Աշխատանքային վեճերով փաստաբան
Home
(+374 10) 320202
+7 (985) 8691842 (Մոսկվա)
On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Աշխատանքային վեճերով փաստաբան

Աշխատանքային վեճերով փաստաբանն աշխատանքային իրավահարբերությունների հարցերով, աշխատակցի` գործատուի հետ, բանակցությունների վարման, հաճախորդի օրինական իրավունքների և շահերի պաշտպանության իրավաբանական օգնություն է ցուցաբերում:

Առավել հաճախ աշխատանքային վեճերը ծագում են հետևյալ հանգամանքներից ելնելով. կրճատում, ազատում, աշխատավարձի չափսի կրճատում, այլ պաշտոնի տեղափոխում, աշխատավարձի կամ փոխհատուցման չվճարում, աշխատակցին պատասխանատվության ենթարկում:

Աշխատանքային վեճերով, տրամադրվում են հետևյալ  իրավաբանական ծառայությունները.

• աշխատանքային վեճերով իրավաբանական խորհրդատվություն,

• կոլեկտիվային տարաձայնությունների և աշխատանքային անհատական վեճերի արտադատական կարգավորում, բողոքների վերանայում, բանակցությունների վարում,

• իրավաբանական փաստաթղթերի, հայցադիմումների, բողոքարկումների, հայտերի, միջնորդությունների և ընթացակարգային այլ փաստաթղթերի մշակում,

• դատարանում շահերի ներկայացուցչություն և պաշտպանություն,

• աշխատանքային անհատական պայմանագրերի և համաձայնագրերի մշակում,

• ընկերության ներքին փաստաթղթերի մշակում,

Աշխատանքային վեճերի տեսակները.

• ազատման բողոքարկում և պաշտոնի վերականգնում,

• աշխատանքային գրքույկում գրառման փոփոխությունների կատարում,

• աշխատավարձի և այլ վճարների վերաբերյալ  պարտքերի գանձում,

• այլ պաշտոնի կամ աշխատանքի տեղափոխման վիճարկում,

• աշխատակցին նյութական պատասխանատվության ենթարկում,

• կարգապահական տույժեր,

• վնասի հատուցում,

• չօգտագործված արձակուրդի փոխհատուցում,

• կրճատման բողոքարկում,

• պաշտոնից և աշխատանքից ազատում և վերականգնում,

• աշխատանքի ընդունման մերժման բողոքարկում,

• անօրինական ազատման բողոքարկում:

Հավանաբար յուրաքանչյուր մարդ  կյանքում  գոնե մեկ անգամ հայտնվել  է այնպիսի  իրավիճակում, երբ խախտվել են իր աշխատանքային իրավունքները, այսինքն` աշխատանքային վեճեր են առաջացել: Քչերն են համարձակվում շահերը պաշտպանել դատարանում, ինչը պայմանավորված է մի շարք փաստերով, ինչպիսիք են`պաշտպանվելու միջոցների անտեղյակությունը, անվստահություն`դատական պաշտպանության հանդեպ, ինչպես նաև տարրական վախը գործատուի ամենակարող ձեռքից:

Պաշտպանել խախտված իրավունքները, թե ոչ` յուրաքանչյուրի անհատական գործն է, բայց մենք խորհուրդ ենք տալիս օգնության համար դիմել պրոֆեսիոնալներին և, այնուամենայնիվ, վերականգնել արդարությունը, քանի որ ինչպես ցույց է տալիս դատական փորձը աշխատանքային վեճերի 95%-ում վճիռն ընդունվում է աշխատակցի օգտին:

Ընդ որում Ձեզանից միայն պահանջվում է հավատալ հաջողությանը, իսկ մեր արհեստա-  վարժությունը և աշխատանքային վեճերի վարման փորձը կօգնեն պաշտպանել և վերականգնել Ձեր խախտված իրավունքները:

Հաճախ  աշխատանքային վեճերի սկզբնապատճառ է հանդիսանում սեփականատերերի կամ նրանց լիազորած մարմինների կողմից աշխատանքի մասին գործող օրենսդրության չիմացությունը կամ դրա նորմերի անհամապատասխան կիրառումը:

Այս բնագավառում չարաշահումների հնարավորությունները բավական շատ են: Ընդ որում խախտումները կարող են լինել ինչպես գործատուի, այնպես էլ աշխատակցի կողմից:

Աշխատանքային վեճերը կարող են անհատական և կոլեկտիվ լինել:

Հայաստանյան օրենսդրությունը առանձնացնում  է աշխատանքային վեճերի հետևյալ տեսակներ.

• աշխատակիցների և ձեռնարկության միջև աշխատանքի պայմանների կիրառման,

• աշխատակիցների և ձեռնարկության միջև աշխատանքի պայմանների հաստատման կամ փոփոխության,

• արհմիութենական կոմիտեների և վարչության միջև աշխատանքի պայմանների հաստատման կամ փոփոխության պատճառով:

Աշխատակիցները չպետք է վախենան պաշտպանել իրենց օրինական իրավունքները:

Հայկական  դատարանների  դատական որոշումների  պրակտիկայում մեծամասամբ  դատական որոշումը  կայացվում է հօգուտ աշխատողի: Մենք կօգնենք  Ձեզ պաշտպանել  Ձեր  աշխատանքային իրավունքները, եթե նրանք  խախտվել  են ընկերության վարչակազմի կողմից, որտեղ Դուք  աշխատել  եք  կամ աշխատում եք:

Մենք պատրաստ ենք Ձեզ օգնել  ինչպես վեճի նախադատական հարթման գործընթացում, այնպես էլ անմիջապես դատական գործընթացում:

Մենք պատրաստ ենք անցկացնել Ձեզ մոտ եղած բոլոր փաստաթղթերի իրավաբանական մանրակրկիտ փորձաքննություն, անհրաժեշտ ապացույցներ հավաքել, հայցադիմումներ կազմել և դրան կցված փաստաթղթեր, ինչպես նաև Ձեր գործը վարել դատարանում:

Բացի այդ, մեր իրավաբանները պատրաստ են պաշտպանել Ձեր ձեռնարկությունը անբարեխիղճ աշխատակցից կամ աշխատանքային վեճերի միջոցով Ձեր ձեռնարկության աշխատանքը կաթվածահար ցանկացող մրցակիցներից:

Մենք պատրաստ ենք հատուկ Ձեր ձեռնարկության համար առավելագույնն ապահովող աշխատանքային պայմանագրեր մշակել:

Փորձառու փաստաբանները պատրաստ են Ձեր իրավունքները պաշտպանել դատական գործընթացում և կանխել հավանական բացասական հետևանքները:

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակը ունի շատ փորձառու թիմ, որոնք մասնագիտացված են պարտքերի բռնագանձման, ֆինանսական աուդիտի, ստուգումների , վարչական և քաղաքացիական գործերով: Մեր ասոցիացիայի անունից  գոհունակություն եմ հայտնում  դատական պաշտպանության և խորհրդատվական հարցերով մեզ օգնություն ցուցաբերելու գործում: Մենք  խորհուրդ ենք տալիս "Ձեր իրավախորհրդատու" ընկերությանը բոլոր նրանց, ովքեր իրավունքի հետ կապված խնդիրներ ունեն:

"Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի" Նախագահ` Մելս Պետրոսյան
Ներկայացնում ենք