ՓԲԸ-ի գրանցում

Փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) գրանցում Երևանում

ՓԲԸ-ի կամ այլ տեսակի ընկերության գրանցման հարցին բախվում է յուրաքանչյուր գործարար, և հաճախ ոչ մեկ անգամ։ ՓԲԸ-ի կամ սեփականության այլ ձևի ընկերության ինքնուրույն գրանցումը բավական բարդ բյուրոկրատական ընթացակարգ է. արդեն փաստաթղթերի պատրաստման փուլում բազմաթիվ հարցեր են առաջանում։

Գրանցման ժամանակն ու ծախսերը կարող եք կրճատել՝ դիմելով «Ձեր իրավախորհրդատու» ընկերության մասնագետներին, որոնք մասնագիտացած են ՓԲԸ-ների և սեփականության այլ ձևերի ընկերությունների գրանցման մեջ։

«Ձեր իրավախորհրդատու» ընկերությունում ՓԲԸ-ի գրանցումն իրականացնում են փորձառու փաստաբաններ և իրավաբաններ։ Մենք մեզ վրա ենք վերցնում փաստաթղթերի պատրաստման և ներկայացման ամբողջ գործընթացը։

ՓԲԸ-ի գրանցման ծառայությունը ներառում է.

  • փաստաթղթերի փաթեթի պատրաստում.
  • փաստաթղթերը գրանցող մարմին ներկայացնելու ուղեկցում.
  • գրանցված փաստաթղթերի ստացում (ՓԲԸ-ի գրանցման վկայական, հարկային հաշվառման վկայական, կանոնադրություն, քաղվածք).
  • փաստաթղթերի պատրաստում և ՓԲԸ-ի բաժնետոմսերի գրանցման ուղեկցում Կենտրոնական դեպոզիտարիայում.
  • կնիքի հանձնում։

Առավել մանրամասն տեղեկատվության համար գրեք info@jurist.am հասցեին։

WhatsAppTelegramViberMessenger