14 նոյեմբերի, 2014 թ.

Հայաստանը և Իսրայելը նախաստորագրել են կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը

Համաձայնագիրը նպատակ ունի երկու պետությունների միջև արտաքին առևտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջև, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակման բնագավառում: Կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի աջակցել Հայաստանի և Իսրայելի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Ներքին ընթացակարգերն անցնելուց հետո համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու երկրներում: http://taxservice.am
Բոլոր նորությունները
WhatsAppTelegramViberMessenger