Home
(+374 10) 320202
+7 (985) 8691842 (Մոսկվա)
On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ  ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում են (N 3 ձև) իրենց բնակության վայրի աշխատակազմ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները`

1)    անձը հաստատող փաստաթուղթ,
2)    բնակարանային պայմանների մասին տեղեկանք` տրված բնակության վայրից,
3)    ընտանիքի կազմի մասին տեղեկանք` տրված բնակության վայրից,
4)    զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մասին տեղեկանք,
5)   անձի պատշաճ վարքագծի մասին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,
6)  բժշկական փաստաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,
7)    ամուսնության վկայականի պատճենը (եթե ամուսնացած է),
8)  երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուս ամուսնու բնակության վայրն անհայտ է,
9)  տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:      

Աշխատակազմը սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կատարում է անձի կենսապայմանների ուսումնասիրություն, կազմում համապատասխան ակտ և տալիս որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն: 

Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական և անթերի լինելու, որդեգրումն արգելող` օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքերում, ինչպես նաև անձի կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա աշխատակազմը տալիս է դրական եզրակացություն, որն ուժի մեջ է այն տալու օրվանից 12 ամիս: Դիմումատուն դրական եզրակացության հիման վրվ 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ: 

Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չլինելու, դրանցում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում աշխատակազմը դիմողին գրավոր առաջարկում է 30-օրյա ժամկետում ներկայացնել պահանջվող տեղեկությունները կամ ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:

Աշխատակազմը երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն (որն ուժի մեջ է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում) տալիս է`
1)    երեխա որդեգրել ցանկացող անձի կողմից սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերում առկա թերությունները չվերացնելու դեպքում,
2)    որդեգրել ցանկացող անձին բացասաբար բնութագրող հատկանիշների մասին ստացված տեղեկությունների հիման վրա,
3)    անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի հիման վրա,
4)    երեխա որդեգրել ցանկացող անձի դիմումը հիմնավորված չլինելու դեպքում,
5)    որդեգրումն արգելող` օրենքով նախատեսված դեպքերում:  

 Որդեգրել ցանկացող անձը հաշվառումից հանվում է`
1)    իր դիմումի համաձայն,
2)    դրական եզրակացության 12 ամիսը լրանալու դեպքում,
3)    երեխայի որդեգրման դեպքում (եթե որդեգրել է իր դիմումում նշված թվով երեխա),
4)    Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակություն հաստատելու դեպքում,
5)  Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

<<Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին>> կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) անդամ երկրներում բնակվող` որդեգրել ցանկացող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմում են համապատասխան երկրի կենտրոնական մարմին` ներկայացնելով սույն կարգի 7 – րդ կետով նախատեսված փաստաթղթերը, որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտը, ինչպես նաև տվյալ երկրի իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ:

Կոնվենցիային չանդամակցող երկրներում բնակվող` որդեգրել ցանկացող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով, անձամբ կամ լիազորված անձի, կամ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով դիմում են կենտրոնական մարմին` ներկայացնելով սույն կարգի 7 – րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև իրենց մշտական բնակության երկրի իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ, որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտը և հետագայում որդեգրված երեխայի կյանքի պայմանների նկատմամբ վերահսկողության պարտավորության մասին տեղեկանքը` տրված իրենց երկրի իրավասու մարմնի կողմից:

Որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են բնագրով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված` հայերեն թարգմանությամբ: 

Հաշվառված` որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին և օտարերկրացին կարող են ծանոթանալ երեխաների անձնական գործերին` նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար:

Եթե որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել մեկից ավելի որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ապա երեխայի հետ նրանցից առաջինի հանդիպումը կազմակերպվում է ըստ նրանց դիմումները տալու հերթականության: Որդեգրել ցանկացող մյուս անձի հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե առաջինը 15 օրվա ընթացքում ցանկություն չի հայտնել տվյալ երեխային որդեգրելու մասին:

Որդեգրել ցանկացող օտարերկրացին կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում դիմում է կենտրոնական մարմին, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է նախարարությանը:

Նախարարությունը համապատասխան ուսումնասիրություն (որդեգրման մասին այլ դիմումների առկայություն և այլն) կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնական մարմին գրավոր տեղեկացնում է որդեգրման հնարավորության մասին և, անհրաժեշտության դեպքում, նաև ուղարկում որդեգրման ենթակա երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը:

Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա որդեգրման մասին ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելուց հետո օտարերկրացին կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին կոնվենցիայի 23 – րդ հոդվածով սահմանված վկայականն ստանալու նպատակով դիմումի հետ միասին կենտրոնական մարմին է ներկայացնում`

1)    որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (պատճենը),
2)    երեխայի ծննդյան և որդեգրման վկայականները (պատճենները),
3)    որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: 

Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմում է կենտրոնական մարմին` ներկայացնելով սույն կարգի 7 – րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տվյալ երկրի (որի քաղաքացին է անձը) իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին երկրի տարածքում մշտապես ապրող ՀՀ քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու :

Երեխա որդեգրողները կարող են լինել չափահաս անձիք, սակայն կան հատուկ պայմաններ, որոնց պետք է համապատասխան են:

Հայաստանում երեխա որդեգրելու իրավունքից կարող են զրկվել այն մարդիկ, ովքեր դատարանի կողմից ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատական կարգով զրկվել են ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել են դրանք, օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար հեռացվել են խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից, առողջական վիճակով պայմանավորված չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ։ Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել Հայաստանում, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք դաստիարակության համար, հաստատում է ՀՀ կառավարությունը:

 Որդեգրման իրավունք չունեն նաև սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները և չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին: Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց ևս օրենքն արգելում է դիմել որդեգրման:

Դատարանը կարող է վերացնել երեխայի որդեգրման որոշումը՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Որդեգրումից հետո որոշումը կարող է վերացվել նաև այն դեպքում, երբ որդեգրողները խուսափում են իրենց վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց:

Առկա են  մի քանի պատճառներ, որոնք կարող են Հայաստանում երեխա որդեգրած ծնողին իրավունքից զրկելու հիմք դառնալ: Եթե ծնողները չարաշահում են ծնողական իրավունքները, դաժանաբար են վարվում որդեգրված երեխայի հետ, համարվում են քրոնիկ ալկոհոլիկներ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ տառապող հիվանդներ են: Որդեգրած ծնողը կարող է զրկվել երեխայից նաև դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված կենսաբանական ծնողի պահանջով՝ դատարանի համապատասխան վճռի վերանայման, անգործունակ ճանաչված ծնողի գործունակության վերականգնման դեպքում:

Հայաստանի Հանրապետությունում տեղական և օտարերկրյա որդեգրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով, ՀՀ ընտանեկան օրենսգրքով, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ  կառավարության 2010թ. մարտի 18-ի N 269-ը որոշմամբ սահմանված որդեգրման կարգով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԴԵԳՐՎԱԾ`ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Որդեգրողների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառումն իրականացնում է որդեգրողների մշտական բնակության վայրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ):

Որդեգրողների մշտական բնակության վայրում հյուպատոսական հիմնարկի բացակայության դեպքում որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են  օգնել Ձեզ :

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակը ունի շատ փորձառու թիմ, որոնք մասնագիտացված են պարտքերի բռնագանձման, ֆինանսական աուդիտի, ստուգումների , վարչական և քաղաքացիական գործերով: Մեր ասոցիացիայի անունից  գոհունակություն եմ հայտնում  դատական պաշտպանության և խորհրդատվական հարցերով մեզ օգնություն ցուցաբերելու գործում: Մենք  խորհուրդ ենք տալիս "Ձեր իրավախորհրդատու" ընկերությանը բոլոր նրանց, ովքեր իրավունքի հետ կապված խնդիրներ ունեն:

"Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի" Նախագահ` Մելս Պետրոսյան
Ներկայացնում ենք