Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
Home
(+374) 91 01-15-61

On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

1.Աշխատանքային գործունեությու իրականացնելու ընդհանուր կանոնները.

Համապատասխան վիզա ր կացության թույլտվություն ստանալու դեպքում` օտարերկրացին իրավունք ունի ՀՀ-ում իրականացնելու աշխատանքային գործունեություն, նույն պայմաններով և կարգով, ինչ և ՀՀ քաղաքացիները:

ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են 2004թ. ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Անհրաժեշտ է նշել, որ նոր օրենսգիրքը նվազեցնում է պետության ազդեցությունը աշխատանքային հարաբերությունների վրա` շեշտը դնելով պայմանագրային հարաբերությունների վրա:

Աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթը աշխատանքային գրքույկն է, որտեղ և լրացվում են աշխատողի աշխատելու ժամանակահատվածները:

2.Աշխատաժամանակ, արձակուրդներ.

Աշխատանքի նորմալ տևողությունը շաբաթական 40 ժամ է (օրեկան առավելագույնը 8 ժամ): Արտաժամյա աշխատաժամանակը չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը և օրեկան 12 ժամը:

Աշխատելը գիշերային ժամերին (22:00-ից մինչև 6:00) արգելվում է մինչև 18 տարեկան անձանց, և առկա են որոշակի արտոնություններ հղի կանանց և մինչև 3 տարեկան երեխա խնամող մայրերի համար:

Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցունը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

ՀՀ-ում աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1)    140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2)    155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3)    180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Երեխայի փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխայի խնամակալ նշանակված անձի) ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ  

Աշխատանքային պայմանագրում նշվող տվյալները թվարկված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Համաձայն աշխատանքային օրենսգրքի, գոյություն ունեն աշխատանքային պայմանագրի մի քանի տեսակներ: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի կամ անորոշ ժամկետով: Ընդ որում, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը կնքվում է միայն բացառիկ դեպքերում:

Աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կնքվում է որպես կանոն հետևյալ դեպքերում`

1)    աշխատողը գործատուին մատուցում է անձնական բնույթի ծառայություններ.
2)    աշխատանքը կատարում են տնաշխատները.
3)    կատարվում է համատեղությամբ աշխատանք.
4)    կատարվում են սեզոնային աշխատանքներ.
5)    կատարվում են ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանք:

Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

1)    կողմերի համաձայնությամբ.
2)    պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.
3)    աշխատողի նախաձեռնությամբ.
4)    գործատուի նախաձեռնությամբ.
5)    Աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Աշխատանքային օրենսգիրքը երաշխիքներ է նախատեսում աշխատողների համար հիվանդության, աշխատավայրում վնասվածք ստանալու դեպքերում, հղի կանանց կամ մինչև 3 տարեկան երեխա խնամող աշխատող մայրերի պաշտպանության համար, որոնք գործում են նույնիսկ այն դեպքում, երբ դրանք նախատեսված չեն աշխատանքային պայմանագրով:

ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ.

Հայաստանն աշխատուժի ազատ տեղաշարժի կարգավորման հետ կապված միջկառավարական համաձայնագրեր ունի կնքած ԱՊՀ երկրներից Ռուսաստանի Դաշնության, ՈՒկրաինայի, Թուրքմենստանի, ինչպես նաև Վրաստանի և Կատարի Հանրապետության հետ:

Հիշյալ համաձայնագրերով նախատեսվում է, որ կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է (առանց օրինականացման) վկայագրերը, կրթության մասին վկայագրերը, որակավորում, կարգ և կոչում շնորհելու մասին համապատասխան փաստաթղթերը և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար այլ անհրաժեշտ փաստաթղթերը և մեկնման Կողմի տարածքում սահմանված կարգով վավերացված նրանց թարգմանությունները:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են  օգնել Ձեզ :

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և  կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր:   Նրանց  բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական  խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:

"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան
Ներկայացնում ենք
Теперь говорите