Ներկայումս մենք տրամադրում ենք մեծ թվով ծառայություններ, որոնք ուղղված են Հայաստանում արտասահմանյան բիզնեսի շահերի պաշտպանությանը: Մեր իրավաբանները մեծ փորձ ունեն կորպորատիվ եւ աշխատանքային իրավունքի, ընտանեկան եւ ժառանգման իրավունքի, պարտքերի բռնագանձման, անշարժգույքի, դատական պաշտպանության, հարկային, մտավոր սեփականության ոլորտներում: Թե ուրիշ ինչ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը, կարող եք գտնել այստեղ:

Ինչպես գնել անշարժ գույք Հայաստանում առանց ռիսկեր-
Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումը օտարերկրացիների համար բավականին թափանցիկ գործընթաց է՝ օրենքները բարենպաստ են, բայց սխալներից և կորուստներից խուսափելու համար կարևոր է օգտվել անշարժ գույքի իրավաբանական աջակցությունից։ Ինչ պետք է իմանա օտարերկրացին Հայաստանում անշարժ գույք գնելու մասին Օտարերկրացիները կարող են գնել բնակարան, տուն կամ կոմերցիոն գույք՝ առանց ՀՀ քաղաքացիության կամ կացության կարգավիճակի Սահմանափակումները վերաբերում են միայն գյուղատնտեսական հողերին Անհրաժեշտ է գույքի իրավաբանական մաքրության ստուգում և սեփականատիրոջ ստուգում Նույնիսկ եթե վաճառողը ծանոթ է՝ առանց իրավաբանի ավելի լավ է չվտանգել։ Միայն մեկ սխալ կետ պայմանագրում՝ և գույքը կորցնում եք։ Ինչ է առաջարկում Arm Legal-ը Իրավունքի ստուգում՝ գրանցամատյանի ուսումնասիրություն Վաճառողի ստուգում՝ անձնագիր, լիազորություններ, համատեղ սեփականություն Պայմանագրի կազմում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն Գույքի գրանցում՝ Կադաստրում Հարկային խորհրդատվություն՝ վաճառքի կամ վարձակալության համար Վճարման աջակցություն՝ փոխանցում, արտարժույթի վերահսկում Դուք ստանում եք ոչ միայն պայմանագիր, այլ նաև դատական պաշտպանության երաշխիք։ Օգնություն օտարերկրացիներին Աշխատում ենք Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի և ԱՊՀ երկրների քաղաքացիների հետ։ Առանց բանկային հաշվեհամարի կամ կացության՝ մենք կազմակերպում ենք հեռավար գործարքներ։ Ինչու ընտրել Arm Legal Ավելի քան 300 հաջող գործարք Անվիճարկելի պայմանագրեր Փորձ ներդրողների և մասնավոր անձանց հետԻնչպես ապահով կերպով գնել անշարժ գույք Հայաստանում՝ իրավաբանական աջակցությամբ Arm Legal-ից
«Ձեր Իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի մասնագետները մատուցում են իրավաբանական ծառայությունների բոլոր տեսակները կազմակերպություններին և անհատներին Հայաստանում և արտերկրում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը հայկական և արտասահմանյան վստահորդներին ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հարցերով իրավաբանական օգնության տրամադրումն է:
Առաքելություն
Մենք աշխատում ենք, որպեսզի ապահովենք մեր վստահորդների իրավական անվտանգությունը, պաշտպանենք նրանց շահերը և դրանով իսկ նպաստենք բարեխղճության, արդարության և խելամտության սկզբունքների վրա հիմնված իրավական միջավայրի ձևավորմանը:
Մեր նպատակները
Մեր գլխավոր նպատակը մեր վստահորդներին պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայությունների օպերատիվ մատուցումն է: Դա սահմանում է նաև «Ձեր Իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի ամենօրյա մասնագիտական գործունեության հետ կապված այլ նպատակներ, որոնցից են.
-ընկերության աշխատակիցների` ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնագիտացված իրավաբանական օգնության մատուցման վերաբերյալ գործունեության արդյունավետ կազմակերպումը,
-ընկերության աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը:
Իրավաբանական ծառայությունների շուկայում մեր նպատակն է՝ տրամադրվող ծառայությունների ոլորտների և աշխարհագրության ընդլայնումը:
Մեր սկզբունքները
● Անկախություն
● Պրոֆեսիոնալիզմ
● Պատասխանատվություն
● Գաղտնիություն
● Օպերատիվություն
● Անհատական մոտեցում
Մեր թիմը
«Ձեր Իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի աշխատակիցները միահամուռ պրոֆեսիոնալ կոլեկտիվ է, որն օպերատիվ կերպով տրամադրում է մասնագիտացված իրավաբանական օգնություն` հենվելով իրավունքի տարբեր բնագավառներում իր գիտելիքների և փորձի, էնտուզիազմի և ընկերության արժեքներին հավատարմության գաղափարների վրա:
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում
> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում
> Փաստաթղթերի վավերացումը Հայաստանում - Ապոստիլ
> Հայրության ճանաչումը Հայաստանում
> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը
› Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
› Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում

"Հովիկ Ստուդիո" ՍՊԸ-ն ի դեմս հիմնադրի իր շնորհակալությունն է հայտնում "Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակին: Աշխատանքը , որը դուք կատարել եք արժանի է բարձր գնահատականների: Ծառայությունները իրականացվել են որակով և ժամանակին, խնդրի իրական պատկերացմամբ:
Շատ շնորհակալ ենք! Հարկ եղած դեպքում կրկին կդիմենք Ձեզ, քանի որ մենք գոհ ենք ներկայիս արդյունքից: