Բիզնեսի համար

Մաքսային գործերով փաստաբան Հայաստանում

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակը տրամադրում է Հայաստանի մաքսային օրենսդրությունը խախտելու, մաքսային մարմինների կողմից տուգանքի պատժամիջոցները, վճարները չարաշահելու, բեռների բռնագրավման հարցերով մաքսային մարմինների հետ վեճերի առաջացման ժամանակ հաճախորդների իրավաբանական ուղեկցում:

Մաքսային վեճերով փաստաբանը մատուցում է հետևյալ իրավաբանական ծառայություններն .

  • վարչական և քրեական գործերով մաքսային վեճերի քննության ժամանակ դատարանում շահերի ներկայացում և պաշտպանություն,
  • Հայաստանի մաքսային մարմինների անօրինական գործողությունների և մաքսավճարային պահանջների դեմ բողոքարկում,
  • մաքսատուրքերի և հարկերի վերադարձման հարցերի ուղղորդում և աջակցում,
  • փաստաթղթերի (պայմանագրերի, առևտրայի և այլ փաստաթղթերի), իրավական փորձաքննություն,
  • պայմանագրերի նախագծի, միջազգային պայմանագրերի մշակում և կազմում,
  • մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից կայացված ակտերի և գործողությունների օրինականության գնահատում,
  • խորհրդատվություն Հայաստանում արժութային կարգավորման հարցերով,
  • մաքսային վեճերի շրջանակներում տեղեկատվության, տվյալների և ապացույցների հավաքագրում,
  • բռնագանձված կամ հավելյալ վճարված մաքսատուրքի հաշվանցում և վերադարձում,
  • ապրանքի արտահանման, ներմուծման մաքսային ռիսկերի հայտնաբերում,
  • մաքսային մարմիններում ապրանքների ձևակերպմանն անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում,
  • Հայաստանում մաքսային միջնորդի ծառայության մատուցում, փոխադրողի և Երևանում ապրանքների պահում մաքսային պահեստում,
  • թարգմանչական բյուրոյում փաստաթղթերի թարգմանություն:

Մաքսային խնդիրների արդյունավետ լուծում.

Օգնության համար մեզ դիմելով կստանաք խնդիրները լուծելու որակյալ աջակցություն, կխնայեք նյարդերը, դրամը և ամենակարևորը ժամանակը:

Փաստաբանի ցուցաբերած իրավաբանական ծառայություններն ունեն հստակ արտահայտված վարչական, տնտեսական, քաղաքացիական, մաքսային իրավունքի մասնագիտացում, ինչը թույլ է տալիս իրավական արդյունքի հասնելու համար իրականացնել անհրաժեշտ ընթացակարգային քայլեր:

Մաքսային ձևակերպման ժամանակ (գրանցում Հայաստանի մաքսային սահմանին) բավական հաճախ կարելի է առնչվել մաքսային մարմինների կամայականությանը: Մաքսազերծմանը ոչ անհրաժեշտ փաստաթղթերի պահանջում, մաքսատուրքի ավելացում, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացուցակի կոդի փոփոխում: Սա ընդամենը հնարավոր չարաշահումների մի մասն է միայն, որոնք խլում են հաճախորդի թանկարժեք ժամանակը, որը նա կարող էր օգտագործել այլ խնդիրների լուծման համար, ինչպիսիք են արտաքին տնտեսական պայմանագրով դրված խնդիրները:

Մաքսային ձևակերպումը (մաքսազերծման համար փաստաթղթերի նախապատրաստւմը), չի ենթադրում և ընդունում սիրողական մոտեցում:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի փաստաբանը կօգնի խուսափել մաքսատանն առնչվող իրավաբանական տարաձայնություններից, իսկ եթե անհրաժեշտ է առավելագույն ջանք կգործադրի դրանք հարթելու համար:

Փաստաբանը, առավելագույնը օպերատիվ և արդյունավետ Ձեզ կտրամադրի տնտեսական, վարչական և քաղաքացիական իրավունքի բնագավառում պրոֆեսիոնալ խորհրդատվություն:

«Մաքսային փաստաբան » ծրագիրը.

«Մաքսային փաստաբան» ծրագիրը հաճախորդի արտաքին տնտեսական գործունեության ուղեկցման համար ներառում է առավել համապարփակ ծառայությունների շարք, մասնավորապես`

  • արտաքին տնտեսական գործարքների իրավաբանական ուղեկցում,
  • արտաքին տնտեսական գործարքների` գույք, հումք, ամբողջական առարկա ժամանակավոր ներմուծման, արտահանման զարգացման համար օրինական սխեմաների նախագծում,
  • մաքսային, հարկային օրենսդրության խորհրդատվություն և Հայաստանում արտասահմանյան ընկերությունների ներկայացում,
  • ներմուծվող, արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպմանն անհրաժեշտ փաստաթղթերի փորձաքննություն, այդ թվում արտաքին տնտեսական գործարքներին կապված ռիսկերի և հարկային հետևանքների գնահատում,
  • մինչդատական վեճերի կարգավորման ժամանակ արտաքին տնտեսական գործարքների առարկաների իրավական աջակցություն,
  • արտաքին տնտեսական վեճերի քննարկման ժամանակ հաճախորդի շահերի ներկայացում, այդ թվում ԱՊՀ երկրներում,
  • մաքսային արժեքի գնահատման, ապրանքների դասակարգման, գրասենյակային աուդիտ, ակտերի, հարկային ծանուցումների հարցերով մաքսային մարմինների որոշումների բողոքարկում,
  • դատական պաշտպանություն, այդ թվում գործերի վարում միջազգային առևտրային արբիտրաժային դատարանում Հայաստանի և Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատին կից, նաև հատուկ և ընդհանուր իրավասության դատարաններում,
  • մաքսատուրքերի ավելորդ վճարների վերադարձման աջակցություն,
  • իրավական օգնություն այն անձանց, որոնք լիազորված են մասքային օրենքների խախտման դեպքերը հայտնելու համար:

Ձեռնարկությանը կարող է հարմար լինել իրավաբանական ընկերության հետ բաժանորդների սպասարկման շրջանակներում համագործակցության նախագիծը(սխեման): Սա հնարավորություն է տալիս ամենամսյա փոքր վճարումների (ձեռնարկության մեկ աշխատակցի աշխատվարձին համարժեք) հաշվին Ձեր անձնակազմում փաստացի ունենալ իրավագիտության տարբեր ոլորտներում աշխատող փորձառու մասնագետներով համալրված իրավաբանական ստորաբաժանում: Այսպիսի փոխհարաբերությունները մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս զգալիորեն խնայել դրամական միջոցները և ստանալ առավելագույն իրավաբանական օգնություն:

WhatsAppTelegramViberMessenger