Home
(+374) 91 01-15-61

On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Ինչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

Հաշվապահական սպասարկում

Հաշվապահական հաշվառման վարումը մեր կազմակերպության հաշվապահական ծառայությունների հիմնական տեսակն է: Մեր ընկերությունը լիովին իր վրա է վերցնում Ձեր ձեռնարկության հաշվապահական հաշվառման վարման, հաշվետվության նախապատրաստման և հանձման գործառույթերը: Դրա հետ մեկտեղ Ձեր ձեռնարկությանը պետք է պարզապես հոգ տանել առաջնային փաստաթղթերի ժամանակին մեզ հանձնելու մասին: Մոտավորապես երկու շաբաթը մեկ Դուք հանձնում եք մեզ բոլոր կուտակված առաջնային փաստաթղթերը: Մենք մշակում ենք դրանք 1C հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով: Այդ տեղեկատվության հիման վրա ձևավորվում են անհրաժեշտ հաշվապահական և հարկային փաստաթղթերը, հաշվետվությունները, գրանցամատյանները և այլն:
Ցանկացած ձեռնարկության հաջողակ գործունեության հիմքը գրագետ կառուցված հաշվապահական գործունեությունն է: Հաշվապահը ղեկավարից հետո իր նշանակությամբ երկրորդ մարդն է: Այդ իսկ պատճառով նա մեծ պատասխանատվություն է կրում, որի հաղթահարումը երբեմն մեկ մարդու ուժերից վեր է:

Ի՞նչ է հաշվապահական սպասարկումը
Արևմուտքում այս խնդիրը վաղուց և հաջողությամբ լուծված է: Գոյություն ունեն մասնագիտական ծառայություններ, որոնք իրականացնում են հաշվապահական սպասարկում, հաշվապահական ուղեկցում և հաշվապահության վարում: Նրանց դիմում են բոլոր ձեռմարկությունները` անկախ կարգավիճակից և գործերի դրությունից: Մասնագիտացված ընկերություններին հաշվապահական գործառույթների փոխանցման գործընթացը կրում է հաշվապահական աուտսորսինգ անվանումը: Դրա տեսակներից մեկը հաշվապահական սպասարկումն է: Այն ենթադրում է հաշվապահական հաշվառման վարումը, հաշվապահական հաշվեկշռի կազմումը, հաշվետվության օրենսդրությամբ նախատեսված ձևի պահպանումը: Բացի այդ, մեր մասնագիտացված ընկերությունը պատրաստ է իր օգնությունն առաջարկել հարկային դեկլարացիաների և այլ ֆինանսական փաստաթղթերի հարկային մարմիններ հանձման գործում:
Հաշվապահական սպասարկումը իր մեջ ներառում է նաև աշխատավարձի ամենամսյա հաշիվը (համապատասխան հարկերը և տուրքերը ներառյալ): Այս ծառայության մատուցման շրջանակներում մենք պատրաստ ենք տալ ցանկացած խորհրդատվություն հարկադրման և հաշվապահական հաշվառման բնագավառում:
Հաշվապահական հաշվառումը մեր ընկերությունում ունի իր անվիճելի առավելությունները.
Առաջին, մենք երաշխավորում ենք Ձեր ձեռնարկության մասին ֆինանսական և հարկային տեղեկատվության լիակատար գաղտնիությունը (չհրապարակումը):
Երկրորդ, Դուք կարող եք հանգիստ լինել հաշվետվության հանձնման ժամկետների պահպանման վերաբերյալ:
Երրորդ, մեր կողմից ներկայացված ֆինանսական և հարկային ողջ տեղեկատվությունը ստույգ է և թափանցիկ:
Եվ ի վերջո, մենք աշխատում ենք մեր հաճախորդների հետ խիստ անհատապես: Քանզի կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր ձեռնարկության նկատմամբ պետք է լինի սեփական անհատական մոտեցումը: Այստեղից էլ բխում է մեր ծառայությունների ճկուն գնահաստատումը և առավել ճշգրտությունն ամեն ինչում:
Հաշվապահական ուղեկցումը` հաշվապահական հաշվառման վարման բազմատեսակ գործունեություն է: Այն գործում է ինչպես սովորական համակարգում գտնվող ընկերությունների, այնպես էլ հարկադրման պարզեցված համակարգում աշխատող ընկերությունների համար:
Այս ամենից բացի, հաշվապահական ուղեկցումը կազմակերպության շահույթների և ծախսերի նկատմամբ վերահսկողությունը բացառելու վտանգը հասցնում է նվազագույնի: Դա օգնում է ընտրել ձեռնարկության հաշվապահական հաշվառման վարման լավագույն տարբերակը:

Գրագետ հաշվապահական սպասարկումը կօգնի խուսափել.
1. ընկերության բանկային հաշիվների վրա արգելանք դնելու բարդ իրավիճակներից, որը կծագի համապատասխան պետական մարմիններ հարկային հաշվետվության ոչ ժամանակին հանձնման պատճառով:
2. կազմակերպության գործունեության և ընթացիկ ֆինանսական գործերի մասին ոչ վստահելի և սխալ տեղեկատվության ստացումից:
3. կազմակերպության դրամական միջոցների, արժեքավոր փաստաթղթերի և այլ նյութական արժեքների ապահովության խախտումից:

Ի՞չպես է իրականացվում հաշվապահության վարումը

Սկզբում մենք հաճախորդից ստանում ենք բոլոր անհրաժեշտ առաջնային փաստաթղթերը: Փաստաթղթերի  փոխանցումը կարելի է իրականացնել ինչպես կատարողի գրասենյակում, այնպես էլ տվյալ ձեռնարկության անմիջական աշխատավայրում: Այնուհետ, ելնելով հայկական օրենսդրության պահանջներից, մենք ստուգում ենք այդ փաստաթղթերի կազմման ճշտությունը: Առաջնային փաստաթղթերի մշակումից հետո անհրաժեշտ է իրականացնել բոլոր տնտեսական գործողությունների հաշվապահական հաշվառում: Առանձին պայմանավորվածությամբ իրականացվում է աշխատակիցների աշխատավարձի վերջնահաշվարկ , համապատասխան փաստաթղթերի ձևակերպում: Հաշվապահության վարումը ենթադրում է նաև բացակայող անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակի կազմում: Հարկային և հաշվապահական հաշվետվությունները հանձնվում են համապատասխան պետական կառույցներ:

Հաշվապահության վարումը մեր ընկերությանը վստահելով` Դուք ոչ միայն խնայում եք ձեր միջոցները, այլ նաև ապահովում եք ձեր ընկերության արդյունավետ աշխատանքը:

Հաշվապահական ծառայությունների աուտսորսինգը  բիզնեսի վարման ժամանակ դրամական միջոցների և ժամանակային ռեսուրսների խնայման հնարավորությունն է: Վերանում է հաստիքային հաշվապահի անհրաժեշտությունը, հանվում են որակավորված մասնագետների փնտրման և նրանց նյութական խթանման խնդիրները, բացառվում են դեկրետային և ամենամյա արձակուրդների, հիվանդանոցայինների և հեռացումների հետ կապված խնդիրները: Որպես կանոն, եթե հաշվապահների հաստիքի աշխատավարձից բացի հաշվի առնենք նաև աշխատավարձի հարկերը, վերադիր ծախսերը, սոցիալական փաթեթը, ապա հաշվապահական աուտսորսինգը հաճախորդ ընկերության վրա զգալիորեն ավելի էժան է նստում, քան մասնագետների հաստիքի վարձումը:

«Հարկերի մասին»  ՀՀ օրենքին համաձայն, անկախ սեփականության և կազմակերպա-իրավական ձևից, բոլոր կազմակերպությունները, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձիք պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
Անհատ ձեռնարկատերերը նույնպես պարտավոր են հարկ վճարել և վարել ծախսերի և շահույթների հաշվառում` ելնելով իրենց ձեռնարկատիրական գործունեության արդյունքներից: Հաշվապահական հաշվառումը կամ ծախսերի և շահույթների հաշվառումը ձեռնարկատիրոջ մոտ իրականացվում է պետական գրանցման պահից մինչև ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտի վերակազմավորման կամ լուծարման պահն անդադար:
Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվետվությունը հարկային մարմիններ ներկայացնել յուրաքանչյուր  եռամսյակ, իսկ չորրորդ եռամսյակից հետո կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել տարեկան հաշվապահական հաշվետվություն և բալանս:
Հաշվապահական հաշվետվության հանձման պարտականությունը առաջանում է կազմակերպության պետական գրանցման պահից, և ոչ թե հաշվեհամարի բացման կամ գործունեության ծավալման պահից, ինչպես կարծում են մի շարք սկսնակ ձեռնարկատերեր: Հաշվապահական հաշվետվությունը չհանձնելու կամ ոչ ժամանակին հանձնելու համար գործող օրենսդրությամբ նախատեսված են լուրջ տուգանքներ:
Օրենքին համաձայն  հաշվապահական հաշվառման կազմակերպման պատասխանատվությունը դրված է ձեռնարկության ղեկավարի վրա:
Իսկ եթե չունեք Գլխավոր հաշվապահ, կարող եք դիմել մեզ: Մենք կլուծենք հաշվապահական և հարկային հաշվառման հետ կապված բոլոր հարցերը.

- Ժամանակավոր կառաջարկենք ձեզ մեր որակավորված հաշվապահին , մինչև դուք կգտնեք սեփական հաշվապահ:
- Մեր գրասենյակում հաշվառում կվարենք Ձեր կողմից ներկայացված տվյալների հիման վրա:
- Կհաստատենք կադրերի և աշխատավարձի հաշվառում:
- Կմշակենք հաշվառման քաղաքականություն, փաստաթղթեր` հաշվի առնելով բոլոր իրավաբանական և հարկային առանձնահատկությունները:
- Կնախապատրաստենք առաջնային փաստաթղթերը:
- Կվերականգնենք հաշվառումը:
- Կառաջարկենք հարկադրման օպտիմալ համակարգը:
- Կհաշվարկենք հարկերը:
- Կհանձնենք ողջ անհրաժեշտ հաշվետվությունը:
Բարդություններին հանդիպելով մենք չենք լքի մեր աշխատանքը,  այլ միասնական ճանապարհով կլուծենք դրանք: Մենք երբեք չենք ազատվի աշխատանքից, չենք գնա արձակուրդ, մենք չենք ունենա հղիության և ծննդաբերության նպաստների կարիք: Մենք չենք հիվանդանում, մենք աշխատում ենք ցանկացած եղանակի և միշտ բարձր տրամադրություն ունենք:

Մեր ծախսերն ավելի քիչ են, քան հաշվապահինը:

Առավել մանրամասը տեղեկատվության համար գրեք  info@jurist.am  հասցեին կամ սեղմեք ներքևի կոճակին և միացեք Skyp:

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակը ունի շատ փորձառու թիմ, որոնք մասնագիտացված են պարտքերի բռնագանձման, ֆինանսական աուդիտի, ստուգումների , վարչական և քաղաքացիական գործերով: Մեր ասոցիացիայի անունից  գոհունակություն եմ հայտնում  դատական պաշտպանության և խորհրդատվական հարցերով մեզ օգնություն ցուցաբերելու գործում: Մենք  խորհուրդ ենք տալիս "Ձեր իրավախորհրդատու" ընկերությանը բոլոր նրանց, ովքեր իրավունքի հետ կապված խնդիրներ ունեն:

"Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի" Նախագահ` Մելս Պետրոսյան
Ներկայացնում ենք
Теперь говорите