Home
(+374) 91 01-15-61

On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




›Իմիգրացիոն գործերով փաստաբան

Ներգաղթելու որոշումը կարևոր քայլ է  յուրաքանչյուր մարդու կյանքում, համապատախանաբար անհրաժեշտ է որպեսզի ներգաղթի գործընթացն անցնի առանց խոչնդոտների:

Ներգաղթի և արտագաղթի ոլորտում մասնագետների խորհրդատվությունը շատ մեծ նշանակություն ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետագա հաջող և ճշգրիտ ձևակերպման համար:

Մեր ընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանում ներգաղթի որակյալ ծառայություններ, տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն:

Մեր ընկերությունում են աշխատում ներգաղթի բնագավառում որակավորված մասնագետներ:

Մենք կիրականացնենք  դեսպանատանը կամ հյուպատոսությանն անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանություն և թարգմանության նոտարական հաստատում ցանկացած օտար լեզվով, դատվածության վերաբերյալ տեղեկանքի ձևակերպում, փաստաթղթերի կրկնօրինակների ստացում:

Մեր մասնագետները`ներգաղթի փաստաբանները, նաև կներկայացնեն Ձեր շահերը դատարաններում:

Մեր նպատակը` առավելագույնը նվազեցնել ներգաղթի գործընթացը, ներգաղթի զանազան ծրագրերի հետևանքով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ճշգրիտ նախապատրաստում և ձևակերպում:

Մենք օգնում ենք մարդկանց իրականացնել այլ երկրում ապրելու իրենց երազանքը:

Մենք մասնագիտանում ենք ներգաղթի իրավունքում և երաշխավորում ենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ճշգրիտ և պատշաճ նախապատրաստումը: 
Փաստաբանի դերը ներգաղթի գործընթացում

Ինչի համար է անհրաժեշտ փաստաբանը, եթե կարելի է ներգաղթի գործընթացն անցնել ինքնուրույն: Պատասխանը պարզ է` որպեսզի ներգաղթն անցնեք հաստատապես: Փորձը ցույց է տալիս, որ ներգաղթն ինքնուրույն անցնել կարող է օրինակ` Կանադա մշտական բնակության տեղափոխվել նախատեսողների միայն փոքր մասը: Դա պետք է հաշվի առնել:

Որպես կանոն ներգաղթն ինքնուրույն անցնելու լավ հնարավորություններ ունեն այն մարդիկ, որոնց համար կիրառական է «կատարյալ դեպք»  չափանիշը, մասնավորապես. «միջանցիկ»  մասնագիտություն: Կատարյալ  դեպքում  դա ինժեներա-տեխնիկական և համակարգչային մասնագիտություններն են, ինչպես օրինակ`«էլեկտրիկ», «ինժեներ-մեխանիկ» կամ «ծրագրավորող» և այլն: Դրանից բացի մասնագիտությունը պետք է համընկնի ստացած կրթության հետ: Կրթությունը պետք է լինի միայն բարձրագույն: Եթե ներգաղթողն աշխատում է որպես ծրագրավորող, բայց դիպլոմի կրթությամբ մետաղագործ ինժեներ է  կամ  տնտեսագետ, ապա  ներգաղթի գործընթացն ինքնուրույն անցնելու դեպքում նրա շանսերը կտրուկ կնվազեն:

 Ցանկալի է նույն վայրում աշխատել նվազագույնը 3-4 տարի, հաճախակի  հեռացումները  բացասական արձագանք են առաջացնում:

 Ամուսիններից մեկի մոտ նախկին ամուսնությունների, առավել ևս ամուսնալուծությունից հետո ներգաղթյալի ընտանիքում չապրող երեխաների առկայությունը պահանջում է ավելի շատ թվով  տեղեկանքների և փաստաթղթերի ներկայացում: Ընտանիքի անդամներից մեկի մոտ քիչ թե շատ լուրջ հիվանդության առկայությունը նույնպես ներգաղթի ինքնուրույն անցումը խնդրահարույց է դարձնում:   
«Կատարյալ  դեպք»  հանդիսացող մարդկանց թիվն այնքան էլ շատ չէ: Սակայն անգամ իրենցից ի թիվս այլ բաների պահանջվում է հասկանալ դեսպանատնից ուղղարկված հարցաթերթիկներն ու ձեռնարկները, ունենալ, օրինակ` անգլերեն կամ ֆրանսերեն լեզվի իմացության բավական լավ աստիճան: Եվ վերջապես, ուղղակի հուսալ, որ նրանց բախտը կբերի և պետական պաշտոնյան, ով դիտարկելու է իրենց գործը բարյացակամորեն կվերաբերվի, և փաստաթղթերում մանր վրիպակների առկայության դեպքում բծախնդություն չի ցուցաբերի:

Հարկ է նաև հաշվի առնել այն փաստը, որ միավորները որոնք Ձերն եք համարում և որոնք իսկապես կարող եք հավաքել չեն տրվի ինքնաբերաբար: Գործնականում ներգաղթյալները սովորաբար ավելի քիչ են ստանում, քան ակնկալում են:

Հատկապես ցանկանում ենք նշել «հաջողակության» գործոնը, որն ակտիվ գործում է ներգաղթի գործընթացում: Այլ բանով չես բացատրի, թե ինչու են ներգաղթի գործնթացն անցնելու բոլոր հնարավորություններն ունեցող, լավ պատրաստված մարդիկ այնուամենայնիվ մերժում ստանում:

Մյուս կողմից քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ շատ հնարավորություններ չունեն, նույնիսկ հակառակը, նրանց գործը մասնագետների մոտ կասկած է հարուցում, այդուհանդերձ ներգաղթի վիզա են ստանում: Այդ պատճառով հանուն արդարության հարկ է նշել, որ ներգաղթի գործնթացի ժամանակ ոչ միշտ է գործում «ուժեղագույնն է հաղթում» սկզբունքը:

Հաջորդ փաստը, որը ևս հարկ է հաշվի առնել.  կարևորը ոչ թե ինչպիսի լավ մասնագետ կամ հրաշալի մարդ եք Դուք, այլ այն` ինչպես եք ներկայացել ներգաղթի աշխատակցին: Ձեզ դատում են միայն Ձեր ներկայացրած փաստաթղթերով: Դժվար է ասել, թե մերկ փաստերի տակ ինչ կտեսնի ներգաղթի աշխատակիցը: Ներգաղթի գործնթացն, ինչպես ցանկացած իրավաբանական գործընթաց, թատերական երանգ ունի, այստեղ կարևոր է ով ավելի «լավ  կխաղա»  դերը:

Ամփոփելով կարելի է ասել, որ բացառությամբ մարդկանց մի փոքր խմբի, ովքեր կարող են առանց փաստաբանի, մյուս բոլորին մասնագետի օգնությունը խիստ ցանկալի է:

Ինչում է կայանում  փաստաբանի ծառայություններից օգտվելու առավելությունը.
Փաստաբանը լավ է կողմնորոշվում օրինակ` կանադական օրենսդրությունում, ծանոթ է ակտերին և կանոնակարգերին, որոնք մշտապես թողարկում և գործողության է ընդունում ներգաղթի նախարարությունը: Դեսպանատուն ուղղարկվող բոլոր փաստաթղթերը փաստաբանն է պատրաստում: Կարելի է միանգամայն վստահ լինել, որ Ձեր փաստաթղթերը կնախապատրաստվեն և կձևակերպվեն այն տեսքով, որով դրանք կցանկանան տեսնել ներգաղթի նախարարությունում: Պետք չէ անտեսել փաստը, որ փաստաթղթերի կազմման ձևը մեծ նշանակություն ունի, և որ կանադական նորմերին ոչ համապատասխան կազմված փաստաթղթերը կարդալը աշխատակցի մոտ դժվարություններ կառաջացնի և իբրև արդյունք դժգոհություն կառաջացնեն և ի սկզբանե նրան Ձեր դեմ կտրամադրի:

Ձեր գործին ծանոթանալով` փաստաբանը Ձեզ համար մասնագիտություն ընտրելով և Ձեր աշխատանքային ինքնակենսագրության նկարագիրը օրինակ` կանադական մենթալիտետին համահունչ կազմելով կարող է առավել ճիշտ ստրատեգիա ընտրել: Կանադական մենթալիտետը տարբերվում է նախկին ԽՍՀՄ բնակիչների մենթալիտետից: Կանադացիներին կարող է միանգամայն անհասկանալի լինել Իսրայելի բնակիչներին ակնհայտ թվացողը և հակառակը:

Այդ պատճառով փաստաբանի պատրաստած փաստաթղթերը կազմված` աշխատակցի վրա ներգործման նրբերանգները հաշվի առնելով, նրան հասկանալի և համոզիչ կլինեն:

Ձեր կոնկրետ դրությունը ուսումնասիրելով փաստաբանը նախապես կարող է որոշել, թե փաստաթղթերի ստանդարտ ցանկին լրացուցիչ ինչ փաստաթղթեր հավանաբար կպահանջի էմիգրացիոն աշխատակիցը: Նա Ձեզ համար լրացուցիչ փաստաթղթերի ցանկ կպատրաստի, պատրաստման պարզաբանումներով և, եթե անհրաժեշտ է, դրանցից մի քանիսի պատրաստի տեքստով:Ձեզանից ստացված լրացուցիչ փաստաթղթերը կկցվեն փաստաբանի պարզաբանումներով և մեկնաբանություններով դեսպանատուն ուղղարկվող ֆայլին:  Դա նվազագույնը երաշխավորում է գործընթացի անցման ժամկետի կրճատում, ինչպես նաև կօգնի զերծ մնալ Ձեր գործով բացասական որոշումից:

Թեպետ հաճախորդի փաստաթղթերը դեսպանատուն ներկայացնելուց հետո փաստաբանը չի կարող ուղղակիորեն ազդել ներգաղթի գործընթացի վրա, կարող է անուղղակի ազդեցություն ցուցաբերել,  երբեմն այդ ազդեցությունն օգնում է արմատապես փոխել դրությունը (եթե այն որևէ պատճառով անբարենպաստ է ձևավորվում), ինչպես նաև կրճատել գործի քննության ժամկետները: Փաստաբանը հաճախորդի գործով դրությունը պարզաբանելու խնդրանքով կարող է հարցումներ անել (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր) դեսպանատուն, քննարկել ծագած հարցերը և հավելյալ պարզաբանումներ տալ, եթե պահանջվի:

Մեծ նշանակություն ունի հաճախորդի փաստաթղթերի հետ ուղղարկվող ուղեկցագիրը, որում փաստաբանը փաստացի շարադրում է հաճախորդի կենսգրությունը`  բոլոր փաստերի պարզաբանումով և փաստարկում է, որ հաճախորդը հավաքում է միավորների անհրաժեշտ քանակը և բոլոր հիմքերն ունի ներգաղթի վիզա ստանալու համար: Վերոհիշյալը գործնականորեն անհերքելի է դարձնում հաճախորդի փաստաթղթերը:

Կարևոր է նաև հիշել, թե փաստաբանի մասնակցությունն ինչպիսի տպավորություն է գործում իմիգրացիոն աշխատակիցների մոտ:
Առաջին հերթին փաստաբան ներգրավելն արդեն վկայում է ներգաղթյալի նյութական ապահովվածության մասին, որ եթե կարողացել է գումար վաստակել փաստաբանի ծառայությունները վճարելու համար, իսկապես լավ մասնագետ է:

Երկրորդ` ներգաղթային աշխատողը գիտի, որ փաստաբանի ներկայացրած փաստերն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը, դրանք կարող են չափազանցված և անհրաժեշտ կերպ մեկնաբանված լինել, բայց այդ գեղեցիկ շենքը կառուցվում է ամուր հիմքի` փաստերի վրա: Այդ պատճառով աշխատակցին առավել դյուրին է աշխատել ներգաղթողի փաստաթղթերի հետ և հաճախ պակաս աչալուրջ է նայումը դրանք:

Երրորդ` ներգաղթի աշխատակիցները գիտեն, որ ներգաղթողին  ներգաղթի վիզա չտրամադրելու դեպքում կներքաշվեն դատավեճի փաստաբանի հետ, ով պաշտպանլու է իր հաճախորդների շահերը: Այդպիսի հեռանկարը քչերին է դուր գալիս:

Եվ վերջապես, համբավ ունեցող փաստաբանները լավ հայտնի են դեսպանատներում, որտեղ ուղարկում են իրենց հաճախորդներին, ներգաղթի շատ աշխատակիցների հետ ոչ պաշտոնական հարաբերություններ ունեն: Հետևաբար, զուտ մարդկային տեսակետից ներգաղթի աշխատակիցներն ի սկզբանե բարյացակամորեն են վերաբերվում նրանց հաճախորդների գործերին:

Ամբողջն  ամփոփելով, փաստաբանի դերը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ (բնական է, որ խոսքը գնում է լավ համբավ ունեցող փաստաբանների մասին).

• Էականորեն մեծացնում են ներգաղթի վիզա ստանալու Ձեր հնարավորությունները:

• Շատ դեպքերում դա ներգաղթի գործնթացի անցման շատ ավելի կարճ ժամանակահատված է:

Ում ենք խորհուրդ տալիս օգտվել փաստաբանի ծառայություններից.

• Նրանց, ում համար գործածական չէ «կատարյալ» տարբերակը (նկարագրված հոդվածի սկզբում):

• Եթե վստահ չեք, որ կկարողանաք բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ կերպ ձևակերպել:

• Եթե ծանրաբեռնված եք աշխատանքով և հնարավորություն չունեք շատ ժամանակ տրամադրել ներգաղթի գործընթացին և հիմնովին հասկանաք հարցերը:

• Եթե անկասկած ցանկանում եք ներգաղթի վիզա ստանալ և չեք ցանկանում, որ Ձեր ճակատագիրը պատահական գործոնները որոշեն:

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակը ունի շատ փորձառու թիմ, որոնք մասնագիտացված են պարտքերի բռնագանձման, ֆինանսական աուդիտի, ստուգումների , վարչական և քաղաքացիական գործերով: Մեր ասոցիացիայի անունից  գոհունակություն եմ հայտնում  դատական պաշտպանության և խորհրդատվական հարցերով մեզ օգնություն ցուցաբերելու գործում: Մենք  խորհուրդ ենք տալիս "Ձեր իրավախորհրդատու" ընկերությանը բոլոր նրանց, ովքեր իրավունքի հետ կապված խնդիրներ ունեն:

"Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի" Նախագահ` Մելս Պետրոսյան
Ներկայացնում ենք
Теперь говорите