Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս
Home
(+374 10) 320202
+7 (985) 8691842 (Մոսկվա)
On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

"Հանձնման մասին" ("Էքստրադիցիայի մասին") եվրոպական կոնվենցիան 
ստորագրվել է Փարիզում` 1957 թվականի դեկտեմբերի 13-ին: Կոնվենցիան 
Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 
25-ից: 

Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ Պայմանավորվող կողմերը 
(Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունները) պարտավորվում են միմյանց 
հանձնել հիշյալ Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման 
ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավաuու մարմինները գործ 
են հարուցել, կամ ովքեր հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից` 
դատավճռի ի կատար  ածման  կամ  կալանավորման  նպատակով:

 Այս պարագայում «հայցող կողմ» է հանդիսանում այն պետությունը, որի 
տարածքում հանցագործություն է կատարվել, այդ առնչությամբ տվյալ պետության 
իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել և տվյալ անձի նկատմամբ 
հայտարարվել է հետախուզում, ինչը ենթադրում է, որ հանցագործություն 
կատարած անձը փախուստի է դիմել այն երկրի տարածքից, որտեղ 
հանցագործություն է կատարել:

«Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի համաձայն տվյալ պետությունը կարող է պահանջել տվյալ անձի հանձնումը (էքստրադիցիան) այն պետության իրավասու մարմիններից, որի տարածքում 
հայտնաբերվել է հիշյալ անձը:
 Այդուհանդերձ, հանձնումը պետք է կատարվի այնպիuի հանցագործությունների 
դեպքում, որոնք հայցող և հայցվող կողմերի (այսինքն՝ և՛ այն պետության, 
որի իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել, և՛ այն պետության, որի 
տարածքում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը) oրենքներով 
պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով՝ նվազագույնը մեկ տարի կամ ավելի 
ժամկետով կամ ավելի խիuտ պատժով:

 «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիան 
ստորագրվել է Uտրաuբուրգում 1983 թվականի մարտի 21-ին: Կոնվենցիան 
Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի uեպտեմբերի 
1-ից:

«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիայի 
համաձայն մի պետության տարածքում դատապարտված անձը, հիշյալ Կոնվենցիայի 
դրույթներին համապատաuխան, կարող է փոխանցվել մեկ այլ պետության` պատիժը 

կրելու համար:

Այդ կապակցությամբ նա կարող է uույն Կոնվենցիայի դրույթներին համապատաuխան փոխանցումը իրականացնելու մաuին իր ցանկությունը հայտնել Դատապարտող կամ Կատարող պետությանը:

Ըստ որում՝ դատապարտյալի փոխանցման վերաբերյալ խնդրանքը կարող է 
ներկայացվել  ինչպեu Դատապարտող, այնպեu էլ Կատարող պետության  կողմից:

Հիշյալ Կոնվենցիայի համաձայն դատապարտյալը կարող է փոխանցվել մի շարք 
պայմանների առկայության դեպքում, որոնցից մասնավորապես, հարկ է նշել 
տվյալ անձի Կատարող պետության քաղաքացի հանդիսանալու և դատավճռի 
վերջնական, այն է՝ ուժի մեջ մտած լինելու փաստերը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ Ռուսաստանի Դաշնության հետ, բացի վերը  
նշված եվրոպական կոնվենցիաներից, գործում են վերը նշված 
հարաբերությունները կարգավորող ևս երկու միջազգային պայմանագրեր:
 «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և 
իրավական հարաբերությունների մասին» 22 հունվարի 1993 թվականին Մինսկում 
ստորագրված ԱՊՀ կոնվենցիան, որով սահմանված են հանցագործություն կատարած 
անձանց հանձնման գործառույթները կարգավորող հոդվածներ և «Հետագա պատիժը 
կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց փոխանցման մասին» 1998թ. 
մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված ԱՊՀ կոնվենցիան:

Վերը նշված երկու կոնվենցիաներն էլ՝ դրանց կիրառման շրջանակների 
իմաստով, պարունակում են եվրոպական կոնվենցիաներին համահունչ  դրույթներ:

Իրավական հիմքերը, որոնք կիրառվում են անձանց հանձնելիս

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 14. Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը՝
1) սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.
2) հանցակցությամբ կատարվել է այն անձանց հետ, ովքեր հանցավոր գործունեություն են իրականացրել այլ պետության տարածքում:
3. Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
4. Հայաստանի Հանրապետության դրոշի տակ գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող նավի կամ թռիչքում գտնվող օդանավի կամ օդային այլ սարքի վրա հանցանք կատարած անձը, անկախ դրա գտնվելու վայրից, ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխանատվություն է կրում նաեւ այն անձը, ով հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության ռազմական նավի կամ օդանավի վրա՝ անկախ դրա գտնվելու վայրից:
5. Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների եւ դիվանագիտական իմունիտետից օգտվող այլ անձանց քրեական պատասխանատվության հարցը՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարելու դեպքում լուծվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Հոդված 15. Քրեական օրենքների գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց նկատմամբ

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և քաղաքացիություն չունեցող անձինք սույն օրենսգրքի 190-րդ, 200-րդ, 201-րդ, 311-313-րդ, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարելու համար ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության քրեական օրենսգրքով այդ արարքը նախատեսված լինելուց կամ չլինելուց:
3. Օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր հանցանքը կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են՝
1) այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով.
2) այնպիսի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության շահերի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների դեմ:
4. Սույն հոդվածի երրորդ մասում սահմանված նորմերը կիրառվում են, եթե օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք տվյալ հանցագործության համար չեն դատապարտվել մեկ այլ պետությունում և քրեական պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հոդված 16. Հանցանք կատարած անձանց հանձնելը

1. Այլ պետության տարածքում հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան, կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժը կրելու համար:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված անձինք օտարերկրյա պետությանը չեն հանձնվում, եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվել է նրանց ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական կարծիքի պատճառով հետաքննության կամ պատժի կիրառման համար:
Ոչ ոք չպետք է հանձնվի օտարերկրյա այն պետությանը, որտեղ լուրջ վտանգ կա, որ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ:
4. Եթե հանցանք կատարած անձանց հանձնելը պահանջող երկրի օրենքներով տվյալ հանցագործության համար մահապատիժ է նախատեսված, ապա հանցանք կատարած անձանց հանձնումը կարող է մերժվել, եթե պահանջող կողմը պահանջ ստացող կողմին բավարարող երաշխիքներ չներկայացնի, որ մահվան դատավճիռ ի կատար չի ածվի:
5. Հանցանք կատարած անձին հանձնելուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետության տարածքում կատարված հանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
 
Հոդված 17. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի դատապարտվելու իրավական հետեւանքները

1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը դատապարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած հանցանքի համար եւ կրկին հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հանցագործությունների ռեցիդիվը, չկրած պատիժը կամ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի այլ իրավական հետեւանքները հաշվի են առնվում նոր հանցանքը որակելիս, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս: 


Եթե հարցեր  ունեք կապված  էքստրադիցիայի կիրառման հետ, կարող  եք  կապվել մեզ հետ  info@jurist.am  էլ. փոստով:

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Հովիկ Ստուդիո" ՍՊԸ-ն ի դեմս հիմնադրի իր շնորհակալությունն է հայտնում "Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակին:  Աշխատանքը , որը դուք կատարել եք արժանի է բարձր գնահատականների: Ծառայությունները իրականացվել են որակով և ժամանակին, խնդրի իրական պատկերացմամբ:

Շատ շնորհակալ ենք! Հարկ եղած դեպքում կրկին կդիմենք Ձեզ, քանի որ մենք գոհ ենք ներկայիս արդյունքից:

Գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Իշխան Գասպարյան
Ներկայացնում ենք