Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
Home
(+374 10) 320202
+7 (985) 8691842 (Մոսկվա)
On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ռեժիմը կարգավորվում է 1994թ. <<Օտարերկրյա ներդրումների մասին>> ՀՀ օրենքով: 

1. Օտարերկրյա ներդրումների երաշխիքները  Հայաստանում:

<<Օտարերկրյա ներդրումների մասին>> ՀՀ օրենքը նախատեսված է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար և տալիս է երաշխիքներ ընդդեմ ազգայնացման` պահանջելով, որ սեփականազրկում տեղի ունենա միայն դատական կարգով: Այդպիսի դեպքում լրիվ փոխհատուցում է վճարվում:

Օտարերկրյա ներդրողները պաշտպանված են կառավարության անիրավական գործողությունների արդյունք հանդիսացող վնասներից, կամ կառավարության անհարկի գործողություններից: Օրենքր ներդրողներին երաշխավորում է նաև շահույթները և միջոցները ազատ կերպով արտահանելու իրավունք: Այն դեպքում, երբ օտարերկրյա ներդրումների մասին օրենսդրությունը փոփոխությունների ենթարկվի ներդրումը կատարելուց հետո, ներդրողին իրավունք է տրվում հինգ տարի ժամկետով ազատվելու ցանկացած պակաս նպաստավոր դրույթներից:

Օտարերկրյա ներդրումների տեսակները Հայաստանում.

Օտարերկրյա ներդրողները կարող են ՀՀ տարածքում ներդրումներ իրականացնել`

ա) արտարժույթով, արժութային այլ արժեքներով, ՀՀ ազգային դրամով.

բ) շարժական ու անշարժ գույքով (շինություններ, շենքեր, սարքավորումներ և նյութական այլ արժեքներ) և դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով.

գ) բաժնետոմսերով, պարտատոմսերով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով.

դ) դրամական պահանջների ձևով և պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով.

ե) արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով.

զ) ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեության իրականացման իրավունքով, այդ թվում նաև բնական ռեսուրսների հետախուզման, արդյունահանման, մշտական կամ շահագործման իրավունքով.

է) վճարովի ծառայություններով.

ը) ՀՀ օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակներով:

Սահմանված տեսակների օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.  Օտարերկրյա ներդրումների իրականացման ձևերը Հայաստանում.

Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն ներդրումներ իրականացնել հետևյալ ձևերով`

ա) օտարերկրյա ներդրումներին ամբողջությամբ պատկանող ձեռնարկությունների, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելու կամ գործող ձեռնարկությունները որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով.

բ) ՀՀ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ նոր ձեռնարկություններ հիմնադրելու կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով.

գ) ՀՀ օրենսդրության շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր և ՀՀ օչենսդրությամբ սահմանված այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով.

դ) ինքնուրույն կամ ՀՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ հողօգտագործման իրավունք և ՀՀ տարածքում բնական ռեսուրսների օգտագործման կոնցեսիաներ ձեռք բերելու միջոցով.

ե) գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով.

զ) ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով, մասնավորապես` ՀՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

Սահմանված ձևերի օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են  օգնել Ձեզ :

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և  կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր:   Նրանց  բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական  խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:

"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան
Ներկայացնում ենք