այաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
Home
(+374 10) 320202
+7 (985) 8691842 (Մոսկվա)
On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը

Օտարերկրացիները մուտք են գործում ՀՀ պետական սահմանի անցման կետերով վավերական անձնագրի առկայության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թույլտվության դեպքում որպես կանոն`

մուտքի վիզայի կամ
կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա

Առանց մուտքի վիզայի ՀՀ կարող են մուտք գործել հետևյալ պետությունների քաղաքացիները`
1.    Ռուսաստան
2.    ՈՒկրաինա
3.    Բելոռուս
4.    Վրաստան
5.    ՈՒզբեկստան
6.    Տաջիկստան
7.    Ղրղստան
8.    Ղազախստան
9.    Մոլդովա

Այս պետությունների քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 90 օր ժամկետով: Նշվածը գերազանցող ժամկետով ՀՀ տարածքում գտնվելու համար նրանք պետք է ստանան կացության կարգավիճակ :

1.Մուտքի վիզայի տեսակները

այցելության մուտքի վիզա (V)
պաշտոնական մուտքի վիզա (O)
դիվանագիտական մուտքի վիզա (D)
 տարանցիկ մուտքի վիզա (Tr)

Այցելության մուտքի վիզան իրավունք է վերապահում օտարերկրացուն մուտք գործել և գտնվել ՀՀ-ում մինչև 120 օր ժամկետով`առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Այն տրվում է մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի համար:
     
Այցելության մուտքի վիզան տրվում է` հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու,ընտանիքի վերամիավորման, զբոսաշրջության (հանգստի), բուժման, ՀՀ կրթական հաստատություններում ուսանելու, ՀՀ-ում կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, ՀՀ-ում տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու, տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով այցելության համար, ինչպես նաև միջազգային օդային կամ ցամաքային ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար, ազգությամբ հայերին:

2.Մուտքի վիզայի տրամադրումը

Մուտքի վիզան տրամադրվում է`
• այլ պետությունում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից .
• ՀՀ պետական սահմանի անցման կետերում`ՀՀ ոստիկանության անձնագրային և  վիզաների վարչության ստորաբաժանման կողմից.
• էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային վիզա)`ՀՀ արտաքին գործերի    նախարարության կողմից:

3.Մուտքի վիզա ստանալու կարգը.

Այլ պետությունում և ՀՀ պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացին մուտքի վիզա տրամադրող մարմին է ներկայացնում`
1)  միջազգայնորեն ճանաչված`անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ կամ անձնագիր (դրա վավերականության ժամկետը պետք է գերազանցի հայցվող վիզայի վավերականության ժամկետը առնվազն մեկ ամսով).
2)   անգլերենով կամ հայերենով լրացված դիմում-հարցաթերթիկ.
3)    դիմում-հարցաթերթիկին փակցնելու համար այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մուտքի վիզաների դեպքում`35x45 մմ չափսի գունավոր լուսանկար, իսկ ՀՀ պետական սահմանի անցման կետերում դիմում- հարցաթերթիկին կցվում է օտարերկրացու անձնագրի պատճենը.
4)    մինչև 18 տարեկան օտարերկրացին`նաև ծնողների կամ ծնողներից  որևէ մեկի, օրինակ ներկայացուցչի, ուղեկցողի հետ միասին այցելելու կամ միայնակ, ՀՀ-ում գտնվող ծնողների կամ ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն այցելությունը հավաստող փաստաթուղթ (ծնողների, ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմում կամ ընդունող կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագիր).
5)    պետական տուրքի վճարման անդորագիր :
էլեկտրոնային վիզա ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ արտաքին  գործերի նախարարության ինտերնետային կայք  http://www.armeniaforeiqnministry.com/

4.Մուտք վիզայի ժամկետի երկարաձգումը

ՀՀ մուտքի վիզայի (նաև էլեկտրոնային մուտքի վիզաների) ժամկետի երկարաձգման համար օտարերկրացու կողմից ՀՀ մուտքի վիզայի ժամկետը լրանալուց առավելագույնը 15 օր առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացվում անձը հաստատող փաստաթուղթ, դիմում-հարցաթերթիկ` ՀՀ-ում իր գտնվելու անհրաժեշտության մասին նշմամբ: Անձնագրային և վիզաների վարչությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում երկարաձգում է ժամկետը կամ մերժում է վիզայի ժամկետի երկարաձգման մասին դիմումը:

ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ. 
 ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 4-ի 329-Ն որոշմաբ հաստատվել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ, այն էլ միայն հրավերի հիման վրա:
  Այդ երկրներն են`

1.    Աֆղանստան
2.    Բանգլադեշ
3.    Կամերուն
4.    Չինաստան`բացառությամբ Հոնկոնգ և Մակաու հատուկ վարչական տարածքների
5.    Եգիպտոս
6.    Հնդկաստան
7.    Իրաք
8.    Նիգեր
9.    Նիգերիա
10.Պակիստան
11.Պաղեստին
12.Սաուդյան Արաբիա
13.Սոմալի
14.Շրի Լանկա 
15.Սուդան
16.Սիրիա
17.Վիետնամ 

Այս պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա պետության ազգությամբ հայ քաղաքացիների մերձավոր ազգականները (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ) ՀՀ մուտքի վիզա ստանում են առանց հրավերի:
     ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա պետության ազգությամբ հայ քաղաքացիների մերձավոր ազգականների (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ) անմիջական ազգակցությունն ապացուցվում է պաշտոնական փաստաթղթերի հիման վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՔԻ ԿԱՐԳԸ 

Օտարերկրացիները ՀՀ-ից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը ՀՀ տարածքում նրանց օրինական գտնվելը կամ բնակվելը հաստատող վավերական փաստաթղթի առկայության դեպքում:

     ՀՀ-ից օտարերկրացու ելքն արգելվում է, եթե`
 նրա նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին մինչև գործի վարույթի ավարտը կամ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդման   դադարեցումը.
նրա նկատմամբ նշանակվել է այնպիսի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն ՀՀ- ում`մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատիժը կրելուց ազատվելը:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ:



Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Հովիկ Ստուդիո" ՍՊԸ-ն ի դեմս հիմնադրի իր շնորհակալությունն է հայտնում "Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակին:  Աշխատանքը , որը դուք կատարել եք արժանի է բարձր գնահատականների: Ծառայությունները իրականացվել են որակով և ժամանակին, խնդրի իրական պատկերացմամբ:

Շատ շնորհակալ ենք! Հարկ եղած դեպքում կրկին կդիմենք Ձեզ, քանի որ մենք գոհ ենք ներկայիս արդյունքից:

Գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Իշխան Գասպարյան
Ներկայացնում ենք