Օտարերկրացիների, այդ թվում` ազգությամբ հայ օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանի Հանրապետությունում
Home
(+374 10) 320202
+7 (985) 8691842 (Մոսկվա)
On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Օտարերկրացիների, այդ թվում` ազգությամբ հայ օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանի Հանրապետությունում

1. Օտարերկրացու իրավական վիճակը  Հայաստանում

<<Օտարերկրացիների մասին>> ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում  օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ   սահմանված կարգով ունի սեփականության,աշխատանքի,ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այլ իրավունքներ:

Օտարերկրյա քաղաքացին ՀՀ վճարում է հարկեր, տուրքեր և կատարում այլ պարտադիր վճարումներ`ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:  

Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է ՀՀ քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից, ինչպես նաև օգտվում է իր քաղաքացիության պետության դիվանագիտական պաշտպանությունից:

ՀՀ օտարերկրացիները պարտավոր են հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները:

ՀՀ տարածքում օտարերկրացիները կրում են ՀՀ քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
  Օտարերկրացին պահպանում է քաղաքացիության կողմի հետ իրավական կապը, օգտվում է նրա հովանավորությունից և պաշտպանությունից:

Օտարերկրացին չի օգտվում հետևյալ իրավունքներից`

    ▪    առանց վիզայի ՀՀ տարածք մուտք գործելու,
    ▪    ընտրելու և ընտրվելու ՀՀ պետական իշխանության մարմիններում, ինչպես նաև     տեղական ինքնակառավարման մարմիններում,
    ▪    մասնակցելու համաժողովրդական քվեարկությանը(համապետական հանրաքվե),
    ▪    ընդունվելու հանրային ծառայության,
    ▪    ստեղծելու կուսակցություններ և դրանց անդամագրվելու,
    ▪    հողի նկատմամբ սեփականության իրավունքից,

2. Ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը Հայաստանում 

Ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը տարբերվում է այլ օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակից նրանով, որ`

    ✓    ազգությամբ հայ օտարերկրացուն կարող է տրվել ինչպես ժամանակավոր և  մշտական,այնպես էլ հատուկ կացության կարգավիճակ .
    ✓    ազգությամբ հայ օտարերկրացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով :

 
Այն անձանց,ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ տրվում է հատուկ տեսակի անձնագիր` 10 տարի ժամկետով, որը հնարավորություն է տալիս`

    ✓    առանց մուտքի վիզայի ճամփորդել Հայաստան.
    ✓    Հայաստանում օգտվել հողի նկատմամբ սեփականության իրավունքից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀՀ-ում օտարերկրացիների գտնվելու և բնակվելու համր <<Օտարերկրացիների մասին>> ՀՀ  օրենքով սահմանված է կացության երեք կարգավիճակ.

ժամանակավոր
մշտական
հատուկ

Նշված կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար`

ժամաակավոր կացության քարտը
մշտական կացության քարտը
հատուկ անձնագիրը

1.Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը
 

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունի ՀՀ տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հետևյալ հանգամանքներից որևէ մեկը`

▪    ուսումը
▪    աշխատանքի թույլտվության առկայությունը
▪    ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում օրինական կարգով բնակվող օտարերկրացու հետ ամուսնությունը

▪    ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող  օտարերկրացու մերձավոր ազգականը (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ ) լինելը
▪    ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը
▪    ազգությամբ հայ լինելը 
 
Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

▪    ապացուցում է ՀՀ-ում իր մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) առկայությունը, կամ
▪    ՀՀ-ում ապահովված է բնակարանով և գոյության միջոցներով, կամ
▪    մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում, կամ
▪    ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն,
▪    ազգությամբ հայ է:
  
2.Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տալու ժամկետները 


Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: 
Ընդ որում, ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացին ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը լուծվելու կամ անվավեր ճանաչվելու դեպքում կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով, եթե հիմնավորվում է, որ ամուսնության մեջ է գտնվել և ՀՀ տարածքում բնակվել է առնվազն մեկ տարի:

Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով`յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ
Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:

3.Հատուկ կացության կարգավիճակ տալու հիմքերը

Հատուկ կացության կարգավիճակ տրվում է`
    ▪    ազգությամբ հայ օտարերկրացիներին.
    ▪    ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ  օտարերկրացիների:

4.Հատուկ կացության կարգավիճակ տալու ժամկետները, կարգը
 
Հատուկ կացության կարգավիճակ տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են  օգնել Ձեզ:

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և  կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր:   Նրանց  բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական  խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:

"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան
Ներկայացնում ենք