Home
(+374) 91 01-15-61

On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում

Հայ  երեխաները  կարող  են  որդեգրվել օտարերկրյա  քաղաքացիների կամ էլ քաղաքացիություն  չունեցող  անձանց  կողմից: Դա թույլատրվում է միայն այն դեպքում, եթե երեխան չի կարող  որդեգրվել մերձավոր ազգականների կամ էլ մշտապես  Հայաստանում  բնակվող  և Հայաստանի  քաղաքացի  հանդիսացող  ընտանիքի  կողմից: 

Այն անձինք, որոնք  ցանկանում են  Հայաստանում երեխա  որդեգրել, պետք  է  գրանցվեն որպես որդեգրող  ծնողներ անձամբ կամ էլ իրենց  լիազորված  ներկայացուցչի միջոցով, կցեն հետևյալ փաստաթղթերը իրենց համապատասխան  պատճեներով.

1.    Անձը հաստատող փաստաթուղթ
2.    Հավաստագիր կենցաղային պայմանների  վերաբերյալ
3.    Վկայական` ընտանիքի կառուցվածքի մասին
4.    Վկայական`  եկամուտի  և  պաշտոնի մասին
5.    Իրավասու  կազմակերպության  կամ  էլ  առնվազն երեք անձանց կողմից  տրամադրված  անհատական երաշխավորագիր  տվյալ  անձի  պատշաճ  վարքագծի  վերաբերյալ:
6.    Բժշկական հավաստագիր, որտեղ  բացակայում  են հետագայում թվարկվող հիվանդությունները:
7.    Ամուսնության վկայական
8.    Ամուսիններից  մեկի` երեխային որդեգրելու  դեպքում մյուս  ամուսնու գրավոր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ չեն ապրում  ավելի քան մեկ տարի, և երկրորդ ամուսնու  բնակության վայրը անհայտ է:
9.    Հավաստագիր  դատվածության  վերաբերյալ:

Երբ ցանկը  գրանցված  է,  համապատասխան մարմինը ունի մեկ ամիս  ժամանակ, որպեսզի կարողանա գնահատել որգեգրել  ցանկացող  անձի  կենցաղային պայմանները և կազմել համապատասխան հայտարարություն, որն իր մեջ ներառում է  դրական կամ բացասական եզրակացություն հնարավոր  որդեգրման վերաբերյալ:

Եթե  որդեգրմանը  խոչընդոտող  պատճառներ չկան, և  եթե դոսյեի  փաստաթղթերում ներկայացված ինֆորմացիան ամբողջական է և  անթերի, ապա համապատասխան մարմինը  տալիս  է  դրական  եզրակացություն, որը  ուժի  մեջ  է  12 ամիս` եզրակացությունը տրամադրելու  օրից  սկսած:

Դիմողը  դրական եզրակացության  հիման  վրա, 3 աշխատանքային օրվա  ընթացքում գրանցվում  է  որպես երեխա  որգեգրել  ցանկացող  անձ:

Իսկ եթե որոշ ինֆորմացիա  բացակայում է,  համապատասխան մարմինը 30 օր ժամանակ է  տրամադրում  բացակայող  փաստաթուղթը կամ ինֆորմացիան ներկայացնելու կամ էլ լրացնելու  համար:

Բացասական եզրակացությունը  պետք է հիմնավորված   լինի  հետևյալով (այն ուժի  մեջ է  եզրակացությունը տրամադրելու  օրից  սկսած 1 տարի ժամկետով ).

1.    եթե  որդեգրել  ցանկացող  անձը  չի  վերացրել  իր ներկայացված  փաստաթղթերում առկա  անճշտությունները:
2.    եթե ստացվել է  ինֆորմացիա, որը  բացասական կերպով  է  բնութագրում  որդեգրել  ցանկացող  անձին:
3.    երբ հիմք է հանդիսացել  տվյալ  անձի  կենցաղային պայմանների  ուսումնասիրության ակտը:
4.    որդեգրել ցանկացող  անձի  չհիմնավորված հայտարարության դեպքում:
5.    երբ օրենքով  սահմանված  կարգով արգելվում է  երեխայի որդեգրումը:

Անձը, ով ցանկանում է  երեխա  որգեգրել կարող  է հանվել  հաշվառումից.

1.    Դիմումի հիման  վրա
2.    Դրական եզրակացություն ստանալու  օրից սկսած 12 ամիսը  լրանալուց հետո:
3.    Երեխայի որդեգրման  դետքում
4.    Բնակության  վայրը  փոխելու  դեպքում
5.    Եթե  դա նախատեսված  է ընտանեկան օրենսդրության 116 –րդ հոդվածի  1-ին կետի որևէ մասով:

Հայաստանի կառավարությունը  պետք  է  հավանություն տա  այն ընտանիքին կամ  անհատին, ով ցանկանում է  երեխային վերցնել իր խնամակալության  տակ:

Այն չափահաս  անձինք , ովքեր  ցանկանում  են  Հայաստանում երեխա  որդեգրել , պետք  է  համապատասխանեն  մի շարք  պահանջների:

Այն անձինք,  ովքեր ճանաչվել են անգործունակ կամ էլ սահմանափակվել  են նրանց  իրավական հնարավորությունները, որոնց  ծնողական իրավունքների վրա  սահմանափակում է  դրված կամ զրկվել  են դրանցից  դատարանի կողմից, նրանք, ովքեր ազատվել  են խնամակալի  կամ որդեգրող  ծնողի  պարտականություններից, օրենքով հաստատված  կարգով իրենց  պարտականությունները  ոչ պատշաճ կատարելու հետևանքով, նրանք, ում առողջական  վիճակը  թույլ  չի  տալիս իրականացնել  ծնողական պարտականություններ չեն կարող երեխա  որդեգրել:

Հետևյալ հիվանդությունների առկայությունը խոչընդոտում  է  Հայաստանում երեխա  որդեգրելուն.

1.  Բոլոր տեսակի հոգեկան խանգարումները
2. Քրոնիկ ալկոհոլիզմ, թմրամոլության և թմրամիջոցների չարաշահումը
3. Ոչ  հոգեկան խանգարումները, որոնք ուղեկցվում են հաճախակի  սրացումներով և զուգորդվում են արտահայտված  նևրոտիկ և  անհատականության փոփոխություններով:
4.  Մտավոր հաշմանդամությունը
5. Շիզոֆրենիա, շիզոտիպիկ հոգեվիճակ 
6. Էպիլեպսիա   / անձի դեգրադացիա
7.  Տրամադրության կամ աֆեկտիվ խանգարումներ
8. Տուբերկուլյոզի  բաց ձև
9. Օրգանների և  համակարգերի հիվանդությունները , որոնք գտնվում են անդառնալի փոփոխությունների փուլում, հաստատուն ֆունկցիոնալ  խանգարումներ
10. Սուր վարակիչ հիվանդություններ
11. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ և մաշկային հիվանդություններ

Այն ծնողները  կամ ընտանիքները,  որոնք  ի վիճակի չեն երեխային ապահովել նվազագույն  կենսական պայմաններով կամ  չունեն մշտական բնակության վայր կամ բնակվում են այն պայմաններում, որոնք  չեն համապատասխանում սահմանված սանիտարական և  տեխնիկական պահանջներին, նունպես  Հայաստանում չեն կարող  երեխա  որդեգրել:

Հայաստանում  օրենքն արգելում  է  որդեգրել  այն ծնողներին, ովքեր ունեն դատվածություն  ծանր  կամ հատկապես ծանր  հանցագործությունների համար:

Դատարանը  կարող  է չեղյալ հայտարարել իր  վճիռը` ելնելով  երեխայի  շահերից  և  հաշվի առնելով երեխայի  կարծիք , եթե լրացել է երեխայի  10 տարին:

Որդեգրումից  հետո դատարանը կարող  է  չեղյալ  հայտարարել  իր որոշումը, եթե որդեգրող  ծնողները խուսափում են կատարել իրենց  վրա  դրված  ծնողական պարտականությունները:

Կան մի քանի  պատճառներ, որոնց դեպքում կարող  է  որդեգրումը  չեղյալ համարվել: Եթե  նման ծնողները  չարաշահում են իրենց  ծնողական իրավունքները, դաժան վերաբերմունք  են ցուցաբերում երեխայի  հանդեպ, դառնում են քրոնիկ ալկոհոլիկներ կամ թմրամոլներ:

Մյուս ճանապարհը,  որ  որդեգրած  ծնողները  կարող են կորցնել երեխային այն  է, երբ երեխայի  կենսաբանական ծնողները  ետ են պահանջում իրենց  երեխային, որոնք նախկինում դատարանի կողմից  ճանաչվել են  մահացած  կամ ահնայտ բացակայող, դատարանը կարող  է  վերանայել  համապատասխան դատական որոշումը ինչպես  նաև վերականգնել կենսաբանական ծնողների իրավական հնարավորությունը:

Հայաստանում որդեգրումը  կարգավորվում է ազգային օրենսդրությամբ,  օրինակ ` ընտանեկան օրենսգիրքով , ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ , Հայաստանի  «ՔԿԱԳ-ի մասին»  օրենքով,  Որդեգրման կարգով` հաստատված ՀՀ կառավարության  մարտի 18, 2010թ.-ի   թիվ 269 որոշմամբ, ինչպես նաև միջազգային իրավունքով, օրինակ, միջազգային որդեգրման վերաբերյալ  Հաագայի` երեխաների պաշտպանության և համագործակցության  կոնվենցիայով:

Հայաստանից  դուրս  ապրող  ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա  քաղաքացիների, քաղաքացիություն  չունեցող  անձանց կողմից  դիվանագիտական  ներկայացուցչություններում  և հյուպատոսական  հաստատություններում   որդեգրված հայ  երեխաների  գրանցում:

Որդեգրված  հայ  երեխաների գրանցումը  իրականացվում  է որդեգրող  ծնողների բնակության երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական  ներկայացուցչություններում  և  հյուպատոսական հաստատություններում (այսուհետ, «Հյուպատոսական կազմակերպություն»):

Այն դեպքում, եթե որդեգրող  ծնողների  բնակության երկրում բացակայում է հյուպատոսական հաստատությունը, ապա որդեգրված երեխայի  գրանցումը  իրականացվում է  ՀՀ արտաքին գործերի նախարարության  կողմից:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք ուղարկել Ձեր նամակը info@jurist.am էլեկտրոնային փոստին:
Մենք միշտ պատրաստ ենք օգնել ձեզ.

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և  կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր:   Նրանց  բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական  խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:

"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան
Ներկայացնում ենք
Теперь говорите