› Հայաստանում ընտանեկան գործերով մեկնաբանություններ
Home
(+374 10) 320202
+7 (985) 8691842 (Մոսկվա)
On-line consultation
Ծառայություն

Փաստաբան, Իրավաբան

› Քրեական գործ փաստաբան

› Ընտանեկան գործ փաստաբան

› Ապահարզանի գործ փաստաբան

› Գույքի բաժանման փաստաբան

› Անշարժ գույքի փաստաբան

› Ժառանգության գործ փաստաբան

› Բռնագանձման գործ փաստաբան

› Ապահովագրական գործ փաստաբան

› Ծնողական իրավունքներից զրկել

› Ալիմենտի գործ փաստաբան

› Հայրության  ճանաչում

› Մաքսային գործ փաստաբան

› Բիզնեսի գործ փաստաբան

› Վարկերի գործ փաստաբան

› Իմիգրացիոն գործ փաստաբան

› Հեղինակային իրավունքի գործ փաստաբան

› Կորպորատիվ գործ փաստաբան

› Աշխատանքային գործ փաստաբան

› Կատարողական վարույթ

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11. Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ


 




Հայաստանում ընտանեկան և ժառանգական գործերով մեկնաբանություններ

Հայաստանում ընտանեկան գործերով մեկնաբանություններ


Ապահարզանը (ամուսնության խզումը) ամուսնության դադարեցման հիմքերից մեկն է: Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ ամուսնության խզման հետևանքով: Ամուսնության խզումը իրավական գործողություն է, որը իրականացնում է ՔԿԱԳ մարմինը կամ դատարանը:

Քանի որ ամուսնությունը համատեղ գործունեության կամավոր ձև է, հետևաբար դրա խզումը ևս կարող է իրականացվել միայն ամուսինների համաձայնությամբ: Այդպիսի համաձայնության ձեռք բերման դեպքում պետք է դիմել քաղաքացիական դրության գրանցման հիմնարկ և ընդհանուր գրավոր դիմում ներկայացնել ամուսնության խզման մասին: Կարևոր է, որ ամուսինները գրավոր դիմումը միասին բերեն քաղաքացիական դրության գրանցման հիմնարկ: Եթե ամուսիններից մեկը չի կարող ներկայանալ, ապա կարող է առանձին ներկայացնել նոտարապես վավերացված դիմում: Այսպիսիսն է ամուսնության խզման ընդհանուր կարգը: Ամուսնական հարաբերությունները ավարտվում են ամուսնության խզման մասին արձանագրության կազմման պահից:

Դատարանով ամուսնության խզումը ավելի բարդ գործընթաց է, որը ենթադրում է ինչ-որ վեճի առկայություն: Օրենքի համաձայն ամուսնությունը պետք է դատարանում խզել այն դեպքում, երբ ամուսիններից մեկը ցանկանում է, որ ամուսնության խզման հետ մեկտեղ լուծվեն երեխայի կամ ընդհանուր գույքի բաժանման վերաբերյալ վեճերը, կամ էլ հատկացվի ալիմենտ: Այդ դեպքում ամուսինները կարող են համաձայն լինել ամուսնության խզմանը, սակայն անհամաձայնություններ ունենալ այլ հարցերի վերաբերյալ: Քանի որ ՔԿԱԳ-ում ամուսնության խզումը ձևակերպվում է միայն փոխհամաձայնության առկայության դեպքում, հետևաբար Հայաստանյան դատարան պետք է դիմել, եթե ամուսիններից մեկը պահանջում է ապահարզան, իսկ մյուսը չի համաձայնում: Ապահարզանի վերաբերյալ որոշում ընդունելուց առաջ դատարանը պետք է գա այն եզրակացության, որ ամուսնության շարունակումն անհնարին է: Սովորաբար դատարանը կողմերին որոշակի ժամանակ է տալիս հաշտության համար:

Դատարանի միջոցով կամ ՀՀ ՔԿԱԳ /քաղաքացիական կացության ակտերի գրանցման / մարնում ամուսնության խզման դիմաց պետք է վճարել պետական տուրք: Հայաստանում ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերը պետական տուրք չեն նախատեսում: Մինչդեռ ամուսնական գույքի բաժանումը դատարանում ենթադրում է պետական տուրքի վճարում:


Հայաստանում ժառանգական գործերով  մեկնաբանություններ 


Ժառանգությունը սահմանված օրինական կարգով մահացող քաղաքացու (ժառանգատուի) գույքային (անձնական սեփականության, վարկային հաստատություններում գտնվող խնայողությունների և այլ իրավունքներ) և որոշ անձնական ոչ գույքային իրավունքների և պարտականությունների անցումն է մեկ կամ մի քանի անձանց:

Հայաստանում ժառանգությունն իրականացվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ընդ որում կտակը առավելություն ունի. ինչքան էլ բարեկամները դժգոհ լինեն, ժառանգությունը կանցնի օտար մեկին, եթե դա էր հանգուցյալի կամքը` գրավոր տեսքով ձևակերպված և նոտարով հաստատված: Սակայն կա մի բացառություն. դա ժառանգության պարտադիր մասնաբաժինն է, որի իրավունքն ունեն առաջին հերթի ժառանգորդների ցուցակի անաշխատունակ բարեկամները. նրանք ստանում են կտակի առկայության դեպքում իրենց հասնող բաժնի կեսը:
Երբեմն ժառանգությունը ընկալում են որպես որոշակի նվեր` երկնքի պարգև: Սակայն ժառանգության և իրավունքների հետ մեկտեղ ժառանգորդները ստանում են նաև պարտականություններ` ժառանգության պահման, պարտքային պատասխանատվությունների վերաբերյալ: Անգամ ժառանգության հասկացության սահմանման մեջ պահվում է պարտականության հասկացությունը:
Ժառանգությունը գույք է, որը բաղկացած է. գույքային իրավունքներից, գույքային պարտականություններից, իրերից և այլ գույքից, դրամական միջոցներից:  Ժառանգորդների գույքային պարտականությունները առաջանում են ժառանգության ընդունումից առաջ, ժառանգության բացումից անմիջապես հետո` մահվան կամ ժառանգողին մահացած ճանաչելու դատարանի որոշման ուժի մեջ մտնելու օրվանից: Ժառանգության կազմի մեջ չեն մտնում ժառանգողի անձի հետ անբաժանելիորեն  կապված իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես` իրավունքներ ապրուստադրամի, քաղաքացու կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման նկատմամբ, ինչպես նաև իրավունքներ և պարտականություններ, որոնց անցումը ժառանգության կարգուվ չի թույլատրվու ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, կամ այլ օրենքներով: Ժառանգության կազմի մեջ չեն մտնում նաև անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքներ:

ՀՀ օրենսդրությամբ ժառանգությունից կարելի է հրաժարվել, բայց ոչ դրա մի մասից. ժառանգորդը կամ ընդունում է օրենքով կամ կտակով իրեն հասած ողջ ժառանգությունը, կամ էլ չի ստանում ոչինչ: Իսկ եթե ժառանգորդը նախ հրաժարվում է իր բաժնից, իսկ հետո փոշմանում, ապա ոչինչ չի ստանում, քանզի հետադարձ ճանապարհ չկա: Չի կարելի հարաժարվել ժառանգական մերժումի կամ ժառանգական հանձնարարության կատարումից` դա հավասարազոր է ժառանգության սեփական բաժնից հրաժարման, նաև չի կարելի հրաժարվել ժառանգության պարտադիր բաժնից:

Հայաստանում ժառանգության ձևակերպման համար անհրաժեշտ է հայտնել նոտարական գրասենյակ (ժառանգատուի բնակության վայրի, օրինակ` ք. Երևան) ժառանգության ընդունման մասին (մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում), նոտարի մոտ ձևակերպել ժառանգության ընդունման մասին դիմում (դիմումը ձևակերպվում է գույքի գտնվելու վայրով):

Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ info@jurist.am հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են ձեզ օգնել:

Օգտակար

› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը

› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում

› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում

› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը

› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում

Ի՞նչպես դառնալ երկքաղաքացի

› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ

> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին

> Հայաստանի  Հանրապետություն  մուտք գործելու կարգը

>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում

> Հայաստանում կենսաթոշակ  և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները 

> Մաքսային ձևակերպումը Հայաստանում

> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում

> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում

> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում

>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը

> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը  Հայաստանում

> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում

> Փաստաթղթերի վավերացումը  Հայաստանում - Ապոստիլ

> Հայրության ճանաչումը Հայաստանում

> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը

› Ձեր երեխային առևանգել  են, ի՞նչ անել

› Երեխաների  միջազգային որդեգրումը  Հայաստանում

› Փաստաբանի օգնությունը անձին հանձնելիս

› Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հարց ուղղել մասնագետին
Գրասենյակներ

Կարծիքներ

"Ձեր Իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակը ունի շատ փորձառու թիմ, որոնք մասնագիտացված են պարտքերի բռնագանձման, ֆինանսական աուդիտի, ստուգումների , վարչական և քաղաքացիական գործերով: Մեր ասոցիացիայի անունից  գոհունակություն եմ հայտնում  դատական պաշտպանության և խորհրդատվական հարցերով մեզ օգնություն ցուցաբերելու գործում: Մենք  խորհուրդ ենք տալիս "Ձեր իրավախորհրդատու" ընկերությանը բոլոր նրանց, ովքեր իրավունքի հետ կապված խնդիրներ ունեն:

"Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի" Նախագահ` Մելս Պետրոսյան
Ներկայացնում ենք