> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
Home
(+374 10) 320202
+7 (985) 8691842 (Մոսկվա)
On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները

ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մեկնելու դեպքում կենսաթոշակ ստանալու երաշխիքները  

Մինչ 05.02.2009թ. գործող կարգի համաձայն` այլ պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում էր: Այլ պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին միանվագ վճարվում էր վեց ամսվա կենսաթոշակ կամ մինչև կենսաթոշակ ստանալու ժամկետը լրանալը, բայց վեց ամսից ոչ ավելի:

Նշված գումարը կենսաթոշակառուին վճարվում էր նրա գրավոր դիմելու և հաշվառումից դուրս գալու դեպքում` մեկ ամսվա ընթացքում, որից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցվում էր:

05.02.2009թ. ուժի մեջ մտած` <<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով վերոնշյալ կարգը ուժը կորցրած ճանաչվեց: Այսուհետ, այլ պետության մշտական բնակության մեկնելու դեպքում քաղաքացու կենսաթոշակը վճարվում է լիազորագրով:

Կենսաթոշակը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի` սկսած կենսաթոշակ չստացված ամսից: Նշված ժամկետը լրանալուց հետո պետք է ներկայացվի նոր լիազորագիր, որը կգործի նույն (տասներկու ամիս) ժամկետով:

            ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄՆԵՐ
▪    Պետք է նկատի ունենալ, որ նախկինում գործող կարգի համաձայն այլ պետություն մշտական բնակության մեկնելու հիմքով կենսաթոշակի դադարեցված վճարումը լիազորագրով չի վերսկսվում: Կենսաթոշակի դադարեցված վճարումը վերսկսելու համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին անձամբ գրավոր դիմում ներկայացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության այն ստորաբաժանում, որտեղ նշանակվել է իր կենսաթոշակը:

▪    ԱՊՀ անդամ պետություններ մշտական բնակության մեկնելու դեպքում ՀՀ քաղաքացիների կենսաթոշակի վճարումը դադարեցվում է, եթե նույն տեսակի կենսաթոշակ նախատեսված է մշտական բնակության պետության օրենսդրությամբ :

Օտարերկրյա քաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքը Հայաստանում

Օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է`

▪    ՀՀ միջացգային պայմանագրերին և 

▪    ՀՀ ներպետական օրենսդրությանը համապատասխան:

1992 թվականի մարտի 13-ի <<Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին>> համաձայնագրի մասնակից պետությունների ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում ըստ ՀՀ-ում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրան նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է:

Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակի վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքի կամ կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Համաձայնագրով նախատեսված է նաև, որ ԱՊՀ անդամ, ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող պետությունների, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի պետական մարմինների կողմից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 1-ը տրված` ապահովագրական ստաժին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքն օգտագործող գործատուները նրանց մասով չեն ազատվում  սոցիալական վճարների կատարման պարտականությունից:

ՀՀ-ում վարձու աշխատող օտարերկրացիները չեն ազատվում են սոցիալական վճարների կատարման պարտականությունից:

 <<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար:

 ՀՀ-ում պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք 

ՀՀ-ում պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք են`

-ՀՀ քաղաքացիները.
-ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները.
- քաղաքացիություն չունեցող անձինք
-ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք: 

Պետական նպաստի տեսակներն են`
    ▪    ընտանեկան նպաստը և միանվագ դրամական օգնությունը
    ▪    երեխայի խնամքի նպաստը.
    ▪    երեխայի ծննդյան միանվագ նպաստը.
    ▪    զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստը: 

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են  օգնել Ձեզ :

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Հովիկ Ստուդիո" ՍՊԸ-ն ի դեմս հիմնադրի իր շնորհակալությունն է հայտնում "Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակին:  Աշխատանքը , որը դուք կատարել եք արժանի է բարձր գնահատականների: Ծառայությունները իրականացվել են որակով և ժամանակին, խնդրի իրական պատկերացմամբ:

Շատ շնորհակալ ենք! Հարկ եղած դեպքում կրկին կդիմենք Ձեզ, քանի որ մենք գոհ ենք ներկայիս արդյունքից:

Գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Իշխան Գասպարյան
Ներկայացնում ենք