Փաստաբանական ծառայությունների շրջանակներում ապահովագրական հարցերով մատուցվում են ապահովագրական պայմանագրերի ուղեկցման և հաճախորդի շահերի պաշտպանության, դատական կարգով ապահովագրական հատուցման և այլ վճարների բռնագանձման իրավաբանական ծառայություններ:
- ավտոապահովագրություն (ավտոմեքենայի ապահովագրություն. ապահովագրության մասնակի վճարումներ, ուշացած վճարումներ, ապահովագրության և ապահովագրական հատուցման վճարի մերժում),
- բեռների ապահովագրություն,
- հիփոթեքային ապահովագրություն,
- տուրիստական (զբոսաշրջային) ուղևորությունների ապահովագրություն,
- իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքի, անշարժ գույքի ապահովագրություն, (հրդեհի և երրորդ անձանց պատճառած վնասի դեպքում վճարի մերժում),
- քաղաքացիների կյանքի և առողջության ապահովագրություն:
Ապահովագրական ընկերությունների հետ վեճերի դեպքում մատուցվող ծառայությունները.
- ապահովագրության հարցերով փաստաբանի գրավոր և բանավոր խորհրդատվություն,
- ապահովագրական ընկերությունների գործողությունների իրավական գնահատական,
- անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման և փորձաքննության իրավաբանական ուղեկցում,
- հայցապահանջների (բողոքների) և այլ փաստաթղթերի կազմում,
- ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցություն,
- ապացույցների հավաքում,
- ընդհանուր և վարչական դատարանների բոլոր ատյաններում հաճախորդի շահերի ներկայացում,
- կատարողական վարույթի ուղեկցում:
Շատ դեպքերում ապահովագրողները հրաժարվում են փոխհատուցել ճանապարհա- տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասը հետևյալ պատճառներով.
- վնասը պատճառվել է այլ ՃՏՊ հետևանքով, կամ այլ պատճառներով,
- վնասի բնույթը չի համապատասխանում ՃՏՊ հանգամանքներին,
- ՃՏՊ փաստի մասին ոչ ճիշտ ժամանակին հայտնելու,
- ապահովագրական ընկերությունը պնդում է, ՃՏՊ չի եղել:
Առավել բնորոշ դեպքեր, երբ ապահովագրական ընկերությունը հրաժարվում է ապահովագրա- կան հատուցում վճարել.
• ապահովագրական հատուցում վճարելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տրամադրելուց ավելին քան մեկ ամիս է անցել, սակայն ապահովագրական ընկերությունը չի վճարում,
- ապահովագրական ընկերության աշխատակիցները հրաժարվում են վերցնել ապահովագրական հատուցման վճարի փաստաթղթերը,
- ապահովագրական ընկերությունը միտումնավոր իջեցնում է ապահովագրական վճարումների գումարը, կամ սխալ է հաշվարկում ապահովագրական հատուցման արժեքը,
- ապահովագրողը պարտադրում է ապահովագրական հատուցման ենթակա վնասի գումարի մեկ այլ գնահատող ընկերության կատարած հաշվարկը:
Մեր ընկերությունն առաջարկում է ապահովագրական ընկերությունների առաջ Ձեր շահերը դատարաններում և իրավապահ մարմինններում ներկայացնելու ծառայություններ:
Ուրախ ենք Ձեզ առաջարկել փաստաբանների ծառայություններ և ապահովագրական ընկերության հետ ուղեկցման վեճերի և դատական գործընթացների իրավաբանական ուղեկցում:
Ապահովագրող փաստաբանի ներգրավումը պայմանավորված է նեղ մասնագիտացման անհրաժեշտությամբ: Այդպիսի վեճերում Ձեզ առավել արդյունվետ կպաշտպանի միայն ապահովագրական համակարգում ավելի քան յոթ տարի աշխատանքային փորձ ունեցող և բոլոր նրբություններն ըմբռնող մասնագետը:
Նույնիսկ իրավաբանական լավագույն ընկերություններն ապահովագրական համակարգում չեն կողմնորոշվում այնպես, ինչպես ապահովագրության գծով իրավաբանը, որովհետև հայաստանյան ապահովագրող ընկերությունների հետ չունեն երկար տարիների աշխատանքային փորձ, չեն անցկացրել ԿԱՍԿՈ և ապահովագրության այլ տեսակի հարյուրավոր դատական գործընթացներ, ապահովագրական ընկերությունների հայցերից տասնյակ հաճախորդներ չեն պաշտպանել, ապահովագրության հազարավոր պայմանագրեր և կանոններ չեն վերլուծել:
Մենք ապահովագրական ընկերությունների հետ վեճերում հաճախորդի շահերը պաշտպանող փաստաբանական առաջին ընկերությունն ենք: Մեր ծառայությունների շրջանակը չի սահմանափակվում դատարանում հաճախորդի շահերը ներկայացնելով: Մենք կօգնենք ապահովագրական ընկերության դեմ գրագետ բողոք կազմել վերահսկող մարմիններում (Հայաստանի Կենտրոնական Բանկ), ապահովագրության պայմանագրի վերլուծություն եւ աուդիտ կիրականացնենք, կուղեկցենք ստորագրումը և այն կվարենք գործունեության ամբողջ ժամանակահատվածում, հաճախորդի պահանջներին համապատասխան վճարունակ ապահովագրական ընկերություն կընտրենք:
