Աշխատանքային վեճերով փաստաբանն աշխատանքային իրավահարբերությունների հարցերով, աշխատակցի` գործատուի հետ, բանակցությունների վարման, հաճախորդի օրինական իրավունքների և շահերի պաշտպանության իրավաբանական օգնություն է ցուցաբերում:
Առավել հաճախ աշխատանքային վեճերը ծագում են հետևյալ հանգամանքներից ելնելով. կրճատում, ազատում, աշխատավարձի չափսի կրճատում, այլ պաշտոնի տեղափոխում, աշխատավարձի կամ փոխհատուցման չվճարում, աշխատակցին պատասխանատվության ենթարկում:
Աշխատանքային վեճերով, տրամադրվում են հետևյալ իրավաբանական ծառայությունները.
• աշխատանքային վեճերով իրավաբանական խորհրդատվություն,
• կոլեկտիվային տարաձայնությունների և աշխատանքային անհատական վեճերի արտադատական կարգավորում, բողոքների վերանայում, բանակցությունների վարում,
• իրավաբանական փաստաթղթերի, հայցադիմումների, բողոքարկումների, հայտերի, միջնորդությունների և ընթացակարգային այլ փաստաթղթերի մշակում,
• դատարանում շահերի ներկայացուցչություն և պաշտպանություն,
• աշխատանքային անհատական պայմանագրերի և համաձայնագրերի մշակում,
• ընկերության ներքին փաստաթղթերի մշակում,
Աշխատանքային վեճերի տեսակները.
• ազատման բողոքարկում և պաշտոնի վերականգնում,
• աշխատանքային գրքույկում գրառման փոփոխությունների կատարում,
• աշխատավարձի և այլ վճարների վերաբերյալ պարտքերի գանձում,
• այլ պաշտոնի կամ աշխատանքի տեղափոխման վիճարկում,
• աշխատակցին նյութական պատասխանատվության ենթարկում,
• կարգապահական տույժեր,
• վնասի հատուցում,
• չօգտագործված արձակուրդի փոխհատուցում,
• կրճատման բողոքարկում,
• պաշտոնից և աշխատանքից ազատում և վերականգնում,
• աշխատանքի ընդունման մերժման բողոքարկում,
• անօրինական ազատման բողոքարկում:
Հավանաբար յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ խախտվել են իր աշխատանքային իրավունքները, այսինքն` աշխատանքային վեճեր են առաջացել: Քչերն են համարձակվում շահերը պաշտպանել դատարանում, ինչը պայմանավորված է մի շարք փաստերով, ինչպիսիք են`պաշտպանվելու միջոցների անտեղյակությունը, անվստահություն`դատական պաշտպանության հանդեպ, ինչպես նաև տարրական վախը գործատուի ամենակարող ձեռքից:
Պաշտպանել խախտված իրավունքները, թե ոչ` յուրաքանչյուրի անհատական գործն է, բայց մենք խորհուրդ ենք տալիս օգնության համար դիմել պրոֆեսիոնալներին և, այնուամենայնիվ, վերականգնել արդարությունը, քանի որ ինչպես ցույց է տալիս դատական փորձը աշխատանքային վեճերի 95%-ում վճիռն ընդունվում է աշխատակցի օգտին:
Ընդ որում Ձեզանից միայն պահանջվում է հավատալ հաջողությանը, իսկ մեր արհեստա- վարժությունը և աշխատանքային վեճերի վարման փորձը կօգնեն պաշտպանել և վերականգնել Ձեր խախտված իրավունքները:
Հաճախ աշխատանքային վեճերի սկզբնապատճառ է հանդիսանում սեփականատերերի կամ նրանց լիազորած մարմինների կողմից աշխատանքի մասին գործող օրենսդրության չիմացությունը կամ դրա նորմերի անհամապատասխան կիրառումը:
Այս բնագավառում չարաշահումների հնարավորությունները բավական շատ են: Ընդ որում խախտումները կարող են լինել ինչպես գործատուի, այնպես էլ աշխատակցի կողմից:
Աշխատանքային վեճերը կարող են անհատական և կոլեկտիվ լինել:
Հայաստանյան օրենսդրությունը առանձնացնում է աշխատանքային վեճերի հետևյալ տեսակներ.
• աշխատակիցների և ձեռնարկության միջև աշխատանքի պայմանների կիրառման,
• աշխատակիցների և ձեռնարկության միջև աշխատանքի պայմանների հաստատման կամ փոփոխության,
• արհմիութենական կոմիտեների և վարչության միջև աշխատանքի պայմանների հաստատման կամ փոփոխության պատճառով:
Աշխատակիցները չպետք է վախենան պաշտպանել իրենց օրինական իրավունքները:
Հայկական դատարանների դատական որոշումների պրակտիկայում մեծամասամբ դատական որոշումը կայացվում է հօգուտ աշխատողի: Մենք կօգնենք Ձեզ պաշտպանել Ձեր աշխատանքային իրավունքները, եթե նրանք խախտվել են ընկերության վարչակազմի կողմից, որտեղ Դուք աշխատել եք կամ աշխատում եք:
Մենք պատրաստ ենք Ձեզ օգնել ինչպես վեճի նախադատական հարթման գործընթացում, այնպես էլ անմիջապես դատական գործընթացում:
Մենք պատրաստ ենք անցկացնել Ձեզ մոտ եղած բոլոր փաստաթղթերի իրավաբանական մանրակրկիտ փորձաքննություն, անհրաժեշտ ապացույցներ հավաքել, հայցադիմումներ կազմել և դրան կցված փաստաթղթեր, ինչպես նաև Ձեր գործը վարել դատարանում:
Բացի այդ, մեր իրավաբանները պատրաստ են պաշտպանել Ձեր ձեռնարկությունը անբարեխիղճ աշխատակցից կամ աշխատանքային վեճերի միջոցով Ձեր ձեռնարկության աշխատանքը կաթվածահար ցանկացող մրցակիցներից:
Մենք պատրաստ ենք հատուկ Ձեր ձեռնարկության համար առավելագույնն ապահովող աշխատանքային պայմանագրեր մշակել:
Փորձառու փաստաբանները պատրաստ են Ձեր իրավունքները պաշտպանել դատական գործընթացում և կանխել հավանական բացասական հետևանքները:
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում
> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում
> Փաստաթղթերի վավերացումը Հայաստանում - Ապոստիլ
> Հայրության ճանաչումը Հայաստանում
> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը
› Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
› Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում
"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր: Նրանց բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:
"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան