2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է <<Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> ՀՀ օրենքը:
Օրենքի նպատակն է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ և հաշվառել պահեստազորում:
1. Այդ օրենքի ուժով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի դիմաց կարող են մուծել վճարներ` հետևյալ դրույքաչափերով.
Պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքերը
Պատասխանատվությունից ազատվելու համար կատարվող վճարների չափերը` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակորի դիմաց
1.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները`նվազագույն աշխատավարձի 100- ապատիկի չափով :
2.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ այն քաղաքացին`
ա) ով հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից` նվազագույն աշխատավարձի 30-ա պատիկի չափով:
բ) ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) մահացել (զոհվել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից` 0
գ) ով ունի գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) և զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ` նվազագույն աշխատավարձի 50-ա պատիկի չափով:
3.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարեկետում ստացած զինապարտ քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 50- ապատիկի չափով:
4. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում ընտանեկան դրության բերմամբ տարեկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած այն քաղաքացիները, ովքեր ունեն`
1) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ (անաշխատունակ ծնողներ են`
- ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը,
- առաջին կամ երկրորդ խմբի աշմանդամ հայրը և մայրը,
- դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը)
2) առանց մոր մեծացող երեխա.
3) երկու երեխա.
4) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.
5) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ
կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ.
6) երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին
7) օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարեկետում ստանալու իրավունք
Նվազագույն աշխատավարձի 30- ապատիկի չափով
5. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում 3 ու ավելի երեխա կամ առանց մոր մեծացող 2 երեխա ունեցողները` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից- 0
6. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով տարեկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 30- ապատիկի չափով:
2. Դիմումները ներկայացնելու, քննարկելու կարգն ու ժամանակացույցը .
Քաղաքացու դիմումը պետք է լինի ստորագրված, նշվի ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ներառի քաղաքացու մասին հետևյալ տեղեկությունները`
ա) ազգանունը, անունը և հայրանունը,
բ) քաղաքացիությունը,
գ) ՀՀ-ում կամ այլ պետությունում բնակության (հաշվառման) վայրը,
դ) պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը և պատճառները:
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները,
բ) բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանք,
գ) ընտանիքի կազմի մասին տեղեկանք,
դ) պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարեկետում ստանալու իրավունք տվող հիմքերը:
Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը:
Քաղաքացու դիմումի վերաբերյալ բացասական որոշում ընդունվելու դեպքում դիմողին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են դիմումի մերժման հիմքերը:
Քաղաքացու դիմումի վերաբերյալ դրական որոշում ընդունվելու դեպքում դիմողին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են օրենքով սահմանված վճարը մուծելու համար բանկային հաշվի համարը, վճարը մուծելու վերջնական ժամկետը, համապատասխան անդորրագիրը ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ: Պատասխան գրությունում նշված ժամկետում վճարը չմուծելու դեպքում վճարը չի ընդունվում:
Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան օրենքով սահմանված կարգով:
3. Վճար մուծելը
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանն ստանալուց հետօ` տասնօրյա ժամկետում վճարները մուծում են բանկային համակարգի միջոցով: Այդ վճարները մուտքագրվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար:
4. Հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը և պահեստազորում հաշվառելը.
Քաղաքացուն, սահմանված վճարը մուծելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում:
Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ :
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում
> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում
> Փաստաթղթերի վավերացումը Հայաստանում - Ապոստիլ
> Հայրության ճանաչումը Հայաստանում
> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը
› Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
› Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում
"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր: Նրանց բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:
"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան