարանի գրասենյակ: Անպայաման հարկավոր է հայցադիմումի պատճենը կցել պատասխանողի ներդիրներին, այլապես հայցը չեն ընդունի: Նաև անհրաժեշտ է կցել պետական տուրքերի վճարման անդորրագիրը:

Եթե ալիմենտի գանձման գործով ինքնուրույն զբաղվելու համար չկա ժամանակ կամ ցանկություն, միշտ կարելի է դա հանձնարարել փաստաբանին:

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Հովիկ Ստուդիո" ՍՊԸ-ն ի դեմս հիմնադրի իր շնորհակալությունն է հայտնում "Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակին:  Աշխատանքը , որը դուք կատարել եք արժանի է բարձր գնահատականների: Ծառայությունները իրականացվել են որակով և ժամանակին, խնդրի իրական պատկերացմամբ:

Շատ շնորհակալ ենք! Հարկ եղած դեպքում կրկին կդիմենք Ձեզ, քանի որ մենք գոհ ենք ներկայիս արդյունքից:

Գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Իշխան Գասպարյան
Ներկայացնում ենք
Теперь говорите