Վարդան Խեչյան
Կառավարիչ գործընկեր
Փաստաբան
Վարդանը սկսել է իր մասնագիտական գործունեությունը դեռևս 2000 թվականին, ուսանողական տարիներին: 2003թ.-ին ավարտել է իրավաբանական ինստիտուտը: Նախքան «Ձեր իրավախորհրդատու» ՍՊԸ փաստաբանական ընկերության հիմնադրումը, մի քանի տարի աշխատել և վերապատրաստվել է ռուսական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններում:
Վարդանը մասնագիտացած է (M&A) գործարքների խորհրդատվության, ընկերության տնտեսական գործունեության իրավական աջակցության, կորպորատիվ իրավունքի դատական վեճերի, գործարքների անվավերության, ինչպես նաև հարկային վեճերի ոլորտներում:
Վարդանը մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի պաշտպանության օբյեկտների ոլորտում հմուտ է: Վարդանի փորձը ներառում է աջակցություն` հաշվառման, մտավոր սեփականության օբյեկտների փոխանցման և օգտագործման, աուդիտի անցկացման ոլորտներում, արտոնագրային ծառայություններում հաճախորդների շահերի ներկայացման, ինչպես պետական մարմիններում, այնպես էլ բոլոր ատյանների դատարաններում:
Բացի այդ, Վարդանը մեծ փորձ ունի պետական մարմինների հետ հաջող համագործակցության, օրենսդրության բարդ հարցերի և օրենքի կիրառման հետ կապված տեղական, ռուսական և այլ արտասահմանյան ընկերությունների խորհրդատվության և համընդհանուր նախագծերի ղեկավարման ասպարեզում, համագործակցելով իրավաբանական, աուդիտորական, գնահատման և այլ ընկերությունների հետ:
