Դատական կարգով հայրության ճանաչման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք գործողություններ` ապացույցներ հավաքել, հարցումներ և միջնորդություններ պատրաստել:
Մեր փաստաբանները փորձառու են դատական կարգով հայրության ճանաչման հարցում, ուստի կօգնեն Ձեզ:
Դատական կարգով հայրության ճանաչման անհրաժեշտություն կարող է առաջանալ հետևյալ դեպքերում.
• երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ,
• երեխայի ծնողները կամ հայրը` հայրության ճանաչման համար ՔԿԱԳ հայտարարություն չեն ներկայացրել,
• հայրության ճանաչման հոգաբարձության մարմինների անհամաձայնությունը ` համաձայն հոր հայտի մոր մահվան, անգործունակճանաչման, գտնվելու վայրը պարզելու անհնարինության, ծնողական իրավունքներից զրկելու դեպքերում,
• մոր մերժումը երեխայի հոր հետ համատեղ հայրության ճանաչման նպատակով ՔԿԱԳ հայտարարություն ներկայացնել,
Հաճախ դատական կարգով հայրության ճանաչումը կատարվում է երեխայի մոր հայցադիմումի համաձայն: Հայաստանի ընտանեկան օրենսգրքով նախատեսված է հայրության ճանաչման նպատակով այլ անձանց, այդ թվում նաև երեխայի հոր` դատարան դիմում ներկայացնելու հնարավորություն:
Հայրության ճանաչման համար դատարան հայցադիմումով ներկայանալու իրավունք ունեն նաև երեխայի խնամակալները կամ անձինք, ում խնամքի տակ գտնվում է երեխան: Այդօրինակ հայցով կարող է հանդես գալ նաև երեխան` չափահաս դառնալուց հետո:
Օրենքը չի սահմանում հայրության ճանաչման գործով հայցադիմումի վաղեմության ժամկետ:
Դատարանը հայրության ճանաչման գործերն ուսումնասիրում է ընդհանուր հայցային վարույթի կարգով: Այդ հայցին զուգահեռ կարող է անչափահաս երեխայի կացության համար ալիմենտի գանձման հայց ներկայացվել:
Հայրության ճանաչում Հայաստանում:
Միշտ չէ, որ հայրության ճանաչումը կամավոր է կատարվում: Հազվադեպ չեն դեպքերը, երբ արտամուսնական երեխայի հայրը հրաժարվում է հայրության գրանցման հայտարարություն ներկայացնել: Նման դեպքերում երեխայի շահերի պաշտպանության նպատակով հնարավոր է հայրությունը ճանաչել դատական կարգով:
Միայն երեխայի ծնողներից մեկն է իրավասու հայրության ճանաչման համար հայցադիմում ներկայացնել: Հաճախ դա անում է մայրը, սակայն որոշակի հանգամանքներում, օրինակ` երբ մայրը խոչնդոտում է համատեղ հայց ներկայացնել, հայց կարող է ներկայացնել նաև հայրը:
Հայրության ճանաչման պահանջ կարող է ներկայացնել երեխայի խնամակալը կամ անձը` որի խնամակալության տակ գտնվում է երեխան, ինչպես նաև անձամբ երեխան չափահաս դառնալուց հետո:
Հայրության ճանաչման հայցի ներկայացման պահին երեխայի և ենթադրյալ հոր միջև չկա որևէ իրավահարաբերություն, հետևաբար այդ պարագայում հայցի ներկայացման հիմքում ոչ թե սուբյեկտիվ իրավունքն է, այլ երեխայի` օրենքով պաշտպանվող շահը: Այդ շահն է` ճանաչել և իրավական կապ ունենալ հոր հետ:
Սույն գործերով պատասխանողը հաճախ ենթադրյալ հայրն է: Հայրության ճանաչման հայցադիմում կարող է ներկայացվել նաև անչափահաս և անգործունակ անձին: Պատասխանողի անգործունակության դեպքում խնամակալն է պաշտպանում նրա շահերը: Հաշվի առնելով անչափահաս հոր ինքնուրույն խոստովանման իրավունքով օժտված լինելու հանգամանքը, կարելի է ենթադրել, որ նա կարող է հայրության հայցով ինքնուրույն պատասխանել և գործում խնամակալի մասնակցությունը պարտադիր չէ, բայց ոչ ոք չի կարող արգելել:
Հայրության ճանաչման գործընթացում օգտագործվող ապացույցների ցանկը սահմանափակ չէ: Դրանք կարող են լինել պատասխանողի հայրության ճանաչումը հավաստող նամակներ, օրագրեր, պաշտոնական փաստաթղթեր: Դրանք չեն հանդիսանում երեխայի ծագման հարյուր տոկոսանոց ապացույցները: Ենթադրյալ հայրը կարող է հայտարարել, որ նամակ գրելու պահին կարծել է, թե երեխայի հայրն է, բայց հետագայում պարզել է, որ դա այդպես չէ:
Հայրության ճանաչման ժամանակ կարելի է օգտագործել վկաների ցուցմունքները: Սակայն դատարաններն ավանդաբար բավականին զգուշությամբ են վերաբերվում դրանց: Հայրության ճանաչման գործընթացում հաճախ հարկ է լինում գործ ունենալ վիճողների նախաձեռնությամբ կանչված վկաների երկու խմբի հետ, որոնցից յուրաքանչյուրը փաստերը մեկնաբանում է ի շահ այս կամ այն կողմի: Սակայն, որոշ վկաների դժվար է կասկածել կողմնակալության մեջ: Օրինակ` եթե, ենթադրյալ հոր ծնողները հայտարարում են, որ իրենց հետ զրույցներում նա երեխային ճանաչել է որպես իրենը, ապա ընդհանուր առմամբ նրանց ցուցմունքները հավաստի են:
Դատարանը կարող է հայրության ճանաչման համար փորձաքննություն նշանակել: Առավել մատչելի և տարածված արյան փորձաքննությունը չի կարող տալ հավաստի դրական արդյունք, բայց հավաստի բացասական կարող է: Այդ պատճառով որոշ դեպքերում դրա անցկացումը նպատակահարմար է: Պատասխանողի երեխա ունենալու հնարավորությունը հաստատելու գործում կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև բժշկական փորձաքննությունը:
Գենետիկական փորձաքննությունը միակն է, որ օգնում է որոշել երեխայի այս կամ այն անձինը լինելու հանգամանքը:
Հայրության վիճարկումը Հայաստանում.
Հայրության վիճարկումը հատկապես բարդ է, քանի որ դժվար է բոլոր հանգամանքներն ապացուցել: Այնուամենայնիվ, այս դեպքում Ձեզ կօգնի փորձառու փաստաբանի խորհրդատվությունը:
Հայրության վիճարկումը, այն է` մերժել երեխայի հայրության ճանաչումը, ոչ դյուրին գործընթաց է: Հատկապես, եթե երեխան ծնվել է ամուսնությունից: Առավել ևս, որ Հայաստանի օրենսդրությունը չի ողջունում նման վեճերը:
Այսպիսով, երկու տարբերակ է հնարավոր:
Առաջին իրավիճակը. երեխան ծնվել է ամուսնության ընթացքում, սակայն հայրը չի ցանկանում հոգ տանել նրան մասին, քանի որ իրեն կենսաբանական հայր չի համարում: Այդ դեպքում ստիպված է դիմել Հայաստանի համապատասխան դատարան: Նախապես հաշվի առնենք, որ զգայուն բնույթի գործերով ավելի լավ է անմիջապես դիմել փորձառու փաստաբանի` նա կօգնի ոչինչ չփչացնել:
Հայրը պարտավոր է դատարանին տրամադրել ապացույցներ, որոնք վկայում են, որ`
• երեխայի ծնվելու և իբրև իր ազգական գրանցելու պահին չի իմացել, իրենց միջև արյունակցական կապի բացակայության մասին,
• երեխան իսկապես իր կենսաբանական հարազատը չէ:
Երկրորդ դեպքը. եթե երեխայի ծնողներն ամուսնացած չեն, հայրը միայն պետք է ապացույցներ տրամադրի, որը կհավաստի, որ երեխայի բեղմնավորման ենթադրյալ պահին ինքը երեխայի մոր հետ սիրային կապի մեջ չի եղել:
Ապացույցների հավաքումն իհարկե կարող է խնդրահարույց լինել. և շատ ժամանակ է անցել, և դիրքորոշումներն են բավական անհարատև: Իհարկե, գենետիկական փորձաքննությունը մեծ օգնություն կլիներ, բայց դրա արժեքը հաճախ գերազանցում է հայրության հերքման օգուտը:
Հարկ է հիշել, որ օրենքը որոշակի սահմանափակումներ է սահմանում հայրության վիճարկման համար: Այսպես` հայրության մերժման հայց կարելի է ներկայացնել միայն մինչ երեխայի չափահաս դառնալը: Չի կարելի հայրությունը վիճարկել , եթե երեխան մահացել է:
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում
> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում
> Փաստաթղթերի վավերացումը Հայաստանում - Ապոստիլ
> Հայրության ճանաչումը Հայաստանում
> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը
› Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
› Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում
"Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակը ունի շատ փորձառու թիմ, որոնք մասնագիտացված են պարտքերի բռնագանձման, ֆինանսական աուդիտի, ստուգումների , վարչական և քաղաքացիական գործերով: Մեր ասոցիացիայի անունից գոհունակություն եմ հայտնում դատական պաշտպանության և խորհրդատվական հարցերով մեզ օգնություն ցուցաբերելու գործում: Մենք խորհուրդ ենք տալիս "Ձեր իրավախորհրդատու" ընկերությանը բոլոր նրանց, ովքեր իրավունքի հետ կապված խնդիրներ ունեն:
"Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի" Նախագահ` Մելս Պետրոսյան