Ամուսնության ընթացքում ամուսինների համատեղ կյանքի ընթացքում կուտակած գույքի բաժանում կարող է կատարվել, ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծությունից հետո:
Ընդհանուր կանոնի համաձայն ամուսնության ընթացքում ամուսինների համատեղ կուտակած գույքը հանդիսանում է համատեղ սեփականություն և ամուսնալուծության դեպքում բաժանվում է երկու հավասար մասերի:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակը գույքի բաժանման հարցերով Ձեզ կտրամադրի իրավաբանական օգնություն և խորհրդատվություն.
- բանավոր և գրավոր խորհրդատվություն,
- դատարանում շահերի ներկայացում և պաշտպանություն,
- դատական կարգով ամուսնության ընթացքում ամուսինների կուտակած համատեղ գույքի
- ամուսնության ընթացքում իբրև նվեր կամ ժառանգություն ստացված գույքի սեփականության իրավունքի ճանաչում,
- ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի անհատական ներդրումների շնորհիվ ձեռք բերված գույքի սեփականության իրավունքի ճանաչում,
- ամուսինների փաստացի բաժանման ժամանակ ձեռք բերված գույքի սեփականության իրավունքի ճանաչում,
- իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում,
- արժեթղթերի, ավանդների, բաժնետոմսերի սեփականության իրավունքի ճանաչում,
- դատական կարգով բաժանման ենթակա գույքի որոնում,
- դատական կարգով ընդհանուր սեփականությունից ամուսիններից մեկի մասնաբաժնի բաժանում, նվազեցում կամ ավելացում:
Մեր փաստաբանն ու իրավաբանը Ձեզ կտրամադրեն իրավաբանական օգնություն և խորհրդատվություն դատարան ներկայացվող հայցադիմումի համար անհրաժեշտ փատաթղթերի նախապատրաստման հարցերով:
Ամուսնական հարաբերությունների փաստացի դադարեցման ժամանակ ամուսինների անջատ բնակեցման շրջանում նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած գույքը ենթակա չէ բաժանման:
Գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ժառանգել կամ ստացել է նվիրատվության տեսքով հանդիսանում է այն ամուսնու սեփականությունը, ով ժառանգել կամ նվեր է ստացել և ենթակա չէ բաժանման:
Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած պարտավորությունները`վարկերը, պարտքերը, ամուսնալուծության ժամանակ նույնպես ենթակա են բաժանման:
Հայաստանի Ընտանեկան օրենսգրքի համաձայն անկախ հանգամանքից կինն ու ամուսինը կամուսնալուծվեն, թե ոչ, իրավունք ունեն բաժանել ընդհանուր սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը: Ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ գույքի սեփականության իրավունքը չի դադարում ամուսնալուծությունից հետո: Փորձը վկայում է, որ ամուսինները համատեղ գույքի բաժանման հարց են բարձրացնում, երբ նրանց միջև դադարում են ամուսնական հարաբերությունները:
Ամուսնալուծության ժամանակ ենթակա է բաժանման միայն ամուսնության ընթացքում համատեղ կուտակած գույքը, այդ պատճառով գույքի բաժանման որոշում ընդունելիս առաջին հերթին անհրաժեշտ է ճշգրտել բաժանման ենթական գույքի կառուցվածքը: Մինչ փաստացի ամուսնությունը ձեռք բերված գույքը ենթակա չէ բաժանման և բաժանվող գույքի կազմի մեջ չի մտնում, եթե նույնիսկ Դուք եք կատարել ներդրման առյուծի բաժինը:
Ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի ժառանգած, նվիրաբերված գույքը նույնպես ենթակա չէ բաժանման: Եթե ցանկանում եք ամուսնալուծությունից հետո պահպանել այդ կերպով ստացված գույքը, անհրաժեշտ է նվիրատվություն կամ կտակ ձևակերպել: Անհատական օգտագործման պարագաները` հագուստը, կոշկեղենը, մասնագիտական գրականությունը, շարունակում են տիրոջ սեփականություն հանդիսանալ: Բացառություն են համարվում շքեղություն հանդիսացող իրերը: Ամուսնության ընթացքում այլ անհատույց գործարքներով իբրև նվիրատվություն ստացված գույքը ևս կարող է ճանաչվել անհատական: Բացառապես անչափահաս երեխաների պահանջները բավարարելու նպատակով գնված իրերը (հագուստ, կոշկեղեն, դպրոցական և սպորտային պարագաներ, երաժշտական գործիքներ, մանկական գրադարան և այլն), ենթակա չեն բաժանման և անհատույց փոխանցվում են ամուսնուն ում հետ բնակվում են երեխաները: Ամուսինների ընդհանուր գույքից իրենց ընդհանուր անչափահաս երեխաների անունով կատարված ավանդները համարվում են երեխաների սեփականություն և հաշվի չեն առնվում ամուսինների ընդհանուր գույքի բաժանման ժամանակ:
Ամուսինների ընդհանուր գույքից անկախ նրանից ում դրամական միջոցներով կամ անունով են ձեռք բերվել, բաժանման ենթակա են` ամուսինների ընդհանուր եկամուտից գնված շարժական և անշարժ գույքը, արժեթղթերը, բաժնետոմսերը, ավանդները, վարկային կամ այլ կոմերցիոն կազմակերպություններում ներդրված միջոցները և ցանկացած այլ գույք, որն ամուսինները ձեռք են բերել ամուսնության ընթացքում:
Ընդանուր սեփականություն կարող է հանդիսանալ նաև ամուսինրից մեկին պատկանող գույքը, որում մյուս ամուսինն իր կամ ընտանիքի միջոցներով ներդրում է կատարել, եթե կարողանա ապացուցել, որ իր ներդրման շնորհիվ է զգալիորեն բարելավվել, ավելացել գույքի (օր. բնակարան,առանձնատուն ), նախնական արժեքը:
Համատեղ սեփականության իրավունքով ամուսիններին պատկանող գույքի բաժանման հարցն առավել մանրամասն կանոնակարգվում է ՀՀ Ընտանեկան օրենսգրքով: Որպես կանոն վիճելի գույքը բաժանվում է բնամթերքով: Ամուսինների` գույքի բաժանման հարցի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում, վեճը լուծում է դատարանը կնոջ, ամուսնու, երեխաների շահերը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ հաշվի առնելով: Քանի որ համատեղ գույքի իրավունք ունեցող սեփականությունն (այդ թվում առանձնատուն, բնակարան), ամուսինների միջև բաժանվում է բնեղենով, ամուսիններց մեկին` իր համաձայնությամբ, ընդհանուր գույքի բաժնի իրավունքի փոխարեն տրամադրվում է դրամական հատուցում: Այդպիսի դեպքեր են կատարվում, երբ գույքի (բնակելի առանձնատան, բնակարանի) բաժանումն անհնար է կատարել բնեղենով:
Այսպիսի բաժանման հնարավոր կամ անհնարին լինելը սահմանվում է փորձագետի եզրակացությամբ. այս դեպքում պետք է հաշվի առնվի գույքին նպատակային կամ այլ նշանակության վնաս չհասցնելը. ամուսինների միչև գույքը վերաբաժանել` ելնելով դրա արժեքից, անհրաժեշտությունից և ամուսիններից յուրաքանչյուրին հասանելիք համատեղ գույքի բաժնից. ամուսիններից մեկին բնեղեն հատկացնելու դեպքում, նրա վրա պարտավորվածություն է դրվում մյուս ամուսնուն գումարով փոխհատուցելու :
Երբեմն պատասխանողը հայցին առարկելով պնդում է, որ գույքը չի հանդիսանում համատեղ սեփականություն, այլ ձեռք է բերվել օր. իր սեփական միջոցներով, կամ մինչ ամուսնությունը ստացված միջոցներով, նվիրատվություն է ստացել որևէ մեկից, կամ այնտեղ այնքան ներդրում է կատարել, որ էականորեն ավելացել է դրա արժեքը: Այդօրինակ ներդրում է համարվում բնակարանի վերանորոգումը, վերանախագծումը, առանձնատան վերակառուցումը և այլն:
Գոյություն ունեն ամուսիններին պատկանող գույքի որոշման բազմաթիվ տարբերակներ, որպեսզի ապացուցեք հանդիսանում է արդյոք այս կամ այն գույքը համատեղ կուտակված, հարկավոր է կոնկրետ իրադրությունը պատկերացնել:
Ընդհանուր կանոնի համաձայն, ապացույց է հանդիսանում ցանկացած փաստացի տվյալ, որի հիման վրա դատարանը օրենքով սահմանված կարգով սահմանում է կողմերի պահանջները կամ առարկությունները հիմնավորող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ բոլոր հանգամանքներն անհրաժեշտ է ապացուցել (հաստատել) դատարանում: Փորձագետների եզրակացությունները, գրավոր կամ իրեղեն ապացույցները, վկաների ցուցմունքները, կողմերի և երրորդ անձանց պարզաբանումները կարող են օգտագործվել իբրև ապացույց:
Եվ ի վերջո, եթե, այնուամենայնիվ, հանգամանքների բերումով հանգել եք գույքի բաժանման, ապա լավ է դիմեք փաստաբանների օգնությանը, ովքեր կօգնեն որոշել բաժանման ենթակա գույքի կազմը, հայցապահանջներ կձևակերպեն, կհիմնավորեն տվյալ պահանջները և կիրականացնեն Ձեր ներկայացուցչությունը դատարանում:
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում
> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում
> Փաստաթղթերի վավերացումը Հայաստանում - Ապոստիլ
> Հայրության ճանաչումը Հայաստանում
> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը
› Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
› Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում
"Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակը ունի շատ փորձառու թիմ, որոնք մասնագիտացված են պարտքերի բռնագանձման, ֆինանսական աուդիտի, ստուգումների , վարչական և քաղաքացիական գործերով: Մեր ասոցիացիայի անունից գոհունակություն եմ հայտնում դատական պաշտպանության և խորհրդատվական հարցերով մեզ օգնություն ցուցաբերելու գործում: Մենք խորհուրդ ենք տալիս "Ձեր իրավախորհրդատու" ընկերությանը բոլոր նրանց, ովքեր իրավունքի հետ կապված խնդիրներ ունեն:
"Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի" Նախագահ` Մելս Պետրոսյան