Բիզնեսի փաստաբանը Հայաստանում
Home
(+374) 91 01-15-61

On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Բիզնեսի փաստաբանը Հայաստանում

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի գործունեության առաջատար ուղղություններից է բիզնես փաստաբանությունը: Փաստաբանները ձեռնարկություններին, ձեռնարկատերերին բիզնեսի ամենատարբեր ուղղություններով իրավական սպասարկման և ուղեկցման երկար տարների փորձ ունեն:

Մեզ մոտ Դուք ստանում եք իրավաբանական որոկյալ ծառայությունների ամբողջություն: Մենք առաջարկում ենք ձեռնարկատիրական գործունեության, իրավաբանական և ֆիզիկական անձանց բիզնես շահերի պաշտպանության, կանոնավոր և ժամանակավոր հիմունքով ձեռնարկատերերի իրավաբանական և այլ համատեղ ծառայությունների ամբողջություն:

• իրավաբանական հարցերով խորհրդատվություններ, եզրակացություններ,

• իրավական տեղեկատվության ապահովում(ստանդարտ նյութեր, տեղեկատվություն ;

• իրավական փորձաքննություն և համաձայնագրերի, պայմանագրերի, կորպորատիվ փաստաթղթերի մշակում,

• հայցերի, բողոքների, հայտերի նախապատրաստում, կազմում և ներկայացում,

• երրորդ անձանց հետ բանակցությունների մասնակցություն,

• պետական  և տեղական ինքնակառավարման մարմիններում շահերի ներկայացում,

• վերահսկող մարմինների կողմից ստուգման ժամանակ անհրաժեշտության դեպքում  հաճախորդի մոտ մեկնում;

• գործեր վարել դատարանում և կատարողական վարույթի փուլում,

• կադրային գործավարության կառավարման և տեղաբաշխման հարցերով խորհրդատվություն,

• գրանցման գործողության իրականացում (ձեռնարկության գրանցում, արտասահմանյան ընկերության ներկայանցուցչության գրանցում, փոփոխություններ փաստաթղթերում),

•անշարժ գույքի գրանցում, անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման գործարքների իրավաբանական ուղեկցում,

• գործի նյութերի ուսումնասիրություն և դատական հեռանկարների գնահատում,

•Հարկման օպտիմալացում;

Դուք  ինքնուրույն եք ընտրում Ձեզ անհրաժեշտ ծառայությունների ցանկը և ծավալը:

Բիզնեսի իրավաբանական ուղեկցման դրական կողմերը.

• բանակցությունների որակյալ անցկացում,

• իրավաբանների և փաստաբանների գործնական փորձը թույլ է տալիս լուծել բազմազան խնդիրներ,

• հաճախորդի մասին տեղեկատվության գաղտնիություն, ընկերության գործունեության տեղեկատվության  անհասանելիություն,

• փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորում,

• սեփական իրավաբանական տեղամասի ապահովման խնդիրների բացակայության հետևանքով դրամական միջոցների տնտեսում:

Հայաստանում բիզնես փաստաբանին պետք է դիմել  հետևյալ դեպքերում.

Նոր բիզնեսի ստեղծում և կազմակերպում: Որոշակի գումար խնայելու ցանկությունն առանց տվյալ բիզնեսի գործունեությունը  կարգավորող զանազան օրենքների իմացության, ինչպես նաև օրենքների, որոնց հետևելն անհրաժեշտ է նոր գործի հաջողակ սկզբին, կարող են  հանգեցնել նրան, որ թույլ  տված սխալների ուղղումը կարող է արժանանալ մի փոքր ավելին քան նախնական գինը, որն անհրաժեշտ էր ծախսել փաստաբան վարձելիս, որպեսզի կազմակերպեք ձեր բիզնեսը Հայաստանում:

Եթե ունեք փակ բաժնետիրական ընկերություն, բաց բաժնետիրական ընկերություն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, մասնավոր ձեռնարկություն, ապա ճիշտ կապիտալիզացման, իրավական ձևակերպումների հետևման և փաստաթղթերի, համաձայնագրերի ճիշտ ձևակերպման համար պետք է համոզվեք, որ ճիշտ եք ընտրել ընկերության կազմակերպաիրավական ձևը:  Հակառակ դեպքում նշվածին չհետևելը կարող է հանգեցնել վեճերի, ֆինանսական կորուստների:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի փաստաբանները կօգնեն ընտրել ձեր տնտեսական ենթակայության համար ամենահամապատասխան ձևը: Ինչպես նաև բիզնեսի համար կազմակերպչական փաստաթղթեր նախապատրաստել (կանոնադրություններ, արձանագրություն- ներ, որոշումներ և այլն): Փաստաբանը կարող է նաև տրամադրել տեղեկատվություն լիցենզիա ձեռքբերելու համար:  Մենք դա կանենք շատ խելամիտ գնով:

Առաջին աշխատակիցների ընդունում.

Սեփական աշխատակիցներ չունեցող ընկերությունները հետագայում կարող են բախվել իրենց մտավոր սեփականության խնդիրներին, ինչպես նաև առևտրային գաղտնիքի բացահայտման հնարավոր ռիսկ են կրում: Աշխատակիցներից կողմից վեճերը և դատական հայցերն, որպես կանոն, առաջանում են, քանի որ ընկերությունն ի սկզբանե ի վիճակի չէ հստակ սահմանել աշխատակիցների միջև աշխատանքային հարաբերությունները:

Մենք կարող ենք նախապատրաստել աշխատանքային պայմանագրեր, հայտնագործությունը զիջելու պայմանագրեր, տեղեկատվության չհրապարակման համաձայնագրեր: Կարող ենք ձեզ խորհուրդ տալ մտավոր և բաժնեմասային սեփականության ոլորտում աշխատակիցների ծախսատար վեճերի նրբությունների առկայության դեպքում: Մենք նաև կարող ենք օգնել աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում:

Բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկում և  տեղաբաշխում.

Բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկումը կամ տեղաբաշխումը մեծապես կարգավորում է պետությունն ու արժեթղթերի օրենսդրությունը: Իրավական նորմերին հետևելը բարդ է և չկատարելու հետևանքները կարող են լուրջ լինել: Արժեթղթերն օրենքի խախտումներով թողարկելու դեպքում դրանց սեփականատերերի, բաժնետերերի կրած վնասի համար կարող են պատասխանատվության ենթարկվել ընկերությունը, տնօրենները, պաշտոնյաները և խորհրդատուները:

Նոր ապրանքների և ծառայությունների ստեղծման և զարգացման պլանավորում.

Մեր փաստաբանները կօգնեն գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքում ընկերության ստեղծագործական բոլոր աշխատանքների և մտավոր սեփականության այդ թվում`գյուտերի, արտոնագրերի, առևտրային գաղտնիքների, ապրանքանիշերի եւ հեղինակային իրավունքների սեփականության իրավունքի պաշտպանության գործում:

Ապրանք վաճառելիս, կամ ծառայություն մատուցելիս Դուք ի վիճակի եք սահմանել կամ նախաձեռնել հիմնական պայմանագրի պայմանները: Ընկերությունները ոչ միշտ են օգտվում այդ փաստից: Ձեր կոնկրետ առաջադրանքները լուծելու համար փաստաբանը կարող է պատրաստել այդ համաձայնագրերի նախագիծը Ձեր շահերը լավագույնը պաշտպանող պայմաններով:

Ընկերության  կողմից  առևտրային  առաջարկների,  երրորդ  անձանց կողմից  պատրաստված  պայմանագրերի, համաձայնագրերի  ստացում: Երրորդ անձանց պատրաստած վարձակալության, մատակարարման և այլ պայմանագրերը հաճախ կազմված են միակողմանի` իրենց օգտին: Փաստաբանները կօգնեն վերանայել երրորդ կողմի պատրաստած պայմանագիրը, գտնել խնդրահարույց տարածքները և համապատասխան պայմանագրայի փոփոխություններ կամ լրացումներ  պատրաստել:

Վեճեր ընկերության ներսում:

Համասեփականատերերի, գործընկերների, բաժնետերերի, տնօրենների, ղեկավարների և հիմնական աշխատակիցների միջև վեճերը չլուծելը կարող է բացասաբար ազդել ընկերության, նրա ֆինանսական կայունության վրա:

Բիզնեսի ձեռքբերում.

Բիզնեսի ձեռքբերումը հարկային և իրավական շատ հարցեր է առաջացնում: Մեր փաստաբանները կընտրեն ձեռքբերման առավել համապատասխան կառուցվածք, անհրաժեշտ ուշադրություն կցուցաբերեն գործարքի չհայտարարված և չնախատեսված պարտավորությունների և ռիսկերի առկայության, պայմանների և փաստաթղթերի համաձայնեցման գործում:

Բիզնեսի վաճառք.

Բիզնեսի վաճառքը հարկային և իրավական հարցեր է առաջացնում, ազդում է բաժնետերերի, աշխատակիցների և հաճախորդների վրա:

Մեր փաստաբանները խորհրդատվություն կտրամադրեն բաժնետերերի, աշխատակիցների և հաճախորդների առաջ Ձեր պարտավորությունների մասին և կօգնեն որոշել գործարքի` Ձեզ առավել շահեկան կառուցվածքը: Խորհրդատվություն կտրամադրեն նաև հարկային հետևանքների վերաբերյալ և կիրականացնեն կարգավորող և պայմանագրայի բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են գործարքի կայացման համար:

Բիզնեսի շարունակումը  ղեկավար կազմի  հեռանալուց հետո.

Ձեռնարկության սեփականտիրոջ` առանց  բիզնեսի պատշաճ փոխանցման, ղեկավար կազմի փոփոխումը, ինչպես նաև վերջինիս  հեռացումը մահվան, հիվանդության և այլ դեպքերում կարող է բացասական հետևանքներ առաջացնել: Մեր փաստաբանները խորհրդատվության միջոցով կօգնեն խուսափել անսպասելի ծախսերից:  Փաստաբանը կարող է պայմանագրեր նախապատրաստել Ձեր կոնկրետ խնդիրները լուծելու համար:

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակը ունի շատ փորձառու թիմ, որոնք մասնագիտացված են պարտքերի բռնագանձման, ֆինանսական աուդիտի, ստուգումների , վարչական և քաղաքացիական գործերով: Մեր ասոցիացիայի անունից  գոհունակություն եմ հայտնում  դատական պաշտպանության և խորհրդատվական հարցերով մեզ օգնություն ցուցաբերելու գործում: Մենք  խորհուրդ ենք տալիս "Ձեր իրավախորհրդատու" ընկերությանը բոլոր նրանց, ովքեր իրավունքի հետ կապված խնդիրներ ունեն:

"Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի" Նախագահ` Մելս Պետրոսյան
Ներկայացնում ենք
Теперь говорите