Պարտքի բռնագանձումը չվճարողների վրա օրինական միջոցների և մեթոդների ազդեցության ամբողջություն է, ինչի արդյունքը առկա պարտքերի մարումն է:
Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները.
- նախադատական (արտադատական) բռնագանձում,
- դատական բռնագանձում,
- պարտապանի գույքի և ձեռնարկության ակտիվների որոնում,
- հետդատական բռնագանձում:
Մեր աշխատանքը սկսվում է չվճարողի դեմ անհատական գործ հարուցելուց, ինչից հետո պարտապանի մասին առկա տեղեկութունների վերլուծության միջոցով կատարվում է դրա ձևավորում, ինչը մինչդատական կարգավորման փուլում օգնում է տարբեր հանգամանքներ հաշվի առնելով ճիշտ ընտրել շփման ձևը, իսկ կատարողական վարույթի փուլում կատարողին անհրաժեշտ փաստացի տվյալներ է տալիս:
Աշխատանքային փորձ և տարբեր պարտքերի բռնագանձման գործածված միջոցներ ունենալով մենք աշխատում ենք նույնիսկ ամենափոքր պարտքերի հետ:
Բռնագանձման աշխատանքը հասցնում ենք տրամաբանական ավարտին`գանձման: Դա մեզ հաջողվում է ի շնորհիվ հարկադրման պետական ապարատի գործածման և պետական մարմինների հետ օրինական ճանապարհով սերտ փոխգործակցության` սկսած նախադատական բռնագանձումից մինչ առկա քրեական օրենսգրքի գործածում:
Պարտքերն ինքնուրույն վերադարձնելը մեծ ծախս է պահանջում, հատուկ գիտելիքներ և աշխատակիցներ, փորձառու, որակյալ անձնակազմ, փորձարկված սխեմաներ, անհրաժեշտ հմտություններ:
Մեր աշխատանքը կոչված է օգնելու կազմակերպություններին, որոնց գործունեությունում կան ուշացած վճարումներ և անբարեխիղճ չվճարողներ, ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձինք:
Ընկերությունը պատրաստ է աշխատել առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ուշացած վճարումով արտադրանք բացթողնող ընկերությունների, լիզինգային և ֆակտորինգային կազմակերպությունների, քաղաքային ընկերությունների, սպառողական կրեդիտավորման, ավտովարկերի, հիփոթեքային վարկերի, արտադրանքի մատակարարման և վաճառքի պայմանագրերի պարտքերի առգրավման համար:
Մեր վարձատրության դրույքաչափը համապատասխանում է հաճախորդների ակնկալիքներին:
Մեր գործունեությունն իրականացվում է օրենսդրության նորմերին համապատասխան և ներառում է իրավաբանական վերլուծություն և առկա պարտքի մասին ներկայացված փաստաթղթերի ֆինանսական փորձաքննություն, պարտքային պարտավորությունների հարթման ամենաբարենպաստ օրինական տարբերակների մշակում և իրականացում:
Մեր առավելություններն են.
- Ֆինանսական հաստատությունների սեփական ծառայությունների համեմատ մեծ արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ պարտքերի հավաքումն Ընկերության գործունեության հիմնական ձևերից մեկն է, ինչն իր հերթին կխնայի Ձեր աշխատակազմի ժամանակը և կնվազեցնի ծախսերը:
- Ընկերության հետ աշխատելիս ֆինանսական ռիսկերի բացակայություն, քանի որ ծառայությունների միջնորդավճարը գանձվում է իսկապես հատուցված պարտքերից` կախված պարտքի չափից և ժամանակից:
- Պատվիրատուի` բռնագանձման գործընթացի պատկերավոր ռիսկի էական կրճատում:
- Գլխավոր շեշտերից մեկը մինչդատական բռնագանձումն է, որն էապես նվազեցնում է պարտքի մարման ժամկետը:
- Ընկերության աշխատանքի բարձր արդյունավետություն:
Մենք աշխատում են Հայաստանի ողջ տարածքում:
Պարտքի բռնագանձման պրոֆեսիոնալ մոտեցումը Ձեր ժամանակի և դրամական միջոցների տնտեսումն է:
