Home
(+374) 91 01-15-61

On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Հարց և պատասխան
 
* Անուն
* Էլ. հասցե
* Թեմա
* Հաղորդագրություն
* Ստուգման կոդ
  
 
Բոլոր նշված կետերը պարտադիր է լրացնե

Հարց. Կարո՞ղ են արդյոք ինձնից առգրավել կանխավճարի կրկնակի գումար բնակարանիս վաճառքի չիրականացման դեպքում:

Պատասխան.
Համաձայն ՀՀ Քաղ. օր. 395 հոդվածի կետ 1-ի «կանխավճար է կոչվում գումարը, որը փոխանցվում է համաձայնեցված կողմերից մեկի կողմից մյուսի հաշվին, համաձայն պահանջվելիք վճարումների վերաբերյալ պայմանագրի, որպես պայմանագրի կնքման և դրա իրականացման ապահովման ապացույց»: Այդպիսով, կանխավճարի անբաժան գործառույթն է հանդիսանում պայմանագրի կնքման ապացույցը: Այսինքն բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը պետք է կնքվի:

Համաձայն ՀՀ Քաղ. օր. 501 հոդվածի կետ 1-ի բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը պետք է նախատեսի գույքի գինը: Գնի բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է չկնքված: Բացի այդ, համաձայն ՀՀ Քաղ. օր. 570 հոդվածի, բնակարանի վաճառքի պայմանագրի էական պայման է հանդիսանում կողմերի ցանկը, ուր նշվում են նաև վաճառվող բնակելի տարածքի օգտագործման վերաբերյալ նրանց իրավունքները: Բնակարանի վաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման և համարվում է կնքված գրանցման պահից:

Պայմանագրի վերաբերյալ բոլոր վերոնշյալ պահանջները չեն բավարարվել, ինչը նշանակում է պայմանագրի չկնքված և անվավեր լինելը:

Այդպիսով, կանխավճարի վերաբերյալ համաձայնությունը անվավեր է…

Հարց. «Ես հանդիսացել եմ իմ ծանոթի խնամակալը, որը մահացել է 9 ամիս առաջ: Բնակվում և հաշվառված եմ նրան պատկանող բնակարանում, Վանաձոր քաղաքում: Մոտիկ բարեկամներ նա չի ունեցել, իսկ մյուսների մասին ես ոչինչ չգիտեմ: Խնդրում եմ խորհուրդ տվեք, ի՞նչ կարելի է անել, որպեսզի բնակարանի սեփականության իրավունքը ձևակերպվի իմ անունով:»

Պատասխան:
Դուք չեք գրել, բայց, ըստ ամենայնի, ձեր ծանոթի գույքը ձեզ է փոխանցվել լիազորված կառավարման: ՀՀ Քաղ. օր. 954 հոդվածում նշված է, որ «գույքի փոխանցումը լիազորված կառավարման չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցմանը լիազորված կառավարողին (այսինքն ձեզ)»:

Ավելին, դուք չունեք ժառանգության իրավունք ձեր ծանոթի գույքի նկատմամբ (դուք չեք հանդիսանում նրա բարեկամը և, ինչպես ես հասկացա, ձեր վերաբերյալ կտակ չի գրվել): Այնպես որ, կարծում եմ, նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը, ցավոք, ձեզ չի հաջողվի: Բայց անգամ ձեր ծանոթի մահից հետո դուք չեք կորցնում բնակարանի օգտագործման իրավունքը:


Հարց. «Մեր ձեռնարկությանը որոշակի գումար է պարտք երևանյան կազմակերպության մասնաճյուղը: Մենք դիմել ենք դատարան, որոշումը կայացվել է հօգուտ մեր ձեռնարկության և մտել է ուժի մեջ: Սակայն մասնաճյուղը ոչ փող ունի, ոչ էլ էական գույք:

1) Արդյո՞ք պարտադիր է սկզբում փորձել որևէ բան ստանալ մասնաճյուղից:

2) Ինչպե՞ս կարելի է իրապես որևէ բան ստանալ գլխավոր կազմակերպությունից` պետք է որևէ տեղ կատարողական թերթ ուղարկել, թե ինչպես (մեր ձեռնարկության ներկայացուցչին չի հաջողվի գնալ):
   
3) Արդյոք օրինական կլինի վաճառել երևանյան կազմակերպության պարտքը մեր ձեռնարկությանը (եթե, իհարկե, գտնենք գնորդներ), և ինչպես դա լավագույնս ձևակերպել»: 

Պատասխան:
1. Գործի պատասխանող կողմը իրավաբանական անձ է: Մինչդեռ մասնաճյուղն իրենից ընդամենը ներկայացնում է կառուցվածքային ստորաբաժանում, այդ իսկ պատճառով ձեր ձեռնարկությանը պարտք է ոչ թե մասնաճյուղը, այլ հենց երևանյան կազմակերպությունը: Հետևաբար, բոլոր պարտքերը անհրաժեշտ է պահանջել հենց նրանից: Պարտքի վերադարձման ժամանակ մասնաճյուղը հանդես է գալիս որպես կազմակերպության կողմից լիազորված անձ, իսկ ղեկավարն այդ դեպքում գործում է լիազորագրի հիման վրա: Պարտքի առգրավման ժամանակ կատարողական թերթն ուղարկվում է պարտապանի գտնվելու վայր, որի տակ հասկացվում է իրավաբանական մարմնի գտնվելու վայրը և ոչ թե նրա մասնաճյուղերի: Այդ իսկ պատճառով ուղարկեք կատարողական թերթը Երևան, եթե, իհարկե, կազմակերպությունը չհամաձայնվի ինքնակամ կատարել որոշումը:

2. Ինչ վերաբերում է պարտքի վաճառմանը. պահանջի իրավունքի զիջումը կատարողական վարույթի փուլում օրինական է (ցիվիլիստիկայում այն անվանվում է «պահանջի զիջում ըստ կատարողական թերթի»): Պարտքի վաճառքը ձևակերպվում է ցեսիայի (պահանջի իրավունքի զիջման) պայմանագրով, որը կնքվում է նույն կարգով, որով կնքվել է հիմնական պայմանագիրը (այսպիսով, եթե պայմանագիրը, որի իրականացման արդյունքում երևանյան կազմակերպությունը դարձել է ձեր պարտապանը, ենթակա է պետական գրանցման, ապա ցեսիայի պայմանագիրը ևս ենթակա է պետական գրանցման): Իրավունքի փոխանցման վերաբերյալ պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, սակայն պահանջվում է նրան տեղեկացնել: Ընդհանուր առմամբ զիջման իրավունքի հարցը կարգավորվում է ՀՀ Քաղ. օր. 397-405 հոդվածներով:

Ըստ կատարողական թերթի պահանջի զիջման առանձնահատկությունը նրանում է, որ գործնականում այն կարող է իրագործվել երկու եղանակով:
   
Առաջին դեպքում ցեսիայի պայմանագրի կնքումից հետո ցեդենտը (նա, ով փոխանցում է պարտքը, այսինքն դուք) կարող է դիմել դատարան դատական կողմի փոխարինման խնդրանքով (գործընթացային իրավահաջորդություն): Դատարանը ընդունում է համապատասխան ձևակերպում և հանձնում է նոր կատարողական թերթ: Երկրորդ դեպքում, ցեդենտը կարող է դիմել համապատասխան խնդրանքով դատական կատարածուին, որը պարտավոր է կողմի փոխարինում իրականացնել կատարողական վարույթում` ընդունելով համապատասխան որոշում:

Հարց. «1. ՃՏՊ-ի արդյունքում, որին մասնակցում են երկու ավտոմեքենա, տրանսպորտային միջոցներից մեկի ուղևորների կյանքին և առողջությանը վնաս է հասցվել: Վարորդներիրց ո՞ր մեկն է տվյալ դեպքում հանդես գալիս որպես տրանսպորտային միջոցի ուղևորներին վնաս հասցնող. ա՞յն տրանսպորտային միջոցինը, որում նրանք նստած էին, թե՞ մյուսինը, որը նրանց բախվեց:

2.Կախվա՞ծ է արդյոք տվյալ դեպքում քաղաքացիական պատասխանատվությունը (նրա ծավալը) ՃՏՊ-ում ներգրավված վարորդներից որևէ մեկի մեղավորության (վարչական, ) առկայությունից: Եթե այո, ապա ինչպե՞ս իրավիճակը կմեկնաբանվի եթե ոչ մեկը, ոչ էլ մյուսը մեղավորություն չունեն եթե հաստատվել է նրանցից մեկի մեղավորությունը, եթե մեղավորությունը երկկողմանի է»:

Պատասխան.
Համաձայն օրենքի անմիջական ցուցման (Քաղ. օր. 1072 հոդվածի կետ 3) առավել վտանգավորկող աղբյուրների սեփականատերերը հավասարապես պատասխանատվություն են կրում այդ աղբյուրների փոխշփման արդյունքում (տրանսպորտային միջոցների բախման և այլն) երրորդ կողմին հասցված վնասի համար: Դա նշանակում է, որ տուժածը իրավունք ունի վնասի փոխհատուցման պահանջով հանդես գալ ինչպես բոլոր համապատճառիչ կողմերի նկատմամբ, այնպես էլ վնասի մասնակի կամ լրիվ փոխհատուցում պահանջել յուրաքանչյուրից առանձին (Քաղ. օր. 362 հոդվածի կետ 1):

Վնաս հասցնողը, որը, կողմերի մեղավորության աստիճանով պայմանավորված իր բաժինը գերազանցող ծավալով  մասնակի կամ ամբողջովին փոխհատուցել է նաև մնացած համապատճառիչ կողմերի վնասը, իրավունք ունի պատասխան պահանջներով հանդես գալ մյուս համապատճառիչների նկատմամբ` համաձայն Քաղ. օր. 1058 հոդվածի օրենքների:

2. Երրորդ կողմին փոխհատուցման ժամանակ մեղավորությունը հաշվի չի առնվում. պատասխանատվությունը հետևում է նաև առանց մեղքի առկայության: Դրա հետ մեկտեղ պատասխանատվության աստիճանը սահմանափակված է Քաղ. օր. 1072 հոդվածի կետ 1-ի համաձայն` պատասխանատվությունն այդ դեպքում չի հետևում, եթե վնաս հասցնողը ապացուցի, որ այն առաջացել է տուժածի անհաղթահարելի ուժի կամ դիտավորության հետևանքով:

Իսկ միմյանց նկատմամբ վնասի փոխհատուցման դեպքում մեղավորությունը հաշվի է առնվում Քաղ. օր. 1052 հոդվածի օրենքների հիման վրա: Այսպես, եթե սեփականատերերից մեկը մեղավոր է, իսկ մյուսը ոչ, ապա առաջինը փոխհատուցում է երկրորդի վնասը, իսկ վերջինիս պատասխանատվությունը չի հետևում մեղավորության բացակայության դեպքում: Եթե մեղավոր են վնաս հասցնող բոլոր կողմերը, ապա նրանցից յուրաքանչյուրի պատասխանատվության ծավալը որոշվում է Քաղ. օր. 1073 հոդվածի օրենքներով` հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի մեղավորության ձևը: Համատեղ հասցված վնասում (անկախ նրա ծավալից) սեփականատերերի մեղավորության բացակայության դեպքում նրանցից ոչ մեկը փոխհատուցման իրավունք չունի:

Հարց. «Երեք ամիս առաջ Մաշտոցի պողոտայի վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Վրաերթն իրականացվել է մունիցիպալ ձեռնարկության վարորդի կողմից: Ապահովագրական ընկերությունը փոխհատուցել է հասցված վնասը: Հարց. կարելի՞ է արդյոք փոխհատուցում ստանալ մեքենայի արժեքի կորուստի դիմաց և ստանալ բարոյական վնասի փոխհատուցում: Եթե այո, ապա ինչպե՞ս դա լավագույնս իրականացնել, և ի՞նչ փաստաթղթեր են պետք դատարանի համար: Եթե հնարավոր է ուղարկեք հայցադիմման մոտավոր ձևը, նախորոք շնորհակալ եմ:»

Պատասխան.
Ավտոմեքենայի ԱՊԿ-ն (ապրանքային գնի կորուստ), իհարկե, կարելի է առգրավել: Հարցը միայն առգրավման նպատակահարմարության մեջ է: Ավտոմեքենայի մակնիշից և վնասի աստիճանից կախված ԱՊԿ-ն կարող է կազմել 100 ԱՄՆ դոլար, իսկ կարող է նաև 10.000 ԱՄՆ դոլար: Այդ իսկ պատճառով մինչ դատարան դիմելը դիմեք փորձագետի, ով կներկայացնի Ձեզ ԱՊԿ-ի մոտավոր (առանց փորձաքննության անցկացման) չափը: Դրանից հետո գործողությունների հաջորդականությունը հետևյալն է.

1.     Դիմեք պատասխանող կողմին Ձեր պահանջները ինքնակամ բավարարելու պահանջով:

2.     Ցանկացած փորձաքննական հաստատությունում նշանակեք անկախ փորձաքննություն, որը կորոշի ԱՊԿ-ի մեծությունը:

3.     Պատասխանող կողմին գրավոր (պատվիրված նամակով կամ հանձնման մասին ծանուցող հեռագրով) տեղեկացրեք փորձաքննության անցկացման մասին (ժամը և վայրը):

4.     Եթե պատասխանող կողմը հրաժարվում է ինքնակամ փոխհատուցել ԱՊԿ-ն, փորձագետի եզրակացության հիման վրա հայց ձևակերպեք և ուղարկեք այն դատարան պատասխանող կողմի գտնվելու վայրին համապատասխան: Իրավիճակից և Ձեր պահանջների բնույթից կախված հայցի հավելում պետք է դառնան.

1.     Հայցադիմման կրկնօրինակ:

2.     ՊԱՏ-ի և ՃՏՊ-ի տեղեկանք:

3.     Երթևեկության միջոցի զնման արձանագրություն:

4. Գնորոշում:

5. Փորձագետի եզրակացություն ավտոմեքենայի ԱՊԿ-ի մեծության վերաբերյալ:

6. Ավտոմեքենայի զնման նպատակով պատասխանող կողմի հրավիրման վերաբերյալ ծանուցագրով հեռագրի տեքստի կրկնօրինակներ:

7. Ապրանքային կտրոն փորձաքննության վճարման համար:

8. Իրավաբանական ծառայությունների տրամադրման պայմանագրի կրկնօրինակ և գործերը դատական մարմիններում վարելու լիազորագիր (եթե Դուք օգտվելու եք փաստաբանի ծառայություններից):

9. Պետական տուրքի վճարման վերաբերյալ անդորագիր:

10. Տեղեկանք ապահովագրական փոխհատուցման մասին:

Ցավոք ՀՀ օրեսգրքի համաձայն բարոյական վնասի փոխհատուցումը չի իրականացվում: Որպեսզի ես ուղարկեմ մոտավոր ձևը, նշեք Ձեր էլեկտրոնային հասցեն:  Չնայած դուք կարող եք դիմել փաստաբանի, որն էլ կձևակերպի Ձեր հայցը, իսկ նրա ծառայությունների համար ծախսերը` առգրավել պատասխանող կողմից:

Հարց. Կարող եմ ես, որպես չսեփականաշնորհված երկսենյականոց բնակարանի (Աբովյան փողոցի վրա) տնվոր, դուրս գրել իմ թոռնիկին կամ իմ որդու զավակին 1,5 տարեկանում, քանզի երեխայի մայրը բաժանված է որդուցս: Մայրը և երեխան բնակվել և բնակվում են իրենց բնակարանում այլ հրապարակում, և այս պահին ուրիշ ընտանիքի հետ, սակայն մայրը կատեգորիկ հրաժարվում է բնակագրել երեխային իր մոտ: Որդիս համաձայն է երեխայի դուրս գրմանը: Խնդրում եմ խորհուրդ տալ, կոնկրետ ինչ կարող ենք անել տվյալ իրավիճակում:

Պատասխան.
Համաձայն ՀՀ ԸՕ 17 հոդվածի, ամուսնության լուծարման դեպքում դատարանը պարտավոր է որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից որ մեկի հետ են ապրելու անչափահաս երեխաները, եթե տվյալ հարցը չի կարգավորվել ամուսինների փոխհամաձայնությամբ: ՀՀ Քաղ. Օր. 23 հոդվածի համաձայն, 14 տարին չբոլորած անչափահասների բնակության վայր է ճանաչվում իրեն օրինական ներկայացուցիչների (ծնողների) բնակության վայրը:

Այդ իսկ պատճառով Ձեր դեպքում երեխայի (և, համապատասխանաբար, գրանցումն (բնակագրումն) այդ վայրում) բնակության վայր պետք է հանդիսանա այն ծնողի բնակության վայրը, որի հետ նա ապրում է դատարանի որոշման (նախկին ամուսինների միջև համաձայնության) համաձայն: Եթե դատարանի որոշման (համաձայնության) համաձայն երեխան ապրում է մոր հետ, ապա դատարանի որոշման և բնակության նոր վայրում բնակագրման վերաբերյալ դիմումի համաձայն պետք է հանվի տատիկի բնակության վայրում գրանցական հաշվառումից:

    Հարց. «Զիգզագ» խանութից գնել եմ թվային տեսախցիկ, որը խոտան ունի (հայտնաբերել եմ գնելուց 10 օր հետո): Օրենքում կա մի պայման, համաձայն որի վերանորոգման/ փորձաքննության ընթացքում «վաճառողը» տետք է ներկայացնի ինձ համանման ապրանք: Հարց առաջին` ի՞նչ է նշանակում համանման ապրանք: Երկրորդ` կարող եմ պահանջել, որպեսզի այն լինի նույն ապրանքանիշի և նույնանման չափորոշիչների, քանզի ես գնել էի ոչ թե կողպեք, այլ  տեսախցիկ: Ճիշտ այդպիսին չկա, կա այդ նույն սերիայից , բայց ոչ թե 3.2 մեգապիկսելանոց, այլ 4, և այն 2000-ով թանկ է, կարող եմ պահանջել հենց այն, քանզի այն իմի կրկնօրինակն է` բացառությամբ մատրիցայի:

    Պատասխան.
  Համանման ապրանք նշանակում է համապատասխան, նման: Նմանությունը կորոշվի տեղում` վաճառողի մոտ եղած տեսախցիկները Ձեր ապրանքի հետ համեմատելու եղանակով, և չի բացառվում, որ համապատասխանի հենց այն մեկը, որը Դուք ցանկանում եք: Բացի դրանից հիշեք, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ 16-րդ օրենքի` սպառողը, եթե վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, որի մասին չի հիշատակվել վաճառողի կողմից, իրավունք ունի ըստ իր ընտրության պահանջել.

— ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կամ երրորդ անձի կողմից դրանց շտկմանն ուղված ծախսերի փոխհատուցում

— գնման արժեքի համաչափ իջեցում

— համանման ապրանքանիշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում

— փոխարինում այլ ապրանքանիշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով, բայց նույնատիպ  և գնման արժեքի համապատասխան վերահաշվարկով

    Այս պահանջների ներկայացման փոխարեն սպառողը կարող է հրաժարվել առքուվաճառքի պայմանագրի կատարումից և պահանջել ապրանքի դիմաց վճարված գնի վերադարձը:
   
   
 Հարց. «ՃՏՊ-ն տեղի է ունեցել Երևան-Գյումրի մայրուղու 62-րդ  կիլոմետրի վրա: Մեղավորը ապահովագրված էր պարդադիր ապահովագրմամբ մի ապահովագրական գործակալությունում: Վերջինս արդեն 8 ամիս է չի վճարում ՃՏՊ-ի հետ կապված պարտադիր ապահովագրությունը:

Բացատրում են, որ ոչ բոլոր փաստաթղթերն են ներկայացվել ՊԱՏ-ի կողմից: Ասում են, որ իրենց հարցմանը ՊԱՏ-ը չի պատասխանում:

 Եթե դիմենք դատարան, կարող ե՞նք հիմնական վճարումից բացի պահանջել նաև բանկային տոկոսը»:


    Պատասխան. Պետք է իրավիճակը ավելի կոնկրետ քննել: Բայց ընդհանուր առմամբ կարող եք դիմել դատարան վնասը պատճառողի և ապահովագրական գործակալության դեմ հայցով (վերջինս, հնարավոր է, որպես երրորդ կողմ ներգրավի ՊԱՏ-ին):

    Հայցապահանջները կարող են հանգել հետևյալին.

— վերականգնողական նորոգումների և լրացուցիչ ծախսերի (էվակուատոր, փորձաքննություն և այլն) գումարը

— ՀՀ Քաղ.օր. 411 հոդվածի համաձայն ՀՀ ԿԲ-ի վերաֆինանսավորման դրույքի չափսով տոկոսներ

— տոկոսներով չվճարված մասում պարտականությունների չկատարման հետևանքով կրած կորուստների գումար

— ապրանքային գնի կորուստ (ամենայն հավանականությամբ ապահովագրականը այն չի փոխհատուցի, այդ իսկ պատճառով այդ պահանջը ներկայացվում է վերականգնողական նորոգումների գումարի փոխհատուցման պահանջից առանձին` կոնկրետ վնասը պատճառողին)

— դատական ծախսեր (պետական տուրք, փաստաբանի ծառայություններ և այլն)

— ըստ ՀՀ օրենսդրության բարոյական վնասի դիմաց փոխհատուցում չի նախատեսվում:

    Հարց. Մահացել է հարազատ քույրս: Կտակ չկա: Ինձնից և առանձին բնակվող թոռնիկից բացի քույրս այլ հարազատներ չուներ: Կարո՞ղ եմ հավակնել նրա գույքին (քրոջս կողմից սեփականաշնորհված բնակարանին):

    Պատասխան:
Դուք երկրորդ հերթի ժառանգ եք: Երկրորդ հերթի ժառանգորդները ըստ օրենքի կանչվում են ժառանգման առջին հերթի ժառանգորդների բացակայության կամ նրանց կողմից ժառանգության չընդունման դեպքում (ՀՀ Քաղ. օր. 1215 հոդված): ժառանգողի (Ձեր քրոջ) թոռներն ու ծոռները օրենքով հանդիսանում են ժառանգորդներ, եթե կտակի բացման ժամանակ ողջ չէ ժառանգորդ հանդիսացող ծնողը:Հետևաբար Ձեր քրոջ թոռը իրավունք ունի հավակնել ժառանգությանը` որպես առաջին հերթի ժառանգորդ:
    Այսպիսով, ժառանգության ընդունման Ձեր իրավունքը առջանում է Ձեր քրոջ թոռան կողմից ժառանգության չընդունման դեպքում:
   
    Հարց. Անհատ ձեռներեց եմ: Ցանկանում եմ կազմակերպել ՍՊԸ: Արդյո՞ք անհրաժեշտ է  լուծարեմ ԱՁ-ն, թե կարելի է վերակազմվավորել:

    Պատասխան.
Անհատ ձեռներեցները ֆիզիկական անձինք են, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ առանց իրավաբանական անձի կրթության: Հետևաբար, որևէ վերակազմում Ձեր նկատմամբ չի կարելի իրականացնել, ինչպես իրավաբանորեն, այնպես էլ ֆիզիկապես: Վերակազմումը (կազմակերպա-իրավական ձևի փոփոխում) հնարավոր է միայն իրավաբանական անձանց հետ: Դուք իրավունք ունեք ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ միությունների անսահման քանակություն և դրան զուգահեռ, ըստ Ձեր ցանկության, կամ մնալ անհատ ձեռներեց կամ էլ ոչ:
 
    Հարց. Ամուսնուս հետ գտնվում եմ գրանցված ամուսնության մեջ, չնայած արդեն երեք տարի հարաբերություններ չենք պաշտպանում: Ընդհանուր անչափահաս երեխաներ ունենք:Այս ամբողջ ընթացքում ամուսինս ոչ փորձել է տեսնել նրանց, ոչ էլ հետաքրքված է նրանց ճակատագրով:Անձնական հանգամանքների պատճառով երեք տարի առաջ ինձ չհաջողվեց ձևակերպել ապրուստադրամի վճարումը: Արդյո՞ք ես իրավունք ունեմ երեխաների պահման համար ապրուստամիջոց ահանջել նրանց հորից վերջին երեք տարվա դիմաց:

    Պատասխան.
Համաձայն ՀՀ ԸՕ 95 հոդվածի ապրուստադրամը հանձնվում է դատարան դիմելու պահից:
Բացառության կարգով օրենքը թույլ է տալիս ապրուստադրամ բռնագանձել դատարան դիմելուն նախորդած ժամանակի համար, որը, սակայն, չպետք է գերազանցի երեք տարին: Սակայն դատարանը անցած ժամանակաշրջանի համար ապրուստադրամ կարող է բռնագանձել միայն այն դեպքում, եթե հաստատվի, որ իրավազոր անձի կողմից մինչ դատարան դիմելը ձեռնարկվել են քայլեր ապրուստադրամի ստացման ուղղությամբ, ինչը, սակայն, չի հաջողվել դրանց վճարումից պարտապանի խուսափման պատճառով (ՀՀ ԸՕ 95 հոդված կետ 2):
        Այսպիսով, անցած ժամանակաշրջանի դիմաց ապրուստամիջոցի գանձման համար (ոչ ավելի, քան դատարան դիմելուց երեք տարի առաջ) անհրաժեշտ է ապացուցել, որ.
ա) պարտապանը խուսափել է ապրուստադրամի վճարումից (օրինակ` գաղտնի է պահել իր գտնվելու վայրը, իր շահույթի աղբյուրները և այլն):
բ) իրավազոր անձը քայլեր է ձեռնարկել երեխաների պահման համար միջոցների ձեռքբերման ուղղությամբ (օրինակ` քայլեր է ձեռնարկել պարտապանին գտնելու, նրա աշխատավայրի բացահայտման, երեխաների պահման համար անհրաժեշտ միջոցների ստացման մասին պարտապանին պահանջների ներկայացման ուղղությամբ և այլն):
    Համաձայն քաղաքացիական հարցերով դատավարության կարգը կանոնակարգող ՀՀ Քաղաքացիական դատավարական օրենսգրքի 48 հոդվածի յուրաքանչյուր կողմը պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնք նա ներկայացնում է որպես իր պահանջների և առարկությունների հիմք: Ձեր դեպքում ենթադրվում է ապացուցել, որ Ձեր ամուսինը խուսափել է երեխաների պահման համար ապրուստադրամի վճարումից, ինչպես նաև այն, որ Դուք քայլեր եք ձեռնարկել պարտապանից երեխաների պահման համար անհրաժեշտ միջոցների ստացման ուղղությամբ:
    Համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարական օրենսգրքի 47 հոդվածի քաղաքացիական գործով ապացույցներ են հանդիսանում ցանկացած փաստային տվյալներ, որոնց հիման վրա դատարանը որոշում է կողմերի պահանջները և առարկությունները, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ պարագաները հիմնավորող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տվյալները հաստատվում են. Կողմերի և երրորդ անփանց բացատրություններով, վկաների ցուցմունքներով, գրավոր ապացույցներով, իրեղեն ապացույցներով և փորձագետների եզրակացություններով:
 
    Հարց. Ծնողներս վաղուց ամուսնալուծվել են, հայրս ճշտապահորեն մուծել է ապրուստադրամը: Երբ ես բյուջետային հիմունքներով ընդունվեցի համալսարանի առկա բաժին, հայրս շարունակում էր վճարել: Չափահասությունից հետո վճարեց ևս մեկուկես տարի, սակայն վերջերս հաշվապահությունում հայտնեցին, որ ես այլևս չեմ ստանում ապրուստադրամ: Ա՞րդյոք պարտավոր է հայրս վճարել ապրուստադրամը:

    Պատասխան.
ՀՀ ԸՕ 68 հոդվածը պարտավորում է ծնողներին պահել իրենց երեխաներին: Երեխա են համարվում 18 տարին չբոլորած անձինք (ՀՀ ԸՕ 41 հոդվածի կետ 1):
    Ծնողները կարող են պահել իրենց երեխաներին ինքնակամ, այդ թվում նաև վճարել ապրուստադրամ նրանց պահման համար անգամ երեխաների չափահաս դառնալուց հետո: Դա հրանց իրավունքն է և ոչ թե պարտականությունը:
    Ծնողները պարտավոր են պահել իրենց չափահաս երեխաներին,եթե նրանք անաշխատունակ են և օգնության կարիք ունեն (ՀՀ ԸՕ 73 հոդված): Անաշխատունակությունը, որպես օրենք, մարդու առողջության լուրջ խաթարումն է օրգանիզմի գործունեության լուրջ խանգարմամբ, որն հանգեցնում է մասնագիտական աշխատունակության զգալի կամ ամբողջական կորստի կամ էլ լուրջ դժվարությունների կյանքում: Հետևաբար, ծնողները կարող են հարկադրվել պահել իրենց չափահաս երեխաներին, եթե երեխաներն ունեն առողջության լուրջ խաթարում օրգանիզմի գործունեության խանգարմամբ, որն հանգեցնում է մասնագիտական աշխատունակության զգալի կամ ամբողջական կորստի կամ էլ լուրջ դժվարությունների կյանքում:
    Ծնողները կարող են նաև պարտադրվել պահել երեխաներին չափահասությունից հետո, եթե ապրուստադրամը վճարում են ՀՀ ԸՕ 15-րդ գլխին համապատասխան ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնության հիման վրա: Ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնագրով հաստատված ապրուստադրամային պարտականությունները, ի տարբերություն ընդհանուր կանոնի, ավարտվում են ոչ թե երեխայի չափահասությունից, այլ այդ համաձայնագրով հաստատված ժամկետի ավարտից հետո:
    Այսպիսով, Ձեր հայրը կարող է պարտադրվել ապրուստադրամ վճարել Ձեր պահման համար, եթե նա ապրուստադրամ է վճարում համաձայն ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնագրի, որի ժամկետը դեռևս չի ավարտվել, կամ էլ եթե Դուք անաշխատունակ եք և օգնության կարիք ունեք:
   
    Հարց. Մորաքույրս ինձ է կտակել սեփականաշնորհված բնակարան: Այժմ` նրա մահից հետո, օրենքի համաձայն ինչ պետք է անեմ ժառանգորդության իրավունք ստանալու համար: Բացի այդ ես բնակվում եմ Մոսկվայում, իսկ բնակարանը Երևանում է:

    Պատասխան.
Դուք պետք է ժառանգության ընդունման մասին դիմում ուղարկեք նոտարական մարմնին (նոտարին) ժառանգության բացման (ժառանգողի բնակության վայրի) հասցեով: Այդպիսի դիմում պետք է տալ ժառանգության բացման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում (ՀՀ Քաղ. օր. 1227 հոդված): Կտակը պետք չէ կցել: Դիմումը գրվում է ազատ ձևով: Դուք կարող եք դիմել նոտարին ըստ բնակության վայրի և վերցնել օրինակը:
Եթե Ձեզ դժվար է ձևակերպել ժառանգությունը (վճարել տուրքը, հավաքել փաստաթղթերը` քաղվածքներ գնարժեքի վերաբերյալ, բնակարանի իրավահաստատող փաստաթղթեր, գրանցել բնակարանի սեփականության իրավունքի անցումը և այլն): Դուք կարող եք նշված գործողությունները կատարելու համար լիազորագիր տալ որևէ մեկին, ով բնակվում է ժառանգության բացման վայրում, որպեսզի նա ձևակերպի ամեն ինչ Ձեր անունից:

    Հարց. Աշխատում եմ առևտրական կազմակերպությունում: Այս տարվանից վարչությունը կրճատել է իմ արձակուրդը մինչև 24 աշխատանքային օր, այն դեպքում, երբ անցյալ տարի ինձ տրամադրվել էր 29 օր: Արդյո՞ք վարչության որոշումը օրինական է:

    Պատասխան. Համաձայն ՀՀ ԱՕ 159 հոդվածի աշխատողների ամենամյա վճարվող արձակուրդը պետք է լինի 28 աշխատանքային օրից ավելի:


    160 և 161 հոդվածներով առանձին կարգի աշխատողների համար նախատեսված են շարունակական և լրացուցիչ արձակուրդներ մինչև 35 օր, բացառիկ դեպքերում մինչև 48 օր, այդ թվում, օրինակ, ոչ նորմավորված աշխատանքային օրվա դեպքում:

    Այդպիսի արձակուրդի տրամադրման տևողությունը և կարգը որոշվում է կոլեկտիվ պայմանագրերում և այլ արձանագրություններում` ՀՀ Կառավարության որոշման համաձայն:

    Եթե լրացուցիչ հնգօրյա արձակուրդը ձեզ է տրամադրվել ՀՀ ԱՕ 160 և 161 հոդվածներով նախատեսված պատճառներից մեկի հիման վրա և Ձեր պայմանագրի պայմանները մնացել են անփոփոխ, ապա Ձեզ լրացուցիչ արձակուրդից զրկելը անօրինական է:

Իմ 18 տարեկանը լրացել է վերջերս, սակայն ինձ չեն զորակոչում, ինչ խորհուրդ կտաք ինձ?

Քաղաքացին պարտավոր է 18 տարեկան դառնալուց հետո մինչև 27 տարեկան դառնալն ինքնուրույն ներկայանալ հաշվառման վայրի զինկոմիսարիատ և ճշտել, թե ինչու իրեն չեն կանչում զինծառայության: Անգործությունը նույնպես գնահատվում է որպես ծառայությունից խուսափում:

Ինչ պետք է անի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացին, եթե նրա 27 տարին չի լրացել ?

Քաղաքացին պարտավոր է ներկայանալ հաշվառման վայրի զինկոմիսարիատ` զինծառայության պիտանելիության հարցը որոշելու համար: Զինկոմիսարիատը քաղաքացուն ներկայացնում է զորակոչային հանձնաժողով: Զորակոչային հանձնաժողովի` զորակոչելու վերաբերյալ որոշման հիման վրա քաղաքացու նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար հարուցված քրեական հետապնդումը օրենքով սահմանված կարգով դադարեցվում է և նա զորակոչվում է բանակ:

Ինչ պետք է անի ՀՀ քաղաքացին, եթե լրացել է նրա 18 տարին և նա չունի անձնագիր ?

Քաղաքացին պարտավոր է զինվորական հաշվառման համար ներկայանալ իր հաշվառման (հաշվառում չունեցողները`փաստացի բնակություն) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ): Զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա քաղաքացին կարող է ստանալ անձնագիր:

Ուզում  եմ գալ Հայաստան, խնդրում եմ պատասխանեք որ դեպքերում չի թույլատրվում օտարերկրացիների մուտքը ՀՀ տարածք.

Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով ՀՀ պետական սահմանի անցման կետ ժամանած կամ ՀՀ պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում ՀՀ տարածք:

Որ դեպքերում են մերժվում` օտարերկրացուն ՀՀ մուտքի վիզա տրամադրելը կամ դրա ժամկետի երկարաձգումը, ուժը կորցրած ճանաչվում նրան տրամադրված մուտքի վիզան կամ արգելվում օտարերկրացու մուտք գործելը ՀՀ տարածք.

Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, եթե մասնավորապես`
ա) նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկվելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի. 
բ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդւսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որը հետապնդում է օրենքներով արգելված նպատակներ. գ) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ  տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ  գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը ՀՀ-ում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը և մի շարք այլ դեպքերում:

Խնդրում եմ հայտնել, օտարերկրացին ինչ կարգով կարող է բողոքարկել կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը.

Բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի, կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:

Կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման դեպքում որքան ժամանակ անց օտարերկրացին կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար.

Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, ինչի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ:

Իրականացվում է արդյոք ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրություն: 
ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրության մասին իրավական ակտեր չկան: Բժշկական ապահովագրությունն իրականացվում է կամավոր սկզբունքով` համապատասխան ապահովագրական ընկերություններում:  

Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն անձնագիր ստանալու համար

    Անձնագիր ստանալու համար ՀՀ քաղաքացիները ներկայացնում են`
ա) սահմանված ձևի դիմում (այլ պետություններում դիմումի ձևը տրամադրվում է ՀՀ  դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից).
բ) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած ՀՀ քաղաքացու անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթե ՀՀ քաղաքացին չի կարող ներկայացնել  սույն կետում նշված փաստաթղթերը.
գ) 35 x 45մմ չափսի երկու լուսանկար (գունավոր).
դ) ծնողների կամ ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունը մինչև 16 տարին լրանալն անձնագիր ստացողները),ընդ որում,ծնողի կամ օրինական  ներկայացուցչի համաձայնությունը նրանց կողմից ստորագրվում է այն հանձնելիս: Եթե  ծնողը կամ օրինական ներկայացուցիչը  անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.
ե) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ(զինզպարտները) :
 
Ինչպես վերականգնել այլ պետությունում ՀՀ քաղաքացու անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը: 

Այլ պետությունում գտնվող ՀՀ քաղաքացին անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը վերականգնելու համար դիմում է տվյալ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկության: 
Եթե տվյալ երկրում չկա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկություն,ապա նա կարող է դիմել հարևան երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկություն



Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և  կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր:   Նրանց  բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական  խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:

"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան
Ներկայացնում ենք
Теперь говорите