Home
(+374 10) 320202
+7 (985) 8691842 (Մոսկվա)
On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած եւ գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն ստանալու համար, եթե

1. օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
2. կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ
3. ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Առանց 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1. որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.
2. որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
3. որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ.
4. որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:

Առանց 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, ինչպես նաեւ երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պտք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաեւ այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրտապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաեւ 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում, հայտնել ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, իսկ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Ժամանակին չհայտնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած եւ գործունակ այն անձը, ով օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է ՀՀ, ով կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անձամբ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն է ներկայացնում`

1. դիմում
2. ինքնակենսագրություն
3. անձնագիրը եւ դրա պատճենը
4. 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
5. տեղեկանք առողջական վիճակի մասին
6. տեղեկանք վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ մշտապես բնակվելու մասին:
Անձն անձամբ ԱՎ վարչությունում լրացնում է հարցաթերթիկ:

- Անձը, որն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ անձամբ ներկայացնում է`

1. դիմում
2. ինքնակենսագրություն
3. անձնագիիրը եւ դրա պատճենը
4. 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
5. տեղեկանք առողջական վիճակի մասին
6. ամուսնության վկայականը եւ դրա պատճենը
7. ամուսնու անձնագիրը եւ դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին
8. իր երեխայի ծննդյան վկայականը եւ դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը եւ դրա պատճենը, կամ ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը:
Անձը լրացնում է հարցաթերթիկ: Հարցաթերթիկի լրացումն անձամբ կամ ԱՎ վարչությունում պատադիր չէ:

- Անձն, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, կամ անձը, որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից անձամբ Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնում է`

1. դիմում
2. ինքնակենսագրություն
3. անձնագիրը եւ դրա պատճենը
4. 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
5. ծննդյան վկայականը եւ դրա պատճենը:
Անձը լրացնում է հարցաթերթիկ: Հարցաթերթիկի լրացումն անձամբ կամ ԱՎ վարչությունում պարտադիր չէ:

- Անձն, որը ծագումով հայ է, այսինքն ունի հայ նախնիներ, անձամբ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, օտարերկրյա պետությունում` ՀՀ օտարերկրյա պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնում է`

1. դիմում
2. ինքնակենսագրություն
3. անձնագիրը եւ դրա պատճենը
4. 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
5. տեղեկանք առողջական վիճակի մասին
6. աշխատանքային գործունեության մասին փաստաթուղթը
7. ծննդյան վկայականը եւ դրա պատճենը
8. հայկական ծագումը հաստատող փաստաթուղթը` ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը եւ դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ:
Անձը լրացնում է հարցաթերթիկ:

- Հայաստանի հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձը, ում շնորհվում է ՀՀ քաղաքացիություն, անձամբ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնում է`

1. դիմում
2. ինքնակենսագրություն
3. անձնագիրը եւ դրա պատճենը
4. 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
5. տեղեկանք առողջական վիճակի մասին
Անձը լրացնում է հարցաթերթիկ: Հարցաթերթիկի լրացումն անձամբ կամ ԱՎ վարչությունում պարտադիր չէ:

- Քաղաքացիություն չունեցող անձը համապատասխան փաստաթղթերը ներկայացնելիս անձնագրի եւ դրա պատճենի փոխարեն ներկայացնում է

1. քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը եւ դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը
2. Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը եւ դրանց պատճենները:

Անձն օտար լեզվով փաստաթղթերը ներկայացնում է նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունների հետ միասին:

Առավել մանրամասը տեղեկատվություն ստանալու համար գրեք  info@jurist.am  հասցեին կամ սեղմեք ներքևի կոճակին և միացեք Skyp:

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Հովիկ Ստուդիո" ՍՊԸ-ն ի դեմս հիմնադրի իր շնորհակալությունն է հայտնում "Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակին:  Աշխատանքը , որը դուք կատարել եք արժանի է բարձր գնահատականների: Ծառայությունները իրականացվել են որակով և ժամանակին, խնդրի իրական պատկերացմամբ:

Շատ շնորհակալ ենք! Հարկ եղած դեպքում կրկին կդիմենք Ձեզ, քանի որ մենք գոհ ենք ներկայիս արդյունքից:

Գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Իշխան Գասպարյան
Ներկայացնում ենք