Ընկերության կորպորոտիվ իրավաբանը պատասխանատվություն է կրում ամբողջական համապարփակ և պրոֆեսիոնալ իրավական ուղեկցման համար, իրավական հարցերով իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում, անմիջական մասնակցություն է ունենում պայմանագրերի նախագծերի մշակմանը,մատուցում է գործարքների ուղեկցման ծառայություն, փաստաթղթերի իրավաբանական փորձաքննություն է իրականացնում, իրավաբանական եզրակացություններ է պատրաստում, հաճախորդի ընկերության շահերն է ներկայացնում դատարանում և Հայաստանի պաշտոնական մարմիններում:
Իրավաբանական կորպորոտիվ ուղեկցման ծառայություններ.
- իրավական հարցերով խորհրդատվություն,
- պայմանագրերի, համաձայնագրերի, նամակների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում,
- կորպորատիվ իրավունքների փոխանցման, ընկերության ակտիվների հետ գործարքների իրավաբանական ուղեկցում,
- իրավական փորձաքննություն, փաստաթղթերի իրավական վերլուծություն և իրավաբանական եզրակացությունների ու հանձնարարականների նախապատրաստում,
- ներկայացուցչություն. դատարաններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ձեռնարկությունների և քաղաքացիների առջև,
- գործընկերների և պայմանագրի կողմերի հետ հաճախորդի բանակցությունների իրավաբանական ուղեկցում,
- ձեռնարկության աշխատանքի ուրվագծի վերլուծություն, առաջարկությունների և դիտողությունների նախապատրաստում,
- ձեռնարկության ներքին փաստաթղթաշրջանառության իրավական վերլուծություն
- առևտրային նախագծերի իրավաբանական ուղեկցում և ռիսկերի գնահատում,
- Հայաստանի գործող օրենսդրությամբ վերլուծական տեղեկանքների նախապատրաստում,
- գործի դատական հեռանկարային գնահատում և վեճերի նախադատական կարգավորում,
- հարկման, հարկային պլանավորման և օպտիմալացման հարցերով իրավաբանական խորհրդատվություն:
Մեր Ընկերության տրամադրության տակ են իրավագիտության տարբեր ուղղությունների մասնագետներ:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերության փաստաբաններն իրավաբանական ամբողջական ծառայություններ և խորհրդատվություններ են մատուցում:
Ձեռնարկության գործունեության իրավաբանական ուղեկցում (բաժանորդագրային սպասարկում)
Տնտեսական, քաղաքացիական, վարչական և իրավունքի այլ բնագավառներում արտադատական վարույթի հարուցման աշխատանքներ (փաստաբանի ծառայություններ).
- պահանջների, հայցադիմումների և բողոքների կազմում
- իրավաբանական ծառայությունների տրամադրում
- ցանկացած բարդության տնտեսական և քաղաքացիական գործերի վարում:
- ընդհանուր և տնտեսական իրավասության գործերի բողոքարկում:
- ֆիզիկական անձանց բարոյական վնասի փոխհատուցում, և իրավաբանական անձանց գործարար համբավի պաշպանություն:
- դատական որոշումների կատարում:
(միձուլումներ ու կլանումներ ) և ձեռնարկությունների վերակազմավորում. - վերակառուցում (միձուլում, միացում, առանձնացում, փոխակերպում, բաժանում ):
- կորպորատիվ հաճախորդների գործունեության իրավաբանական ուղեկցում:
- ձեռնարկության ակտիվների հետ տնտեսական գործողությանների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն:
- ձեռնարկության գույքի օտարման գործընթացի իրավաբանական ուղեկցում:
- կորպորատիվ իրավունքներով գործարքների կնքում:
- առևտրային գաղտնիքի պաշտպանություն
«Գրանցման և լուծարման ընթացակարգեր» կորպորատիվ իրավունք (ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն), այդ թվում նաև արագացված.
- իրավաբանական անձանց գրանցում:
- իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերում փոխությունների կատարում:
- մասնաճյուղերի ստեղծում և իրավաբանական անձանց ներկայացուցչությունների բացում:
- լուծարում, այդ թվում լուծարվող պարտապանի սնանկություն:
- ձեռնարկության իրավական աուդիտ:
- կորպորատիվ տարաձայնությունների լուծում:
- դատարաններում և այլ պետական մարմիններում շահերի ներկայացուցչություն:
- ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական սուբյեկտների գրանցում:
Առավել բարդ և հեռանկարային ուղղություններով տնտեսական գործունեության լիցենզավորում.
- բեռների, ուղևորների փոխադրման տնտեսական գործունեության լիցենզավորում այդ թվում նաև տաքսիով:
- շինարանական գործունեության ոլորտում տնտեսական գործունեության լիցենզավորում:
- ոգելից խմիչքի և ծխախոտի ոլորտում տնտեսական գործունեության լիցենզավորում:
- բժշկական ոլորտում տնտեսական գործունեության լիցենզավորում:
- դեղորայքի վաճառքի (դեղատուն) ոլորտում տնտեսական գործունեության լիցենզավորում:
- թանկարժեք մետաղների հետ գործողության ոլորտում տնտեսական գործունեության լիցենզավորում:
- անվտանգության ոլորտում տնտեսական գործունեության լիցենզավորում:
- վտանգավոր թափոնների գործածման ոլորտում տնտեսական գործունեության լիցենզավորում:
Իրավաբանական և հարկային խորհրդատվություն.
- տնտեսական և իրավական զանազան ճյուղերում հարցերի լայնարձակ շրջանով իրավաբանական խորհրդատվություն:
- բոլոր տեսակի համաձայնագրերի (պայմանագրերի) մշակում:
- փաստաթղթերի իրավական փորձաքննություն:
- հարկման հարցերով իրավաբանի խորհրդատվություն և իրավաբանական օգնություն:
- հարկային նախագծում:
- հարկման օպտիմալացում և նվազեցում:
- հարկային պարտքի բռնագանձման ոլորտում խորհրդատվություն:
- ներդրումային գործունեության հարկում:
- վերահսկող մարմինների ստուգումներ:
Անշարժ գույքի հետ կապված գործարքների ուղեկցում.
- անշարժ գույքի, այդ թվում կիսակառույց գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում:
- բնակարանների և առանձնատների վերանախագծման օրինականացում:
- անշարժ գույքի հետ գործարքների կնքում:
- բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ձեռքբերումով անշարժ գույքի սեփականության շինարարության և վերակառուցման իրավաբանական ուղեկցում:
- բնակելի տարածքների տեղափոխումը ոչ բնակելի տարածքների և հակառակը:
- անշարժ գույքի սեփականաշնորհման մրցույթներին մասնակցություն:
- իրավաբանի խորհրդատվություն:
Հողային և աշխատանքային օրենսդրություն.
- հողամասի վարձակալության պայմանագրի ձևակերպում:
- անշարժ գույքի ձեռքբերման ժամանակ հողամասի նկատմանբ իրավունքի ձևակերպում:
- հողամասի նպատակային նշանակության փոփոխում:
- հողամասի հատկացում:
- հողամասի հետ կատարվող այլ գործարքներ:
- հողակտորների ձեռքբերման մրցույթների մասնակցություն:
- դատարաններում և այլ պետական մարմիններում հողային հարցերով շահերի ներկայացուցչություն:
- աշխատանքային պայմանագրերի, համաձայնագրերի մշակում և կնքում:
- կոլեկտիվ պայմանագրերի մշակում, կնքում և գրանցում:
- ոչ ռեզիդենտների (օտարերկրացիների) աշխատանքի տեղավորման թույլտվության ստացում:
- աշխատանքային վեճեր (աշխատանքի ընդունում, ազատում, տեղափոխում, աշխատակցին պատճառած վնասի հատուցում, արտադրամասում դժբախտ պատահարի հետևանքով առաջացած վնասի հատուցում և այլն):
- իրավաբանական խորհրդատվություն:
