Աշխատանքային վեճերով փաստաբանն աշխատանքային իրավահարբերությունների հարցերով, աշխատակցի` գործատուի հետ, բանակցությունների վարման, հաճախորդի օրինական իրավունքների և շահերի պաշտպանության իրավաբանական օգնություն է ցուցաբերում:
Առավել հաճախ աշխատանքային վեճերը ծագում են հետևյալ հանգամանքներից ելնելով. կրճատում, ազատում, աշխատավարձի չափսի կրճատում, այլ պաշտոնի տեղափոխում, աշխատավարձի կամ փոխհատուցման չվճարում, աշխատակցին պատասխանատվության ենթարկում:
Աշխատանքային վեճերով, տրամադրվում են հետևյալ իրավաբանական ծառայությունները.
- աշխատանքային վեճերով իրավաբանական խորհրդատվություն,
- կոլեկտիվային տարաձայնությունների և աշխատանքային անհատական վեճերի արտադատական կարգավորում, բողոքների վերանայում, բանակցությունների վարում,
- իրավաբանական փաստաթղթերի, հայցադիմումների, բողոքարկումների, հայտերի, միջնորդությունների և ընթացակարգային այլ փաստաթղթերի մշակում,
- դատարանում շահերի ներկայացուցչություն և պաշտպանություն,
- աշխատանքային անհատական պայմանագրերի և համաձայնագրերի մշակում,
- ընկերության ներքին փաստաթղթերի մշակում,
Աշխատանքային վեճերի տեսակները.
- ազատման բողոքարկում և պաշտոնի վերականգնում,
- աշխատանքային գրքույկում գրառման փոփոխությունների կատարում,
- աշխատավարձի և այլ վճարների վերաբերյալ պարտքերի գանձում,
- այլ պաշտոնի կամ աշխատանքի տեղափոխման վիճարկում,
- աշխատակցին նյութական պատասխանատվության ենթարկում,
- կարգապահական տույժեր,
- վնասի հատուցում,
- չօգտագործված արձակուրդի փոխհատուցում,
- կրճատման բողոքարկում,
- պաշտոնից և աշխատանքից ազատում և վերականգնում,
- աշխատանքի ընդունման մերժման բողոքարկում,
- անօրինական ազատման բողոքարկում:
Հավանաբար յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ խախտվել են իր աշխատանքային իրավունքները, այսինքն` աշխատանքային վեճեր են առաջացել: Քչերն են համարձակվում շահերը պաշտպանել դատարանում, ինչը պայմանավորված է մի շարք փաստերով, ինչպիսիք են`պաշտպանվելու միջոցների անտեղյակությունը, անվստահություն`դատական պաշտպանության հանդեպ, ինչպես նաև տարրական վախը գործատուի ամենակարող ձեռքից:
Պաշտպանել խախտված իրավունքները, թե ոչ` յուրաքանչյուրի անհատական գործն է, բայց մենք խորհուրդ ենք տալիս օգնության համար դիմել պրոֆեսիոնալներին և, այնուամենայնիվ, վերականգնել արդարությունը, քանի որ ինչպես ցույց է տալիս դատական փորձը աշխատանքային վեճերի 95%-ում վճիռն ընդունվում է աշխատակցի օգտին:
Ընդ որում Ձեզանից միայն պահանջվում է հավատալ հաջողությանը, իսկ մեր արհեստա- վարժությունը և աշխատանքային վեճերի վարման փորձը կօգնեն պաշտպանել և վերականգնել Ձեր խախտված իրավունքները:
Հաճախ աշխատանքային վեճերի սկզբնապատճառ է հանդիսանում սեփականատերերի կամ նրանց լիազորած մարմինների կողմից աշխատանքի մասին գործող օրենսդրության չիմացությունը կամ դրա նորմերի անհամապատասխան կիրառումը:
Այս բնագավառում չարաշահումների հնարավորությունները բավական շատ են: Ընդ որում խախտումները կարող են լինել ինչպես գործատուի, այնպես էլ աշխատակցի կողմից:
Աշխատանքային վեճերը կարող են անհատական և կոլեկտիվ լինել:
Հայաստանյան օրենսդրությունը առանձնացնում է աշխատանքային վեճերի հետևյալ տեսակներ.
- աշխատակիցների և ձեռնարկության միջև աշխատանքի պայմանների կիրառման,
- աշխատակիցների և ձեռնարկության միջև աշխատանքի պայմանների հաստատման կամ փոփոխության,
- արհմիութենական կոմիտեների և վարչության միջև աշխատանքի պայմանների հաստատման կամ փոփոխության պատճառով:
Աշխատակիցները չպետք է վախենան պաշտպանել իրենց օրինական իրավունքները:
Հայկական դատարանների դատական որոշումների պրակտիկայում մեծամասամբ դատական որոշումը կայացվում է հօգուտ աշխատողի: Մենք կօգնենք Ձեզ պաշտպանել Ձեր աշխատանքային իրավունքները, եթե նրանք խախտվել են ընկերության վարչակազմի կողմից, որտեղ Դուք աշխատել եք կամ աշխատում եք:
Մենք պատրաստ ենք Ձեզ օգնել ինչպես վեճի նախադատական հարթման գործընթացում, այնպես էլ անմիջապես դատական գործընթացում:
Մենք պատրաստ ենք անցկացնել Ձեզ մոտ եղած բոլոր փաստաթղթերի իրավաբանական մանրակրկիտ փորձաքննություն, անհրաժեշտ ապացույցներ հավաքել, հայցադիմումներ կազմել և դրան կցված փաստաթղթեր, ինչպես նաև Ձեր գործը վարել դատարանում:
Բացի այդ, մեր իրավաբանները պատրաստ են պաշտպանել Ձեր ձեռնարկությունը անբարեխիղճ աշխատակցից կամ աշխատանքային վեճերի միջոցով Ձեր ձեռնարկության աշխատանքը կաթվածահար ցանկացող մրցակիցներից:
Մենք պատրաստ ենք հատուկ Ձեր ձեռնարկության համար առավելագույնն ապահովող աշխատանքային պայմանագրեր մշակել:
Փորձառու փաստաբանները պատրաստ են Ձեր իրավունքները պաշտպանել դատական գործընթացում և կանխել հավանական բացասական հետևանքները:
