Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
Home
(+374 10) 320202
+7 (985) 8691842 (Մոսկվա)
On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

1. Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը. 

Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց  երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները):
 1-ին և 2-րդ դասարանները այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով)
ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում:

 Ուսումնառության ընթացքում առնվազն 6 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ համապատասխան դասարաններում: Մնացած դեպքերում այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորոլ ռուսերեն (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:  
Մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը օտարերկրացիների համար վճարովի է (բացառությամբ ազգությամբ հայերի, որոնց համար պետությունը նախատեսում է սահմանափակ թվով անվճար տեղեր պետական ուսումնական հաստատություններում.
Հայաստանի պետական և ոչ պետական համալսարանների ամբողջական ցանկը զետեղված է  http://www.armenic.am կայքում:

2. Մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու պայմանները.

Մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ միջնակարգ և ութամյա դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն:

Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն, իսկ առանձին դեպքերում` ՀՀ միջնակարգ դպրոցի ութամյա մակարդակին համապատասխանող կրթություն:

Բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցի ծրագրի մակարդակին համապատասխանող կրթություն: Բացի այդ, բուհերում անհատական պլանով ուսանելու համար կարող են ընդունվել գիտությունների (արվեստների) բակալավրի աստիճան ունեցող անձինք:

Այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք չեն տիրապետում կամ վատ են տիրապետում հայոց և ռուսաց լեզուներին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետներ (բաժիններ) մեկ տարի ժամկետով, որտեղ նրանք ուսումնասիրում են հայոց կամ այլ լեզուներ` հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն և ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաներ (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, գծագրություն, աշխարհագրություն, պատմություն և այլն) ինչպես նաև ծանոթանում են ՀՀ օրենսդրությանը:

ՈՒսումնական տարվա վերջում անց են կացվում ավարտական քննություններ, որոնք հաջող հանձնած սովորողները շարունակում են ուսումը բուհերում:

Այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք նախապատրաստական ֆակուլտետում սովորել են պետական պատվերով և ավարտական քննություններից ստացել են անբավարար գնահատականներ, հեռացվում են բուհից:

Օտարերկրյա քաղաքացիները բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի աստիճանի մասնագիտական որակավորման առկայության դեպքում: 

Բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտուրա կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն բժշկական, ինչպես նաև ընտրած մասնագիտությամբ բուժական հաստատություններում աշխատանքի առնվազն երկու տարվա փորձ, կամ անցել են երկամյա կլինիկական օրդինատուրա (մասնագիտացում):

Բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական հիմնարկներում, որակավորման բարձրացման ֆակուլտետներում և դասընթացներում ստաժավորման կարող են ընդունվել բարձրագույն կրթություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման:

Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են սովորել ՀՀ-ում, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1.    Հարցաթերթիկ.
2.    Դիմում, հասցեագրված ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, որի մեջ պետք է նշվի ընտրված մասնագիտությունը.
3.    Ինքնակենսագրություն.
4.    Նոտարի կողմից հաստատված կրթության վկայականի պատճենը, նշելով ուսումնասիրված առարկաները և հանձնված պետական քննությունների գնահատականները (նիշերը).
5.    Բժշկական եզրակացություն, որը վկայում է այն մասին, որ անձը չունի բժշկական հակացուցումներ Հայաստանի կլիմայական պայմաններում բնակվելու և համապատասխան բուհում սովորելու համար, ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակի և պոթոլոգիաների մասին.
6.    Նոտարի կողմից հաստատված անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը.
7.    Լուսանկար (4x5 սմ չափսի` 6 հատ, լուսանկարի դարձերեսին գրել ազգանունը և անունը).
8.    Ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները լրացուցիչ ներկայացնում են`
8.1    ռեֆերատ կամ հրատարակված աշխատությունների պաշտոնապես հաստատված ցանկը, նշելով հրատարակման թիվը և վայրը, 2-3 հրապարակումների պատճենը.
8.2    Պաշտոնապես հաստատված տեղեկանք լեզվի իմացության մասին (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն).

Փաստաթղթերը վավերացվում են ՀՀ դեսպանության կամ համապատասխան մարմիններում:

Վերը նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչություն`այլ պետությունների համապատասխան կառավարական մարմինների կամ հասարակական կազմակերպությունների կողմից` ՀՀ դեսպանության կամ համապատասխան մարմինների միջոցով:

Այլ երկրներից, որտեղ չեն գործում ՀՀ դեսպանություններ կամ ներկայացուցչություններ, փաստաթղթերը կարող են ներկայացնել նաև անհատական կարգով: Այդ դեպքում վերոհիշյալ փաստաթղթերը անհրաժեշտ է վավերագրել տվյալ երկրի համապատասխան մարմնում և օրինականացնել տվյալ պետության արտաքին գործերի նախարարություն:

Փաստաթղթերը և ռեֆերատները ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

3.Միջազգային կրթական չափանիշների ճանաչումը.

Ցանկացած օտարերկրյա պետության կողմից տրված կրթության վկայական, որն օգտագործվում է ՀՀ տարածքում (հետագա կրթությունների կամ աշխատանքի համար), պետք է ճանաչվի և դրա համարժեքությունը պետք է հաստատվի` համաձայն 1997թ. ապրիլի 11-ին ընդունված Լիսաբոնի կոնվենցիայի: Այս իրավական ակտի հիման վրա տրվում է ճանաչման վկայական (միջազգային վկայականների և դիպլոմների ճանաչումը ՀՀ տարածքում): Կրթության և գիտության նախարարությունը աջակցում, ճանաչում և հաստատում է միջազգային կրթական հաստատությունների կողմից տրված կրթության վկայականների, գիտական աստիճանների և գիտական կոչումների հավասարությունը և տալիս է համապատասխան փաստաթուղթ (վկայական):

 Քննության և այնուհետև կրթության վկայականի ճանաչման գործընթացը սկսելու համար անձը տալիս է դիմում և հետևյալ փաստաթղթերը`
1.    Անձնագրի կրկնօրինակը.
2.    Վիզայի կրկնօրինակը.
3.    Կրթության վկայականի բնօրինակը և կրկնօրինակը` օրինականացված պատշաճ ընթացակարգով, որտեղ նշված են դասընթացների անվանումները և համապատասխան ժամերի քանակը.
4.    Կրթության վկայականի և դրա կրկնօրինակի երկու վավերացված կրկնօրինակները.
5.    Հայերեն թարգմանված կրթության վկայականի և դրա կրկնօրինակի երկու վավերացված կրկնօրինակները.
6.    Անձինք, ովքեր ավարտել են միջազգային կրթական հաստատություններ, պետք է ներկայացնեն փաստաթուղթ` տրված համապատասխան երկրի կենտրոնական կրթական գերատեսչության կողմից, որում նշվում է վերը նշված հաստատության պաշտոնական կարգավիճակը.
7.    Փաստաթղթերը ճանաչելու և դրանց հավասարությունը հաստատելու համար` անձինք, ովքեր ունեն երկրորդ համալսարանական կրթության, կրճատ կրթական ծրագրերի ավարտի, մասնագիտական ծրագրերի ավարտի, միջազգային կրթական ծրագրերի ավարտի (այն դեպքում, եթե ծրագրի մի մասի ավարտը նախատեսվում է ՀՀ տարածքում) վերաբերյալ, պետք է ներկայացնեն նրանց նախորդ կրթությունը հաստատող փաստաթղթեր:

4.Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը.

Սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում անձամբ կամ այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Որպես կանոն, նրանք պետք է ներկայացնեն դիմում ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով, նախարարության կողմից տրամադրված է լրացված դիմում- հարցաթերթիկը, անձնագրի բոլոր էջերի պատճենները, ծննդյան վկայականի պատճենը` պետական նոտարի վավերացմամբ, կամ մկրտության վկայական, միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության վկայականի պատճենը` հյուպատոսական կամ պետական նոտարի վավերացմամբ, 3x4 չափսի 4 լուսանկար: Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ հայցողները պետք է ներկայացնեն նաև ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են  օգնել Ձեզ :

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և  կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր:   Նրանց  բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական  խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:

"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան
Ներկայացնում ենք