Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
Home
(+374) 91 01-15-61

On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել

Հաագայի  կոնվենցիայի  քաղաքացիաիրավական  տեսանկյունները`  կապված երեխաների  միջազգային առևանգման  և  Հայաստանում  նրա  կիրառման  հետ:

Հետևյալ  մեկնաբանությունները  կազմվել  են  ներքոհիշյալ   իրավիճակների  հիման  վրա, որոնք  պատահել  են իրական կյանքում:

›    Հայ  զույգը  տեղափոխվել  էր  Ռուսաստան  բնակություն  հաստատելու  նպատակով: 1.5 տարի հետո  մայրը,  երեխայի  հետ  գալիս  է  Հայաստան `  այցելելու  իր  ծնողներին,  սակայն  ավելի  ուշ  հայտնում  է ամուսնուն, որ  այլևս  մտադիր  չէ  վերադառնալ:

›    Հայաստանի  քաղաքացին  ամուսնանում  է  ամերիկացու  հետ: Նրանք  ապրում են Գերմանիայում:  Ամուսնալուծությունից  հետո կողմերի  փոխհամաձայնությամբ  աղջիկը  ապրում  է  մոր  հետ  Հայաստանում,  իսկ արձակուրդներն  անցկացնում  է  հոր  հետ  Գերմանիայում: Հերթական  արձակուրդից  հետո  հայրը  հայտնում է, որ  այսուհետ  աղջիկը  պետք  է  ապրի  իր  հետ:

›    Հայրը  օգնության  խնդրելու  նպատակով  դիմում  է  մեր  փաստաբանական գրասենյակ, քանի  որ  մայրը  պատրաստվում  էր  տղային  տանել  Հայաստանից  առանց  հոր  թույլտվության`  Ֆրանսիայում  մշտական  բնակություն հաստատելու նպատակով:

ՀԻՇԵՔ. Ցանկացած  երեխա  երկու  ծնողների  հետ    շփվելու  իրավունք   ունի:

Կայուն  կերպով  աճում է  այն  ընտանիքների  թիվը,  որտեղ  ամուսինները համարվում են  տարբեր  երկրների  քաղաքացիներ, այդ  իսկ  պատճառով  էլ  վեճերի  առաջացման դեպքում պետք  է  հաշվի  առնել  ներգրավված  պետությունների օրենսդրական  համակարգերը, որոնք  կարող  են  զգալիորեն տարբերվել  մեկը մյուսից:

Այդ  իսկ  պատճառով  էլ  անհրաժեշտություն  առաջացավ ստեղծել  և  կիրառել միջազգային  ընտանեկան  վեճերի  լուծման  միասնական  ընթացակարգ:

Ներկայումս  Հայաստանը  համարվում է մի շարք  միջազգային համաձայնագրերի մասնակից, որոնք  կարգավորում  են ընտանեկան հարաբերությունները, հանձինս Հաագայի 1980թ. հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի` երեխաների միջազգային առևանգման քաղաքա-իրավական տեսանկյունների մասին (այսուհետ` Կոնվենցիա), համաձայն որի  ցանկացած  երեխա, որին անօրինական ճանապարհով  դուրս  են հանել  երկրից կամ պահում  են երկրից  դուրս պետք  է  անհապաղ ետ վերադարձվի: Հայաստանում կոնվենցիայի կիրառման  Կենտրոնական Մարմնի (այսուհետ` ԿՄ) գործառույթները  իրականացնում  է  Հայաստանի Հանրապետության  Արդարադատության  նախարարությունը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական  գրասենյակի մասնագետները  միշտ  պատրաստ  են  խորհրդատվություն  տրամադրել  Հայաստանում 1980թ. Կոնվենցիայի կիրառման հետ կապված  հարցերի  շուրջ և  կօգնեն  Ձեզ`

•    ստանալ  անհրաժեշտ  տեղեկատվական աջակցություն և  օգնություն դիմումների կազմման, սույն Կոնվենցիային հակասող  պետական ​​մարմինների տված եզրակացությունը անվավեր ճանաչելու մասին հայցադիմումի պատրաստման վերաբերյալ, ինչպես  նաև գործ  հարուցել  անօրինական ճանապարհով   պահվող  երեխային վերադարձնելու համար:

•    հասկանալ  Հայաստանում և այլ երկրներ իրավաբանական ընթացակարգերի առանձնահատկությունները:

•    փորձել պայմանավորվել երեխային ինքնակամ վերադարձնելու  համար:

Ի՞նչ  է  առևանգումը: Իմ երեխային առևանգել  են: Ինչպե՞ս  վարվել:

Չնայած  Հայաստանում  ծնողներից  մեկը  կարող  է  մեկնել այլ երկիր  երեխային  իր հետ  տանելով, առանց  մյուս  ծնողի թույլտվությունը  հարցնելու, բայց  Կոնվենցիայի շատ մասնակից  երկրներում  դա  համարվում  է հանցագործություն:

Կոնվենցիային համաձայն  խոսքը  գնում  է  երեխայի  միջազգային առևանգման մասին, եթե `
ա) չի  լրացել երեխայի 16 տարին:
բ) երեխան մշտապես բնակվել  է Հայաստանում:
գ) երեխային տեղափոխել կամ պահում են արտասահմանում առանց  նրա  օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:

Նույնպես անհրաժեշտ  է նշել,  որ տեղափոխում համարվում է երեխային` նրա մշտական բնակության երկրի  սահմաններից  դուրս  հանելը, իսկ պահելը` համաձայնեցված ժամկետում երեխայի  վերադարձի  առաջին օրը:

Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել:
Նախ և առաջ անհրաժեշտ  է  հասկանալ որտեղ  են տարել Ձեր երեխային:

Ա ) Կոնվենցիայի  մասնակից  երկրները.

 Կոնվենցիայի մասնակից  երկրների  ցանկը, ինչպես  նաև ԿՄ կոորդինատները կարող  եք  գտնել Հաագայի կոնֆերանսի միջազգային իրավունքի երեխաների առևանգման բաժնում`(http://www.hcch.net/index_en.php?act=text.display&tid = 21).

Կարևոր է իմանալ, որ  դիմումը պետք է ներկայացվի  որքան  հնարավոր  է  շուտ: Ժամանակը  շատ  կարևոր գործոն է: Եթե  դիմումը ներկայացվի  առևանգումից  մեկ տարի  հետո, ապա երեխային  ետ վերադարձնելու հավանականությունը   նվազագույնի է հասնում:

Բ) Երկրները,  որոնք   մասնակից  չեն 1980թ. Կոնվենցիային:

Եթե  երկիրը, որտեղ  գտնվում է երեխան, չի մասնակցում Կոնվենցիային, կամ մասնակցում է, բայց   դեռ չի հաստատել Հայաստանի ճանաչումը որպես  Կոնվենցիայի մասնակցի, ապա  օգնության համար  կարելի  է  դիմել`
• Տվյալ երկրի  Ոստիկանություն, որտեղ  ենթադրաբար  պահվում է Ձեր  երեխան
• Հայաստանի ԱԳՆ-ի  հյուպատոսական վարչություն
• Տվյալ  երկրի ԿՄ, որտեղ պահվում է  երեխան, ինֆորմացիոն աջակցություն ստանալու համար:

Կիրառելի է արդյո՞ք 1980 թ. Կոնվենցիան Ձեր դեպքում.

Գործի քննության ընթացքում  կարող եք  հիմնվել  Կոնվենցիայի վրա,  եթե երեխային առևանգել են այն երկրից, որը մասնակցում է Կոնվենցիային և ճանաչում է այն երկիրը, որտեղ ենթադրաբար  գտնվում է  ձեր երեխան, որպես  կոնվենցիայի  մասնակցի (մասնակից  երկրների  ցանկը  կարելի  է նայել www.hcch.net), եթե  առևանգումը (պահումը) տեղի  է ունեցել երկրների` միմյանց  ճանաչումից հետո, ինչպես նաև, եթե երեխայի 16 տարին դեռ  չի  լրացել առևանգման (պահելու) պահին:

Ի՞նչ  անել, եթե Ձեր երեխայի գտնվելու  վայրը  հայտնի  չէ:

Եթե ճշգրիտ հասցեն անհայտ է, բայց  հայտնի  է  երեխայի գտնվելու հնարավոր  երկիրը, փնտրելու համար  կարող  են օգնել`

• Կենտրոնական մարմինը (ԿՄ), ուղղելով  դիմումը  տվյալ  երկրի ԿՄ, հնարավոր  հասցեն հաստատելու  համար:

• Տեղական ոստիկանությունը (ոստիկանության միջոցով ճշտեք վարկային քարտերի, բջջային հեռախոսի, էլ - փոստի, և այլ հետքերի, երեխայի կամ երեխային պահող ծնողի գտնվելու վայրի հետևելու  հնարավորությունը. բժշկական և դպրոցական  նշումներ և այլն):

+37410 32-02-02 հեռախոսով կապ հաստատեք մեր փաստաբանների հետ,  կամ գրեք info@jurist.am  էլեկտրոնային փոստի հասցեին: Մեր մասնագետները կարող են խորհրդատվություն տրամադրել այս  կամ  այն երկրի օրենսդրության հնարավոր  կիրառման մասին,  ինչպես նաև կօգնեն  գրագետ դիմում գրելու և դրա  կատարումը վերահսկելու  հարցում:

Ի՞նչ է տեղի ունենում դիմումը  հանձնելուց  հետո:


Դիմումն ընդունելուց  հետո ԿՄ հայտ է  ուղարկում տվյալ երկրի Կենտրոնական մարմին, որպեսզի ճշգրիտ տեղեկություն ստանա  երեխայի գտնվելու  վայրի մասին և փորձի հասնել ծնողների միջև խաղաղ ճանապարհով համաձայնության հաստատմանը: Երբեմն հայտ ներկայացնելու փաստն արդեն իսկ բավական է, որպեսզի առևանգող ծնողը կամավոր կերպով վերադառնա երեխայի  հետ` հետագա ընթացակարգից խուսափելու նպատակով:

Եթե ​​ծնողների  մոտ չի ստացվում  ինքնուրույն համաձայնության գալ, կարելի է դիմել միջնորդության` բանակցություններ երրորդ  անձի մասնակցությամբ, գործընթացը համակարգելու նպատակով:

Միջնորդության առավելությունները:

• Այն  ավելի քիչ ժամանակ է պահանջում, քան դատավարությունը:
• Հնարավորություն է տալիս քննարկելու հարցերի ավելի լայն շրջանակ, որոնք կապված են տվյալ խնդրի հետ:
• Ավելի քիչ է միջամտությունը  ընտանեկան գործերին, ոչ այնքան հրապարակայնորեն է, որքան դատարանում է:
• Զգալիորեն ավելի էժան է, քան  շահերի ներկայացումը դատավարության ընքացքում:
• Ձեռք բերված պայմանավորվածության հանդեպ վերաբերմունքը ավելի դրական է, և որպես կանոն, նման պայմանավորվածությունները ավելի կայուն  են:
• Շատ դեպքերում  լավագույն լուծումն են երեխաների համար:
• Աշխատում է  առաջընթացի  օգտին (խաղաղ  ճանապարհով համաձայնության հասնելով  ավելի հեշտ է ապագայում պահպանել քաղաքակիրթ հարաբերություններ):

Միջնորդության թերությունները:
• Կարող  է  գործել  ձգողության մարտավարությունը, այն պետք  է հստակ սահմանափակում ունենա ժամանակի առումով:
•Սովորաբար միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն  իրագործվում են կամավոր կերպով: Այնուամենայնիվ, եթե կողմերից մեկը հրաժարվում է կատարել պայմանավորվածությունը, ապա անհրաժեշտ է դիմել դատարան:
• Եթե  կողմերից  մեկը  զգալիորեն ճնշում է  գործադրում մյուսի կողմի վրա, կամ մեղադրում է մյուս  կողմին բռնություն  կիրառելու մեջ, ապա  ավելի լավ է  միջնորդություն  չկիրառել:

Եթե ​​ծնողները չեն կարողանում համաձայնության գալ խաղաղ  ճանապարհով, ծնողը իր փաստաբանի հետ միասին կարող է հայց ներկայացնել երեխային վերադարձնելու համար: Դիմումը ներկայացվում է շրջանային դատարան, երեխայի ենթադրյալ գտնելու վայրը,  Հայաստանի Հանրապետության տարածքում:
Անկախ նրանից ստիպված կլինեք  դիմել դատարան, թե կհաջողվի  իրավիճակը հարթել մինչ դատարանը, երեխային  վերադարձնելը բարդ իրավական գործընթաց է, ուստի խորհուրդ  ենք  տալիս դիմել փաստաբանին, որը մասնագիտացված է միջազգային մասնավոր իրավունքի իրավահարաբերություններում:

Հավատացեք,  բացի պաշտոնական իշխանությունների օգնությունից Ձեզ անհրաժեշտ կլինի նաև փաստաբանի  ծառայությունները, ինչպես Հայաստանում  այնպես  էլ արտերկրում: Դիմեք փաստաբանի, ով կկարողանա պարզել իրավական հարցեր, կապված ընտանեկան կոնֆլիկտների լուծման հետ, ինչպես  նաև Ձեր շահերը  կներկայացնի դատարանում:
Ինչպես  նաև կարևոր  է  իմանալ, որ  Կոնվենցիան չի  անդրադառնում երեխայի  բնակության վայրի որոշման հարցին, դատարանը  բացառապես որոշում է  կայացնում միայն երեխային  վերադարձնելու մասին, այն երկիր,  որտեղ  նա  մշտապես  ապրել է: Երեխայի  բնակության վայրի  մասին որոշումը համապատասխանաբար կայացնում է երեխայի մշտական բնակության երկրի դատարանը:

Ի՞նչ անել  եթե  Ձեզ  անհանգստացնում է  առևանգման վախը

Երեխայի  առևանգումը  հաճախ  կատարվում է շատ անսպասելիորեն: Բայց  այն ծնողները, որոնք  ճաշակել  են իրենց  երեխայի առևանգման դառը փորձը, ասում են, որ  առևանգմանը կարող  են նախորդել  մի քանի ազդանշաներ:

• փոխվում  է մյուս  ծնողի  վերաբերմունքը, օրինակ, հաճախակի  են դառնում վեճերը կապված երեխայի  դաստիարակության հետ:

• ամուսնալուծությունը բարդ  է  եղել և կան տարաձայնություններ կապված երեխայի  խնամքի  և  շփվելու հետ:

• մյուս  ծնողը  երեխայի հետ մեկ այլ երկիր  տեղափոխվելու ծրագրեր  ունի:

• մյուս  ծնողը բացահայտ  սպառնում է, որ կառևանգի  երեխային:

Առևանգման սպառնալիքը  դեռ  չի նշականում, որ  առևանգումը տեղի  կունենա: Բայց  սա  Ձեզ  համար  վերջին ազդանշանն  է, որպեսզի ծանոթանաք «երեխայի առևանգում» հասկացությանը և այն կանխելու  ձևերին: Այնուամենայնիվ, իրավիճակը բարդանում է նրանով, որ յուրաքանչյուր  առևանգման դեպք  յուրօրինակ է: Ամուսնալուծության  դեպքում միշտ ավելի լավ է պայմանագիր  կնքել ծնողական իրավունքների կարգի վերաբերյալ կապված  երեխայի դաստիարակություն  հետ: Եթե Դուք  կասկածում եք, որ մյուս ծնողը  մտադիր  է երեխային  տանել երկրից առանց Ձեր թույլտվության,  Դուք կարող  եք  հայտ  ներկայացնել միգրացիոն  ծառայություն, որպեսզի արգելեք  երեխային երկրից  դուրս  հանելը:

Բացառությունները.

Կոնվենցիան պահանջում է, որպեզի երեխային անհապաղ վերադարձնեն, սակայն, եթե մյուս ծնողը  կարողանա դատարանում ապացուցել բացառիկ դեպքերի գոյության փաստը, ապա դատարանը իրավունք ունի որոշում կայացնել երեխային չվերադարձնելու մասին: Այս բացառությունները լինում են հետևյալ դեպքերում, երբ `

• փաստացի  խնամակալության իրավունքը  չի  իրականացվել, այսինքն հայտ ներկայացրած  ծնողը չի  կատարել ծնողական պարտականությունները (հոդված 13):

• երեխային ֆիզիկական կամ հոգեբանական  վնաս հասցնելու  լուրջ  վտանգ կա կապված նրան վերադարձնելու հետ (հոդված 13):

• Երեխան դեմ է վերադարձնելուն և հասել է այնպիսի տարիքի և հասունության աստիճանի, որ նրա կարծիքը պետք է անպայման  հաշվի առնվի (հոդված 13:.

•Առևանգման  պահից  անցել  է  ավելի քան մեկ տարի, և երեխան հարմարվել է նոր միջավայրին (հոդված 12):

• երեխայի վերադարձը կարող է հանգեցնել մարդու իրավունքների և ազատության խախտմանը: (հոդված 20):

Յուրաքանչյուր առանձին դեպքում առկա  են նմանատիպ իրավիճակներ,  ինչպես  նաև վերջնական որոշումը  կայացվում է միայն դատարանի կողմից:

Հայաստանի օրենսդրության համաձայն երեխային պետք է  լսեն յուրաքանչյուր դատական ​​և վարչական վարույթի ժամանակ, տասը տարին լրացած երեխայի  կարծիքը հաշվի առնելը պարտադիր է, բացառությամբ, եթե դա հակասում է նրա շահերին:

Պետք է  արդյո՞ք  գնալ պատասխան առևանգման:

Երբեմն ծնողները, որոնց երեխային առևանգվել են, դիմում են նման հուսահատ քայլի, ինչպիսին է պատասխան առևանգումը: Սակայն, գործնականում, դա միայն դժվարացնում է խնդրի լուծումը, որին բախվել է ընտանիքը: Բացի այդ  շատ երկրներում երեխայի առևանգումը անօրինական է, և կարող  է իր  ազդեցությունն ունենալ վերադարձման  գործընթացի վրա: Պատասխան առևանգման փորձը վտանգում է  երեխային և շրջապատին. դատարանում խոչընդոտ  է  հանդիսանում գործի  հետագա  քննության ընթացքում:

Բացի  այդ  ոչ մի երաշխիք  չկա, որ սա  կլինի վերջինը  առևանգման շղթայում: Առևանգելով  երեխային Դուք  ստիպված կլինեք մշտապես թաքցնել  Ձեր գտնվելու  վայրը և ապրել նոր  առևանգման սպառնալիքով: Եվ,  վերջապես, Ձեր  գործողությունները  կարող  են լուրջ  հոգեբանական վնասի  հետևանք  ունենալ Ձեր երեխայի համար:

 Առաջացած խնդիրը արդեն իսկ վնաս  է  պատճառել նրան, պատասխան առևանգումը ավելի կբարդացնի առանց  այն էլ  դժվար  իրավիճակը, որում հայտնվել  է  Ձեր երեխան:

Եթե հարցեր  ունեք կապված  Կոնվենցիայի կիրառման հետ, կարող  եք  կապվել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով +3 (749) 32-02-02 կամ  info@jurist.am  էլ. փոստով:

Մեր մասնագետները  Ձեզ  խորհրդատվություն կտրամադրեն Կոնվենցիայի  հնարավոր կիրառման  վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում  իրավաբանական ծառայություններ կմատուցեն:


Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Հովիկ Ստուդիո" ՍՊԸ-ն ի դեմս հիմնադրի իր շնորհակալությունն է հայտնում "Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակին:  Աշխատանքը , որը դուք կատարել եք արժանի է բարձր գնահատականների: Ծառայությունները իրականացվել են որակով և ժամանակին, խնդրի իրական պատկերացմամբ:

Շատ շնորհակալ ենք! Հարկ եղած դեպքում կրկին կդիմենք Ձեզ, քանի որ մենք գոհ ենք ներկայիս արդյունքից:

Գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Իշխան Գասպարյան
Ներկայացնում ենք
Теперь говорите