Ինչպես բացել ՍՊԸ Հայաստանում
Եթե Դուք կասկածում եք, թե կազմակերպա-իրավական որ ձևում է ձեզ անհրաժեշտ ստեղծել ընկերություն` ՍՊԸ, ՓԲԸ կամ ԲԲԸ, ապա պետք է հաշվի առնեք, որ առավել պարզ և ձեռնտու տարբերակը մեծ մասամբ հենց ՍՊԸ-ի բացումն է: Այս տարբերակի առավելությունները նաև նրանում են, որ ՍՊԸ կարող եք բացել` գրեթե չունենալով նախնական կուտակումներ և մուծելով որպես կանոնադրական կապիտալ, օրինակ՝ համակարգիչ (Օրենքը չի սահմանում ՍՊԸ-ի բացման համար կանոնադրական կապիտալի մինիմալ չափ, սակայն որոշ դեպքերում դա պարտադիր պայման է):
Ձեռնարկություն բացել (մասնավորապես՝ ՍՊԸ) նշանակում է անցնել պետական գրանցման ընթացակարգ: Դրա համար անհրաժեշտ է նախապատրաստել փաստաթղթերի փաթեթ: ՍՊԸ-ի գրանցման և բացման մասին դիմումի հանձման պահին դուք պետք է նաև որոշեք ձեր ապագա ընկերության գտնվելու վայրի (իրավաբանական հասցեն) և կանոնադրական կապիտալի վերաբերյալ հարցերը: Եթե դուք վճռել եք բացել ընկերություն (տվյալ դեպքում ՍՊԸ) օգտագործելով այսպես կոչված «մասսայական իրավաբանական հասցեն», հիշեք, որ այդ դեպքում կա վտանգ, որ պետական գրանցում իրականացնող մարմինները կմերժեն ձեզ ՍՊԸ բացելու հարցում:
ՍՊԸ բացելու համար անհրաժեշտ մի շարք փաստաթղթեր.
1. ՍՊԸ-ի ստեղծման վերաբերյալ որոշում (արձանագրություն): Այս փաստաթուղթը պետք է պարունակի տեղեկություններ, թե ով և երբ է որոշում ընդունել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծման վերաբերյալ և տեղեկություններ` կանոնադրության հաստատման, տնօրենի նշանակման, կանոնադրական կապիտալի չափսի, դրա վճարման ժամկետների և այլնի մասին:
2. Դիմումը ստույգ ձև ունի և լրացված է Օրենքին համապատասխան:
3. ՍՊԸ –ի կանոնադրությունը:
4. Պետական տուրքի վճարման վերաբերյալ անդորրագիր:
Եթե դուք որևիցէ պատճառով չեք ցանկանում ձեռնարկությունը բացել ՍՊԸ-ի ձևով, խորհուրդ ենք տալիս դիտարկել ԱՁ գրանցման տարբերակը: Անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակով գրանցման դեպքում ձեզ անգամ նվազագույն կանոնադրական կապիտալ պետք չէ, ինչպես նաև իրավաբանական հասցեի խնդիր չեք ունենա: Սակայն բիզնեսում անհաջողությունների դեպքում կա մեկ թերություն, ԱՁ-ի պատասխանատվությունը պարտատերերի առջև սահմանափակվում է ոչ թե կանոնադրական կապիտալով, այլ նրա ամբորջ անձնական գույքով:
Որքան ժամանական է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար` 2 աշխատանքային օր (եթե դրանով զբաղվում են «Ձեր իրավախորհրդատու» կազմակերպության մասնագետները):
Եթե դուք հարցեր ունեք ՍՊԸ –ի բացման վերաբերյալ, դիմեք մեզ, «Ձեր իրավախորհրդատու» ընկերության մասնագետները միշտ պատրաստ են ձեզ օգնելու:
Առավել մանրամասը տեղեկատվություն ստանալու համար գրեք հասցեին կամ սեղմեք ներքևի կոճակին և միացեք Skyp:
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում
> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում
> Փաստաթղթերի վավերացումը Հայաստանում - Ապոստիլ
> Հայրության ճանաչումը Հայաստանում
> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը
› Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
› Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում
"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր: Նրանց բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:
"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան