Home
(+374) 91 01-15-61

On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

        Ձեռնարկությունների, կազմակերպությունների (ՍՊԸ, ԲԸ) գրանցումը Երևանում (Հայաստանում)

Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է անցնել երկու ընթացակարգերից մեկը.
-  ձեռնարկությունների գրանցում
-  գրանցում որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ)
          
 Հիմնականում ձեռնարկությունների գրանցումն անհրաժեշտ է առևտրային կազմակերպություններին, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում: Ոչ առևտրային կազմակերպություններին պետական գրանցումը նույնպես պետք է, թեպետ նրանք կարող են ձեռնարկատիրական գործունեություն ծավալել միայն այն նպատակներին հասնելու համար, որոնց համար ստեղծվել են:
Ձեռնարկության գրանցումը իհարկե այնքան էլ հասարակ գործ չէ, և սկսվել այն կարող է  ձեր ընկերության կազմակերպա-իրավական ձևի ընտրությամբ: Մեր փաստաբանական գրասենյակը կօգնի Ձեզ  ընտրել  այնպիսի  բիզնեսի տեսակ, որը կլինի օպտիմալ: Արդյունքում, դուք կարող եք անել ընտրություն.


գրանցել  ՍՊԸ

գրանցել  ՓԲԸ

գրանցել  ԲԲԸ

գրանցել հասարակական կազմակերպություն

Ձեռնարկությունների (առևտրական կազմակերպություններին) գրանցմանն անդրադառնանք առավել մանրամասնորեն:

Իրավաբանական անձանց, ձեռնարկությունների գրանցումը իրավաբանական պրակտիկայի կարևոր բաղկացուցիչներից է: Հայաստանյան իրավաբանները, փաստաբանները, որոնց աշխատանքը ձեռնարկությունների գրանցումն է, տեսական և գործնական գիտելիքներից բացի, պետք է ծանոթ լինեն գրանցող մարմինների  աշխատանքային առանձնահատկություններին և նրանց կողմից ներկայացվող պահանջներին (երբեմն՝ ոչ օրինական):
Չի կարելի ձեռնարկության գրանցմանը վերաբերվել, ինչպես տեխնիկական գործընթացի, երբ օգտագործվում են միայն օրինակելի կամ տիպային փաստաթղթեր: Նախևառաջ, ձեռնարկությունների գրանցման իրավախորհրդատուն պետք է իմանա պատվիրատուի պահանջները, իսկ անհրաժեշտության դեպքում օգնի կողմնորոշվել դրանց հարցում: Մինչ փաստաթղթերի նախապատրաստմանն ու անմիջականորեն ձեռնարկությունների գրանցմանն անցնելը  անհրաժեշտ է որոշել ստեղծվող ընկերության հիմնական չափանիշները:
Ձեռնարկությունների գրանցմանը նախորդում է ստեղծվող ընկերության կազմակերպա-իրավական ձևի ընտրությունը: Դա շատ կարևոր պահ է, որից կախված է կառավարման կարգը ձեռնարկությունում, մասնակիցների փոխհարաբերությունները, եկամուտի ( շահութաբաժնի ) բաշխման մեխանիզմը և այլ հարցեր: Ձեռնարկության գրանցումից հետո դժվար կլինի փոխել կազմակերպա-իրավական ձևը (այդպիսի գործընթացը կոչվում է՝ «վերակազմավորում»):

Ձեռնարկությունների գրանցման կարգը Հայաստանում:

Հետո, ձեռնարկության գրանցման ժամանակ պետք է կողմնորոշվել ֆիրմային անվանման հարցում: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը  նախատեսում անվանման ստուգում ձեռնարկության գրանցման պահին : Բացի այդ, ձեռնարկության գրանցման ժամանակ պետք չէ ընտրել ապրանքային նշան հանդիսացող կամ   նման անվանում (օրինակ՝ «Կոկա-Կոլա» ՍՊԸ, «Մերսեդես» ՓԲԸ):  
Դուք կարող եք գրանցել ձեռնարկությունը կրճատ կամ օտար լեզվով ֆիրմային անվանմամբ: Ապագայում կազմակերպությունը կարող է փոփոխել անվանումը:

Ձեռնարկության գրանցման վերաբերյալ  հաջորդ կարևոր կետը կանոնադրական կապիտալն է: Առաջին հերթին դրանք ընկերության սկզբնական դրամական միջոցներն են, և երկրորդ` կազմակերպության գույքի մինիմալ չափը: Եթե անհրաժեշտ է գրանցել ձեռնարկությունը գործունեության որոշակի տեսակով (բանկեր, ապահովագրական ընկերություններ), ապա այդպիսի կարգի ձեռնարկությունների գրանցման համար օրենքով նախատեսված է կանոնադրական կապիտալի ավելացված չափ:
Հայաստանում  ձեռնարկության գրանցման ժամանակ հիմնադիրներին անհրաժեշտ է որոշել ընկերությունում կառավարման կարգը. կառավարման մարմինների կառուցվածքը, լիազորությունների ընտրման և դադարեցման կարգը: Որպես կանոն, օգտագործվում է ստանդարտ երկաստիճան համակարգ. ղեկավար (Գլխավոր տնօրեն, նախագահ) և Ընդհանուր  ժողով: Կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ նրանց ընտրության ժամկետին և կարգին, քանզի ապագայում չեն բացառվում կոնֆլիկտները, որոնք կարտահայտվեն առաջին հերթին կազմակերպության վերահսկողության համար ընթացող պայքարում:
Ձեռնարկության`  ՍՊԸ-ի, գրանցումն իրականացվում է կոնկրետ հասցեով (ձեռնարկության գտվելու վայրը), այսինքն, դուք կարող եք գրանցել ձեռնարկությունը միայն հիմնադիր փաստաթղթերում որոշակի իրավաբանական հասցե նշելու պայմանով, որը կարող է փաստացիորեն համընկնել կամ էլ ոչ: Եթե ընկերությունը դեռևս տարածք չի վարձակալել, ապա իրավաբանական հասցե կարելի է ձեռք բերել. քանզի կազմակերպության (ՍՊԸ կամ ցանկացած ուրիշ) գրանցումը որոշակի հասցեով չի պարտավորեցնում ընկերությանը հետագայում գտնվել հենց այդ հասցեում. Իրավաբանական հասցեն պետք է միայն ձեռնարկության գրանցման համար:
       
Ձեռնարկության գրանցումը պահանջում է կողմնորոշել կազմակերպության գործունեության ոլորտների հարցում: Բավական է միայն նկարագրեք, թե մոտավորապես ինչով է զբաղվելու ձեր ձեռնարկությունը եւ մեր մասնագետները կընտրեն ըստ գործունեության տեսակների: Տնտեսական գործունեության մի շարք տեսակների իրականացման համար, բացի նոր ընկերության գրանցումից պահանջվում է հատուկ թույլտվություն (լիցենզիա):
Օրինակ, եթե հաշիվային գործողությունները շատ տարբերվեն ձեռնարկության հռչակած հիմնական գործունեությունից, բանկը կարող է առաջարկել (կամ պահանջել) փոխարինել գործունեության ոլորտը:
Մասնակիցների կողմից կազմակերպա-իրավական ձևի, ընկերության անվանման և այլ նախնական տվյալների ընտրությունից հետո մեր բարձրակարգ իրավաբանները և փաստաբանները  ձեռնամուխ կլինեն հիմնադիր փաստաթղթերի մշակմանը և ընկերության գրանցմանը: Երևանը բիզնեսի տեսակետից շատ ակտիվ քաղաք է, այդ իսկ պատճառով Երևանում օրական տասնյակ ձեռնարկություններ են գրանցվում (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն):
      
Երևանում և ողջ Հանրապետությունում կազմակերպությունների գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալությունը :
Ձեռնարկության գրանցումը խիստ պատասխանատու գործընթաց է, որպեսզի թողնել այն ինքնահոսի:
Գործը նրանում է, որ սխալները որոնք թույլ են տրվում ձեռնարկություն գրանցելիս, կարող են անդրադառնալ ոչ միայն գրանցող մարմնին  փաստաթղթեր ներկայացնելիս: Գրանցող մարմինը կարող է գրանցել ձեռնարկությունը հիմք ընդունելով նույնիսկ այն տեղեկությունները, որոնք Դուք ներկայացրել եք: Սակայն, եթե այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա հետագայում ձեր ձեռնարկությունը ենթարկվում է հարկադիր լուծարման ռիսկին: Նույնիսկ սխալների անկանխամտածված թույլտվումը չի կարող ազատել ձեզ պատասխանատվությունից:
Այս նրբությունները և մանրուքները հնարավոր չէ իմանալ անգամ օրենսդրությունը մանրակրկիտ ուսումնասիրելով: Ահա թե ինչու Երևանում կազմակերպությունների գրանցման աշխատանքն արժե հանձնարարել մասնագետներին:

 Եթե Ձեզ անհրաժեշտ է գրանցել ձեռնարկություն – դիմեք «Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ, մեր մասնագետները հաճախորդների խնդիրները լուծում են առավել արագ և պատասխանատվությամբ:

Բազմիցս հաճախորդներ, որոնք մեզ պատվիրել են մեկ իրավաբանական ծառայություն,  ձեռնարկություն գրանցելու համար / ՓԲԸ, ՍՊԸ/  դարձել  են մեր մշտական հաճախորդները և օգտվում են մեր ծառայություններից Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս:

Առավել մանրամասը տեղեկատվություն ստանալու համար գրեք  info@jurist.am  հասցեին կամ սեղմեք ներքևի կոճակին և միացեք Skyp:

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և  կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր:   Նրանց  բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական  խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:

"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան
Ներկայացնում ենք
Теперь говорите