Home
(+374) 91 01-15-61

On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում

              ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ  ՀԱՅԱՍՏՆՈՒՄ  

Ինչ կարգով է իրականացվում ամուսնության պետական գրանցումը Հայաստանում.

Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը:

   Արգելվում է ամուսնություն կնքել`
ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների`ծնողների ու զավակների,պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.
գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.
դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:

Որ մարմինն է կատարում ամուսնության պետական գրանցումը. 

Ամուսնության պետական գրանցումը կատարում է`
- Ամուսնացողներից մեկի հաշվառման վայրի (բնակության վայրի`համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում) ՔԿԱԳ տարածքային մարմինը կամ

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող`ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատը.

Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից:
 Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ըստ ծառայության վայրի, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման վայրը: Զինծառայողի կողմից ներկայացվում է զինծառայության վայրից տեղեկանք: 

Ինչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնության պետական գրանցման համար

 Ամուսնության պետական գրանցման համար անհրաժեշտ է`
- ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.
Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին`համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը`ստորագրված ամուսնացող անձի կողմից կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:
- ամուսնացող անձանց անձը հաստատող փաստաթղթերը.
-նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթղթերը, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ (օրինակ`ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն):

Ինչպես է որոշվում ամուսինների ազգանունը ամուսնության գրանցման ժամանակ.

   Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում):

    Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով, որը պարունակում է կնոջ և ամուսնու ազգանունը միաժամական: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի և գրառվում է գծիկով (օրինակ`այրը Սիմոնյան, կինը`Ասատրյան ընդհանուր Սիմոնյան- Ասատրյան): Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը:

Ինչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում ամուսնության պետական գրանցումը.

Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետևանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են       Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում:

  Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: 

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ (ստորև`օտարերկրացու մասնակցությամբ ամուսնություն).  

Ինչ կարգով և որ մարմինն է իրականացնում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցումը Հայաստանում.

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցվում է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության թույլտվության հիման վրա` ՔԿԱԳ տարածքային մարմնում:

Ինչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար. 

Ամուսնության պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
- ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը . 
-ամուսնության բացակայության մասին տեղեկանք`օտարերկրյա իրավասու մարմինների կողմից`<<Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին>> 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով, հաստատմամբ`նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որևէ հաստատում անհրաժեշտ չէ):
-  նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ` ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը <<Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին>>1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ`մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական, տեղեկանք և այլն).
- անձնագրի պատճենը` Հայաստանի Հանրապետության նոտարական թարգմանությամբ հաստատված:

Ինչ ժամկետում է կատարվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցումը.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության թույլտվությունը տրվում է մինչև 10-օրյա ժամկետում, որից հետո ամուսնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով:

Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից`պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը:

Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միմյանց կամ  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում, բացի պետական տուրքից` վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետևյալ չափերով`
- երկու աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար  150.000 ՀՀ դրամ.
- հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար   120.000 ՀՀ դրամ.
- յոթ աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար      90.000 ՀՀ դրամ.
                        
                   ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 Ինչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը և դրա պետական գրանցումը Հայաստանում.

Եթե ամուսինների միջև առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում:
  ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունը կարող է գրանցվել նաև ամուսիններից միայն մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը`
- դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
- դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
- դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:
Վերը նշված դեպքերում ամուսնությունը դադարում է ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծության պետական գրանցման պահից:

Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:

Ամուսիններն իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հրաժարվել ամուսնալուծության մասին իրենց դիմումից:

Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:
Ամուսնալուծությունը կատարվում է միայն դատական կարգով, եթե`

- բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը
- ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց
- ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
Դատական կարգով ամուսնալուծվելիս, ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Ինչպես դատական կարգով ամուսնալուծվելիս, այնպես էլ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվելիս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման:

Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կարող է կատարվել ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն:  Ամուսնալուծության գրանցումը կատարվում է անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից: Ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում թույլատրվում է ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով:

Հայաստանում, որ մարմինն է կատարում ամուսնալուծության պետական գրանցումը.

Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է հետևյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
- ամուսինների համատեղ բնակության վայրի կամ
- ամուսիններից մեկի բնակության վայրի կամ
- ամուսնության պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմինը:

Իր կողմից կատարած ամուսնության գրանցման դեպքում ամուսնալուծության պետական գրանցումը կարող է կատարել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող` ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման  պալատը :
Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնալուծվող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից:

Ինչ փաստաթղթեր են ներկայացվում Հայաստանում ամուսնալուծության պետական գրանցման համար.

Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`
- անձը հաստատող փաստաթուղթ
- ամուսնության վկայական (առկայության դեպքում)
- ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջև փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար
- ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով
- ամուսնու դիմումը և դատարանի ` օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարած լինելու դեպքում: 

Ինչ ժամկետում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը. 

- ամուսնալուծության գրանցումը և ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:
- դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:  

Ինչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում ամուսնալուծության պետական գրանցումը. 

Ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջև դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության  պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են  օգնել Ձեզ :

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Հովիկ Ստուդիո" ՍՊԸ-ն ի դեմս հիմնադրի իր շնորհակալությունն է հայտնում "Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակին:  Աշխատանքը , որը դուք կատարել եք արժանի է բարձր գնահատականների: Ծառայությունները իրականացվել են որակով և ժամանակին, խնդրի իրական պատկերացմամբ:

Շատ շնորհակալ ենք! Հարկ եղած դեպքում կրկին կդիմենք Ձեզ, քանի որ մենք գոհ ենք ներկայիս արդյունքից:

Գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Իշխան Գասպարյան
Ներկայացնում ենք
Теперь говорите