Բիզնեսի համար

Բիզնեսի փաստաբանը Հայաստանում

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի գործունեության առաջատար ուղղություններից է բիզնես փաստաբանությունը: Փաստաբանները ձեռնարկություններին, ձեռնարկատերերին բիզնեսի ամենատարբեր ուղղություններով իրավական սպասարկման և ուղեկցման երկար տարների փորձ ունեն:

Մեզ մոտ Դուք ստանում եք իրավաբանական որոկյալ ծառայությունների ամբողջություն: Մենք առաջարկում ենք ձեռնարկատիրական գործունեության, իրավաբանական և ֆիզիկական անձանց բիզնես շահերի պաշտպանության, կանոնավոր և ժամանակավոր հիմունքով ձեռնարկատերերի իրավաբանական և այլ համատեղ ծառայությունների ամբողջություն:

  • իրավաբանական հարցերով խորհրդատվություններ, եզրակացություններ,
  • իրավական տեղեկատվության ապահովում(ստանդարտ նյութեր, տեղեկատվություն ;
  • իրավական փորձաքննություն և համաձայնագրերի, պայմանագրերի, կորպորատիվ փաստաթղթերի մշակում,
  • հայցերի, բողոքների, հայտերի նախապատրաստում, կազմում և ներկայացում,
  • երրորդ անձանց հետ բանակցությունների մասնակցություն,
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում շահերի ներկայացում,
  • վերահսկող մարմինների կողմից ստուգման ժամանակ անհրաժեշտության դեպքում հաճախորդի մոտ մեկնում;
  • գործեր վարել դատարանում և կատարողական վարույթի փուլում,
  • կադրային գործավարության կառավարման և տեղաբաշխման հարցերով խորհրդատվություն,
  • գրանցման գործողության իրականացում (ձեռնարկության գրանցում, արտասահմանյան ընկերության ներկայանցուցչության գրանցում, փոփոխություններ փաստաթղթերում),
  • անշարժ գույքի գրանցում, անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման գործարքների իրավաբանական ուղեկցում,
  • գործի նյութերի ուսումնասիրություն և դատական հեռանկարների գնահատում,
  • Հարկման օպտիմալացում;

Դուք ինքնուրույն եք ընտրում Ձեզ անհրաժեշտ ծառայությունների ցանկը և ծավալը:

Բիզնեսի իրավաբանական ուղեկցման դրական կողմերը.

  • բանակցությունների որակյալ անցկացում,
  • իրավաբանների և փաստաբանների գործնական փորձը թույլ է տալիս լուծել բազմազան խնդիրներ,
  • հաճախորդի մասին տեղեկատվության գաղտնիություն, ընկերության գործունեության տեղեկատվության անհասանելիություն,
  • փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորում,
  • սեփական իրավաբանական տեղամասի ապահովման խնդիրների բացակայության հետևանքով դրամական միջոցների տնտեսում:

Հայաստանում բիզնես փաստաբանին պետք է դիմել հետևյալ դեպքերում.

Նոր բիզնեսի ստեղծում և կազմակերպում: Որոշակի գումար խնայելու ցանկությունն առանց տվյալ բիզնեսի գործունեությունը կարգավորող զանազան օրենքների իմացության, ինչպես նաև օրենքների, որոնց հետևելն անհրաժեշտ է նոր գործի հաջողակ սկզբին, կարող են հանգեցնել նրան, որ թույլ տված սխալների ուղղումը կարող է արժանանալ մի փոքր ավելին քան նախնական գինը, որն անհրաժեշտ էր ծախսել փաստաբան վարձելիս, որպեսզի կազմակերպեք ձեր բիզնեսը Հայաստանում:

Եթե ունեք փակ բաժնետիրական ընկերություն, բաց բաժնետիրական ընկերություն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, մասնավոր ձեռնարկություն, ապա ճիշտ կապիտալիզացման, իրավական ձևակերպումների հետևման և փաստաթղթերի, համաձայնագրերի ճիշտ ձևակերպման համար պետք է համոզվեք, որ ճիշտ եք ընտրել ընկերության կազմակերպաիրավական ձևը: Հակառակ դեպքում նշվածին չհետևելը կարող է հանգեցնել վեճերի, ֆինանսական կորուստների:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի փաստաբանները կօգնեն ընտրել ձեր տնտեսական ենթակայության համար ամենահամապատասխան ձևը: Ինչպես նաև բիզնեսի համար կազմակերպչական փաստաթղթեր նախապատրաստել (կանոնադրություններ, արձանագրություն- ներ, որոշումներ և այլն): Փաստաբանը կարող է նաև տրամադրել տեղեկատվություն լիցենզիա ձեռքբերելու համար: Մենք դա կանենք շատ խելամիտ գնով:
Առաջին աշխատակիցների ընդունում.

Սեփական աշխատակիցներ չունեցող ընկերությունները հետագայում կարող են բախվել իրենց մտավոր սեփականության խնդիրներին, ինչպես նաև առևտրային գաղտնիքի բացահայտման հնարավոր ռիսկ են կրում: Աշխատակիցներից կողմից վեճերը և դատական հայցերն, որպես կանոն, առաջանում են, քանի որ ընկերությունն ի սկզբանե ի վիճակի չէ հստակ սահմանել աշխատակիցների միջև աշխատանքային հարաբերությունները:

Մենք կարող ենք նախապատրաստել աշխատանքային պայմանագրեր, հայտնագործությունը զիջելու պայմանագրեր, տեղեկատվության չհրապարակման համաձայնագրեր: Կարող ենք ձեզ խորհուրդ տալ մտավոր և բաժնեմասային սեփականության ոլորտում աշխատակիցների ծախսատար վեճերի նրբությունների առկայության դեպքում: Մենք նաև կարող ենք օգնել աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում:

Բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկում և տեղաբաշխում.

Բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկումը կամ տեղաբաշխումը մեծապես կարգավորում է պետությունն ու արժեթղթերի օրենսդրությունը: Իրավական նորմերին հետևելը բարդ է և չկատարելու հետևանքները կարող են լուրջ լինել: Արժեթղթերն օրենքի խախտումներով թողարկելու դեպքում դրանց սեփականատերերի, բաժնետերերի կրած վնասի համար կարող են պատասխանատվության ենթարկվել ընկերությունը, տնօրենները, պաշտոնյաները և խորհրդատուները:

Նոր ապրանքների և ծառայությունների ստեղծման և զարգացման պլանավորում.

Մեր փաստաբանները կօգնեն գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքում ընկերության ստեղծագործական բոլոր աշխատանքների և մտավոր սեփականության այդ թվում`գյուտերի, արտոնագրերի, առևտրային գաղտնիքների, ապրանքանիշերի եւ հեղինակային իրավունքների սեփականության իրավունքի պաշտպանության գործում:

Ապրանք վաճառելիս, կամ ծառայություն մատուցելիս Դուք ի վիճակի եք սահմանել կամ նախաձեռնել հիմնական պայմանագրի պայմանները: Ընկերությունները ոչ միշտ են օգտվում այդ փաստից: Ձեր կոնկրետ առաջադրանքները լուծելու համար փաստաբանը կարող է պատրաստել այդ համաձայնագրերի նախագիծը Ձեր շահերը լավագույնը պաշտպանող պայմաններով:

Ընկերության կողմից առևտրային առաջարկների, երրորդ անձանց կողմից պատրաստված պայմանագրերի, համաձայնագրերի ստացում: Երրորդ անձանց պատրաստած վարձակալության, մատակարարման և այլ պայմանագրերը հաճախ կազմված են միակողմանի` իրենց օգտին: Փաստաբանները կօգնեն վերանայել երրորդ կողմի պատրաստած պայմանագիրը, գտնել խնդրահարույց տարածքները և համապատասխան պայմանագրայի փոփոխություններ կամ լրացումներ պատրաստել:

Վեճեր ընկերության ներսում:

Համասեփականատերերի, գործընկերների, բաժնետերերի, տնօրենների, ղեկավարների և հիմնական աշխատակիցների միջև վեճերը չլուծելը կարող է բացասաբար ազդել ընկերության, նրա ֆինանսական կայունության վրա:

Բիզնեսի ձեռքբերում.

Բիզնեսի ձեռքբերումը հարկային և իրավական շատ հարցեր է առաջացնում: Մեր փաստաբանները կընտրեն ձեռքբերման առավել համապատասխան կառուցվածք, անհրաժեշտ ուշադրություն կցուցաբերեն գործարքի չհայտարարված և չնախատեսված պարտավորությունների և ռիսկերի առկայության, պայմանների և փաստաթղթերի համաձայնեցման գործում:

Բիզնեսի վաճառք.

Բիզնեսի վաճառքը հարկային և իրավական հարցեր է առաջացնում, ազդում է բաժնետերերի, աշխատակիցների և հաճախորդների վրա:

Մեր փաստաբանները խորհրդատվություն կտրամադրեն բաժնետերերի, աշխատակիցների և հաճախորդների առաջ Ձեր պարտավորությունների մասին և կօգնեն որոշել գործարքի` Ձեզ առավել շահեկան կառուցվածքը: Խորհրդատվություն կտրամադրեն նաև հարկային հետևանքների վերաբերյալ և կիրականացնեն կարգավորող և պայմանագրայի բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են գործարքի կայացման համար:

Բիզնեսի շարունակումը ղեկավար կազմի հեռանալուց հետո.

Ձեռնարկության սեփականտիրոջ` առանց բիզնեսի պատշաճ փոխանցման, ղեկավար կազմի փոփոխումը, ինչպես նաև վերջինիս հեռացումը մահվան, հիվանդության և այլ դեպքերում կարող է բացասական հետևանքներ առաջացնել: Մեր փաստաբանները խորհրդատվության միջոցով կօգնեն խուսափել անսպասելի ծախսերից: Փաստաբանը կարող է պայմանագրեր նախապատրաստել Ձեր կոնկրետ խնդիրները լուծելու համար:

WhatsAppTelegramViberMessenger