Երկքաղաքացիների զինապարտությունը
Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է կատարեն հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու իրենց սահմանադրական պարտականությունը ինչպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու,այնպես էլ կամավոր հիմունքներով պայմանագրային զինվորական ծառայության անցնելով: Վերոնշյալը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի 1-ից հետո`առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու,այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած,ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից միակողմանի հրաժարված ՀՀ քաղաքացիների վրա:
Երկքաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունը
<<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 3.1 հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից,եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս,քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս,քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն`բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների: Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից,անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե`ոչ: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքներից և վարժական հավաքներից:
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է <<Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> օրենքը: Օրենքի նպատակն է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ և հաշվառել պահեստազորում:
Օրենքի գործողության ոլորտը .
Օրենքի կարգավորումը տարածվում է այն ՀՀ երբևէ ներկա և նախկին քաղաքացու վրա, որը չի ծառայել ՀՀ զինված ուժերում կամ օրենքով նախատեսված հիմքերով չի ազատվել կամ չի ստացել զինվորական ծառայությունից տարեկեըում: Այսինքն` զինվորական ծառայություն չանցնելը հավասարազոր է դրանից խուսափելուն,անկախ այն հանգամանքից. Անձը ենթարկվել է զինվորական հաշվառման, թե`ոչ,ստացել է սահմանված կարգով զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր, հանդիսանում է ՀՀ քաղաքացի և այլն:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը Հայաստանի Հանրապետությունում
Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի`խաղաղ պայմաններում :
Շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է հանրապետության նախագահի հրամանագրով`տարին երկու անգամ`ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Պահեստազորի սպաների զորակոչը և զորացրումը կատարվում է հանրապետության նախագահի հրամանագրով սահմանված ժամկետում: Զորակոչի տարեկետում ստացող սպաների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը և տարեկետումը
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`
• հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին`հանվելով զինվորական հաշվառումից.
• այն քաղաքացին,ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ,և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
• քաղաքացին կառավարության որոշմամբ.
• մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին.
• գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին
• եթե նա զբաղվում է մասնագիտական,գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:
Տարեկետում պարտադիր զինվորական ծառայությունից տրվում է
• ընտանեկան դրության կապակցությամբ
• ուսումը շարունակելու նպատակով
• առողջական վիճակի պատճառով
Ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմեք ''Ձեր իրավախորհրդատու'' ընկերությանը, մեր մասնագետները միշտ պատրաստ են ձեզ օգնել:
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում
> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում
> Փաստաթղթերի վավերացումը Հայաստանում - Ապոստիլ
> Հայրության ճանաչումը Հայաստանում
> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը
› Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
› Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում
"Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակը ունի շատ փորձառու թիմ, որոնք մասնագիտացված են պարտքերի բռնագանձման, ֆինանսական աուդիտի, ստուգումների , վարչական և քաղաքացիական գործերով: Մեր ասոցիացիայի անունից գոհունակություն եմ հայտնում դատական պաշտպանության և խորհրդատվական հարցերով մեզ օգնություն ցուցաբերելու գործում: Մենք խորհուրդ ենք տալիս "Ձեր իրավախորհրդատու" ընկերությանը բոլոր նրանց, ովքեր իրավունքի հետ կապված խնդիրներ ունեն:
"Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի" Նախագահ` Մելս Պետրոսյան