Բիզնեսի համար

Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանությունը

Մեր փաստաբաններն ու իրավաբանները երկար տարիների փորձ ունեն մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում: Մտավոր սեփականությունն օրենքով ամրագրված մտավոր գործունեության արդյունքի բացառիկ իրավունք է: Ընկերության մասնագետները (փաստաբանները, իրավաբանները, արտոնագրված հավատարմատարները), աջակցություն են ցուցաբերում մտավոր սեփականություն հանդիսացող առարկաների գնահատմանը, ուղեկցմանը, իրավահարաբերությունների ապահովմանը:

Փաստաբաններն ու մասնագետները հեղինակային իրավունքի ոլորտում մատուցում են հետևյալ ծառայությունները .

  • մտավոր սեփականության պաշտպանության խորհրդատվություն,
  • հեղինակային և հարակից իրավունքների իրավաբանական պաշտպանություն,
  • մտավոր սեփականության առարկայի նկատմամբ իրավունքների ճանաչում և վերականգնում, ապրանքանիշի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի ճանաչում,
  • դոմենային անվան իրավունքի իրավաբանական վեճեր,
  • արտոնագրային, ապրանքանշանների, առևտրային նշանակության և ֆիրմային անվանման վեճեր,
  • մտավոր սեփականության առարկայի ստեղծման և օգտագործման պայմանագրերից ծագող վեճեր,
  • մաքսային ռեգիստրում մտավոր սեփականության գրանցում,
  • մտավոր սեփականության օբեկտների նկատմամբ իրավունքի գրանցում,
  • մտավոր սեփականության իրավունքի օբեկտների օգտագործման, լիցենզիոն պայմանագրերի կնքման իրավաբանական ուղեկցում,
  • դատարանում մտավոր սեփականության իրավունքի ներկայացում և պաշտպանություն,
  • դիմումների, հայցապահանջների, բողոքների կազմում. վեճերի նախադատական կարգավորում,
  • խախտումներով տրված հեղինակային իրավունքի օբեկտների, պաշտպանիչ փաստաթղթերի վիճարկում,
  • հեղինակային իրավունքի առարկայի չարտոնված օգտագործման ոլորտում ընդհարումների նախադատական կարգավորում,
  • հեղինակային իրավունքի օբեկտների նկատմանբ փորձագետի եզրակացության մշակում,
  • հեղինակային իրավունքի օբեկտի գնահատում,
  • հեղինակային իրավունքի օբեկտի ժառանգության ուղեկցում,
  • արդյունաբերական սեփականության արտադրանքի և օբեկտի հեղինակության հաստատում,
  • մտավոր սեփականության իրավունքի խախտման ապացույցների հավաքում,
  • մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ուղեկցում:

Մտավոր գործունեության արդյունք են հանդիսանում մտավոր սեփականության իրավունքի օբյեկտները.

  • ֆիրմային անվանումը,
  • ապրանքանիշը (ապրանքների և ծառայությունների նշանը),
  • ապրանքի ծագման վայրի անվանումը.
  • առևտրային նշանակությունը,
  • առևտրային գաղտնիքը,
  • գյուտը, օգտակար մոդելը.
  • արդյունաբերական նմուշը,
  • գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները,
  • ձայնագրվածքները,
  • համակարգչային ծրագրերը,
  • տվյալների բազաները,
  • նորարարություններ և շատ ավելին:

Մենք առաջարկում համալիր լուծումներ մտավոր սեփականության ոլորտում:

Հեղինակային իրավունքը Հայաստանում

Հեղինակային իրավունքը մտավոր սեփականության իրավունքի ինստիտուտներից է: Դրանով են կարգավորվում գիտության, գրականության և արվեստի (հեղինակային իրավունք) ստեղծագործությունների ստեղծումից և օգտագործումից առաջացող հարաբերությունները` ձայնագրվածքների, կատարումների, բեմադրումների, եթերային և կաբելային հաղորդման փոխանցումների (հարակից իրավունքներ):
Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • փաստաբանի խորհրդատվություն,
  • վնասի հատուցում, ներառյալ բաց թողած օգուտը,
  • իրավունքները խախտող կամ խախտման վտանգ առաջացնող գործողությունների դադարեցում, այն է` կեղծ արտադրանքի վաճառքի արգելք և այլն,
  • մինչ իրավունքների խախտումը եղած դրության վերականգնում, այն է օրինակ`կեղծ օրինակների ոչնչացում, Ձեր ստեղծագործության օգտագործման ժամանակ անվան նշում (եթե օրինակ` Ձեր ստեղծագործությունը տպագրել են ամսագրում կամ կատալոգում, բայց չեն նշել Ձեր անունը),
  • իրավունքի ճանաչում, այն է Ձեզ ` իբրև ստեղծագործության հեղինակ, հրապարակավ ճանաչում,
  • փաստաթղթերի փաթեթների, հայցադիմումների, բողոքների, հայտերի կազմում, ցանկացած իրավապահ ատյանների համար:
  • ծանոթանալ փաստաթղթերին, հայցադիմում նախապատրաստել և ներկայացնել դատարան,
  • դատական նիստում փաստաբանի անմիջական մասնակցություն,
  • հաշտության համաձայնագրերի նախապատրաստում և դատարանում դրանց հաստատում,
  • անհրաժեշտության դեպքում մասնակցել օրինական ուժի մեջ չմտած դատարանի վճռի բողոքարկմանը,
  • կատարողական վարույթում փաստաբանի մասնակցությունը:
WhatsAppTelegramViberMessenger