Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

ՍՊԸ-ի փոփոխությունների գրանցումը և այլ իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցումը Երևանում (Հայաստանում)

Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում շատ ընկերություններ բախվում են (ՍՊԸ-ի կամ կազմակերպա-իրավական այլ ձևի ընկերության) փոփոխությունների գրանցման խնդրի հետ:

ՍՊԸ-ի փոփոխությունների գրանցման գործընթացը նախատեսված է հիմնականում հետևյալ իրավիճակների համար.

  • տնօրենի նշանակում և հեռացում,
  • իրավաբանական հասցեի փոփոխում,
  • գործունեության տեսակների փոփոխում,
  • իրավաբանական անձի անվանման փոփոխում,
  • մուտք կամ ելք հիմնադիրների կամ մասնակիցների կազմից

-հիմնադիր փաստաթղթերի համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և այլ փոփոխություններ:

"Ձեր իրավախորհրդատու" ընկերության իրավաբանական անձանց գրանցման բաժինը մասնագիտորեն կիրականացնի ՍՊԸ-ի, ՓԲԸ-ի, ԲԲԸ-ի փոփոխությունների գրանցումը և այլ կազմակերպա-իրավական ձևի իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցումը:
Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի ավելացման/նվազեցեցման հետ կապված փոփոխությունների գրանցում:

Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը կարող է իրականացվել մի քանի ուղիներով.
-նրա գույքի հաշվին,
-նրա մասնակիցների լրացուցիչ ներդրումների հաշվին,
-ընկերություն ընդունվող երրորդ անձանց ներդրումների հաշվին,
- բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման ճանապարհով,
-լրացուցիչ բաժնետոմսերի բաշխման ճանապարհով:

Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված փոփոխությունների գրանցում ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է իրականացվել հետևյալ ուղիներով.
-ընկերության կանոնադրական կապիտալի ընկերության բոլոր մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքի նվազեցման և (կամ) ընկերությանը պատկանող բաժնեմասերի մարման ճանապարհով,
-բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման կամ դրանց ընդհանուր թվի կրճատման , ինչպես նաև բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման ճանապարհով (թույլատրվում է, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է այդպիսի հնարավորություն),

Իր կանոնադրական կապիտալի նվազեցման վերաբերյալ որոշման ընդունման պահից 30 օրվա ընթացքում ընկերությունը պարտավոր է գրավոր տեղեկացնել կանոնադրական կապիտալի նվազեցման և դրա նոր չափի մասին ընկերության` իրեն հայտնի բոլոր պարտատերերին: Անհրաժեշտ է նաև ընդունված որոշման մասին հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալների հրապարակման մամուլում :
Կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված փոփոխությունների առաջարկման և գրանցման նպատակով փաստաթղթերի հանձնումը հնարավոր է միայն պետական գրանցման հրապարակման պահից 30-օրյա ժամկետը լրանալուց հետո:

Առավել մանրամասը տեղեկատվություն ստանալու համար գրեք info@jurist.am հասցեին:

WhatsAppTelegramViberMessenger