ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մեկնելու դեպքում կենսաթոշակ ստանալու երաշխիքները
Մինչ 05.02.2009թ. գործող կարգի համաձայն` այլ պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում էր: Այլ պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին միանվագ վճարվում էր վեց ամսվա կենսաթոշակ կամ մինչև կենսաթոշակ ստանալու ժամկետը լրանալը, բայց վեց ամսից ոչ ավելի:
Նշված գումարը կենսաթոշակառուին վճարվում էր նրա գրավոր դիմելու և հաշվառումից դուրս գալու դեպքում` մեկ ամսվա ընթացքում, որից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցվում էր:
05.02.2009թ. ուժի մեջ մտած` <<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով վերոնշյալ կարգը ուժը կորցրած ճանաչվեց: Այսուհետ, այլ պետության մշտական բնակության մեկնելու դեպքում քաղաքացու կենսաթոշակը վճարվում է լիազորագրով:
Կենսաթոշակը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի` սկսած կենսաթոշակ չստացված ամսից: Նշված ժամկետը լրանալուց հետո պետք է ներկայացվի նոր լիազորագիր, որը կգործի նույն (տասներկու ամիս) ժամկետով:
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄՆԵՐ
▪ Պետք է նկատի ունենալ, որ նախկինում գործող կարգի համաձայն այլ պետություն մշտական բնակության մեկնելու հիմքով կենսաթոշակի դադարեցված վճարումը լիազորագրով չի վերսկսվում: Կենսաթոշակի դադարեցված վճարումը վերսկսելու համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին անձամբ գրավոր դիմում ներկայացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության այն ստորաբաժանում, որտեղ նշանակվել է իր կենսաթոշակը:
▪ ԱՊՀ անդամ պետություններ մշտական բնակության մեկնելու դեպքում ՀՀ քաղաքացիների կենսաթոշակի վճարումը դադարեցվում է, եթե նույն տեսակի կենսաթոշակ նախատեսված է մշտական բնակության պետության օրենսդրությամբ :
Օտարերկրյա քաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքը Հայաստանում
Օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է`
▪ ՀՀ միջացգային պայմանագրերին և
▪ ՀՀ ներպետական օրենսդրությանը համապատասխան:
1992 թվականի մարտի 13-ի <<Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին>> համաձայնագրի մասնակից պետությունների ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում ըստ ՀՀ-ում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրան նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է:
Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակի վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքի կամ կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համաձայնագրով նախատեսված է նաև, որ ԱՊՀ անդամ, ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող պետությունների, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի պետական մարմինների կողմից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 1-ը տրված` ապահովագրական ստաժին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքն օգտագործող գործատուները նրանց մասով չեն ազատվում սոցիալական վճարների կատարման պարտականությունից:
ՀՀ-ում վարձու աշխատող օտարերկրացիները չեն ազատվում են սոցիալական վճարների կատարման պարտականությունից:
<<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար:
ՀՀ-ում պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք
ՀՀ-ում պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք են`
-ՀՀ քաղաքացիները.
-ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները.
- քաղաքացիություն չունեցող անձինք
-ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք:
Պետական նպաստի տեսակներն են`
▪ ընտանեկան նպաստը և միանվագ դրամական օգնությունը
▪ երեխայի խնամքի նպաստը.
▪ երեխայի ծննդյան միանվագ նպաստը.
▪ զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստը:
Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ :
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում
> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում
> Փաստաթղթերի վավերացումը Հայաստանում - Ապոստիլ
> Հայրության ճանաչումը Հայաստանում
> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը
› Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
› Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում
"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր: Նրանց բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:
"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան